https://arm.sputniknews.ru/20220725/vahagn-vermishjanin-teghapvokhel-en-erebuni-bk-45757439.html
Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ
Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը դատական նիստից հետո կտրուկ վատացել է... 25.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-25T18:15+0400
2022-07-25T18:15+0400
2022-07-25T18:22+0400
վահագն վերմիշյան
դատ
դատարան
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/2324/78/23247866_0:0:1600:900_1920x0_80_0_0_036e51c51e367ed841f7883597231ee3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը դատական նիստից հետո կտրուկ վատացել է, շտապօգնության բրիգադը Վերմիշյանին տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական նիստերի դահլիճում վատացել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը, և դատական նիստն ընդմիջվել է:Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2324/78/23247866_200:0:1400:900_1920x0_80_0_0_cfd642ade0d8c01ff7533b22306327fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն վերմիշյան, դատ, դատարան, հիվանդանոց
վահագն վերմիշյան, դատ, դատարան, հիվանդանոց
Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ
18:15 25.07.2022 (Թարմացված է: 18:22 25.07.2022) ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը դատական նիստից հետո կտրուկ վատացել է, շտապօգնության բրիգադը Վերմիշյանին տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ։ Տեղեկությունը «
Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ դատական նիստերի դահլիճում վատացել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը, և դատական նիստն ընդմիջվել է:
Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իրենից` իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Վերմիշյանն իր դեմ հետապնդումն ակնհայտ քաղաքակական է համարում, իսկ ազատազրկումը, նշում է՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն, բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին
Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։