https://arm.sputniknews.ru/20220726/vtar-erevani-khanjjan-pvoghvocum-varvordneric-meky-teghum-mahacel-e-tuzhatsner-kan-45770430.html
Վթար Երևանի Խանջյան փողոցում. վարորդներից մեկը տեղում մահացել է, տուժածներ կան
Վթար Երևանի Խանջյան փողոցում. վարորդներից մեկը տեղում մահացել է, տուժածներ կան
Sputnik Արմենիա
Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T09:10+0400
2022-07-26T09:10+0400
2022-07-26T09:42+0400
հայաստան
վթար
երևան
վարորդ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45771090_0:30:550:339_1920x0_80_0_0_4b6622bb0384825b28a158fd338bd3d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երևանի Խանջյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավտովթարի մասին ահազանգը ստացել է հուլիսի 26-ին` ժամը 00։34-ին։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:Պարզվել է, որ բախվել են «VAZ-2104» (վարորդ՝ Է. Ա., ծնված 1961 թ․) և «Opel Vectra B» (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները։«Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, ուղևորներ Լ. Խ.-ն (ծնված 1965 թ.), Ա. Ճ.-ն (ծնված 1971 թ.) և Հ. Խ.-ն (ծնված 1980 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Ա.-ն (ծնված 1973 թ.)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։Ավտովթար Գեղարքունիքի մարզում. վիրավորներից երկուսը երեխաներ են
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45771090_31:0:520:367_1920x0_80_0_0_ff68d1c1f41017ff3d06a5548ebb9bb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վթար, երևան, վարորդ, մահ
հայաստան, վթար, երևան, վարորդ, մահ
Վթար Երևանի Խանջյան փողոցում. վարորդներից մեկը տեղում մահացել է, տուժածներ կան
09:10 26.07.2022 (Թարմացված է: 09:42 26.07.2022) Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երևանի Խանջյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավտովթարի մասին ահազանգը ստացել է հուլիսի 26-ին` ժամը 00։34-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2104» (վարորդ՝ Է. Ա., ծնված 1961 թ․) և «Opel Vectra B» (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
«Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, ուղևորներ Լ. Խ.-ն (ծնված 1965 թ.), Ա. Ճ.-ն (ծնված 1971 թ.) և Հ. Խ.-ն (ծնված 1980 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Ա.-ն (ծնված 1973 թ.)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։