https://arm.sputniknews.ru/20220726/hhn-chi-dadarecni-turqiaji-ev-adrbejani-het-haraberutjunneri-kargavvorumy-patgamavvor-45777583.html
ՀՀ–ն չի դադարեցնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը. պատգամավոր
ՀՀ–ն չի դադարեցնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը. պատգամավոր
Sputnik Արմենիա
Սարգիս Խանդանյանի խոսքով` խաղաղության օրակարգը ենթադրում է, որ Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ։ 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T12:28+0400
2022-07-26T12:28+0400
2022-07-26T12:43+0400
հայաստան
ադրբեջան
թուրքիա
սարգիս խանդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/40/16824001_0:0:1600:901_1920x0_80_0_0_bafad66b31bb97735785f88b51652564.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանը չի դադարեցնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԵԱՀԿ ԽՎ–ում ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը։«Մենք նման բան չենք քննարկում, որովհետև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեր քաղաքական թիմը հայտ է ներկայացրել շարունակել կառավարել Հայաստանը խաղաղության օրակարգով»,–ասաց նա։Նրա խոսքով` խաղաղության օրակարգը ենթադրում է, որ Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ։Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:Պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/40/16824001_162:0:1586:1068_1920x0_80_0_0_f29b62a316b101d9f6631671c4c13306.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, թուրքիա, սարգիս խանդանյան
հայաստան, ադրբեջան, թուրքիա, սարգիս խանդանյան
ՀՀ–ն չի դադարեցնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը. պատգամավոր
12:28 26.07.2022 (Թարմացված է: 12:43 26.07.2022) Սարգիս Խանդանյանի խոսքով` խաղաղության օրակարգը ենթադրում է, որ Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանը չի դադարեցնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԵԱՀԿ ԽՎ–ում ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը։
«Մենք նման բան չենք քննարկում, որովհետև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեր քաղաքական թիմը հայտ է ներկայացրել շարունակել կառավարել Հայաստանը խաղաղության օրակարգով»,–ասաց նա։
Նրա խոսքով` խաղաղության օրակարգը ենթադրում է, որ Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ։
«Այդ ուղղությամբ մենք մեր ջանքերը եռապատկելու, քառապատկելու ենք, որպեսզի ի վերջո տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Հարաբերությունների կարգավորման գործընթացն ինչ–որ պահի ընդհատելը հակաարդյունավետ կլինի մեր տեսլականի, ռազմավարության համար։ Այդ պատճառով նման ցանկություն չկա»,–ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում
հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում
պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին
որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին
տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին
հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ
հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը`
փետրվարի 24-ին,
մայիսի 3-ին և
հուլիսի 1-ին Վիեննայում։