https://arm.sputniknews.ru/20220726/baqun-dzevavvorel-e-erevani-het-khaghagh-banakcutjunneri-handznazhvoghvovi-kazmy-aliev-45773945.html
Բաքուն ձևավորել է Երևանի հետ խաղաղ բանակցությունների հանձնաժողովի կազմը․ Ալիև
Բաքուն ձևավորել է Երևանի հետ խաղաղ բանակցությունների հանձնաժողովի կազմը․ Ալիև
Sputnik Արմենիա
Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։ 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T11:08+0400
2022-07-26T11:08+0400
2022-07-26T11:33+0400
ադրբեջան
հայաստան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/04/33933853_0:53:3039:1762_1920x0_80_0_0_3c8c127c059ea30c6914c9869da523bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը ձևավորել է խաղաղության պայմանագրի պատրաստմամբ զբաղվող իր հանձնաժողովի կազմը և սպասում է, որ նույն քայլը կանի Հայաստանը։ Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ–ները, այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում։Նշվում է, որ Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Թբիլիսիում կայացած հանդիպումն անվանել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջին քայլը: Բլինկենն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: Նա նաև դրական է գնահատել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը և ուղիղ երկխոսությունը Թբիլիսիում:Հիշեցնենք` երեկ Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին Թբիլիսիում։ Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ Երևանը և Բաքուն կոնկրետ արդյունքների չեն հասել. Վրաստանի ԱԳՆ-ն` Թբիլիսիի հանդիպման մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/04/33933853_155:0:2884:2047_1920x0_80_0_0_954d26ad82e9e3771e94029029251ba2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայաստան, իլհամ ալիև
ադրբեջան, հայաստան, իլհամ ալիև
Բաքուն ձևավորել է Երևանի հետ խաղաղ բանակցությունների հանձնաժողովի կազմը․ Ալիև
11:08 26.07.2022 (Թարմացված է: 11:33 26.07.2022) Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը ձևավորել է խաղաղության պայմանագրի պատրաստմամբ զբաղվող իր հանձնաժողովի կազմը և սպասում է, որ նույն քայլը կանի Հայաստանը։ Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ–ները, այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում։
Նշվում է, որ Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Թբիլիսիում կայացած հանդիպումն անվանել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջին քայլը: Բլինկենն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: Նա նաև դրական է գնահատել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը և ուղիղ երկխոսությունը Թբիլիսիում:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին Թբիլիսիում։
Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։