https://arm.sputniknews.ru/20220725/saudjan-arabian-patrastakamutjun-e-hajtnel-sharunakel-banakcutjunnern-irani-het-45746974.html
Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցություններն Իրանի հետ
Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցություններն Իրանի հետ
Sputnik Արմենիա
Թեհրանի և Էր Ռիադի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2016 թվականին Իրանում Սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումից հետո: 25.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-25T15:43+0400
2022-07-25T15:43+0400
2022-07-25T15:43+0400
իրանի իսլամական հանրապետություն
սաուդյան արաբիա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45265255_0:0:1600:901_1920x0_80_0_0_5b9b1d6d3ba525441413cc1a3083710a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի՝ Ջիդայում կայացած գագաթնաժողովից հետո Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին հավաստիացրել է, որ մտադիր են շարունակել իրանական կողմի հետ ուղիղ բանակցությունները։ ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ, այս մասին այսօր ասուլիսին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանին։Թեհրանի և Էր Ռիյադի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2016 թվականին Իրանում Սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումից հետո։ Ակցիայի մասնակիցները բողոքում էին հայտնի շիա աստվածաբան Նիմր ան Նիմրի մահապատժի դեմ։ Սակայն վերջին ամիսներին երկու կողմերը տարաձայնությունները կարգավորելու ցանկություն են հայտնել: Ավելի վաղ Atlantic պարբերականին տված հարցազրույցում Սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել էր, որ Իրանի հետ պետք է հարաբերություններ կառուցել որպես հարևան երկրի հետ:Անցյալ տարի Բաղդադում Սաուդյան Արաբիան և Իրանն անցկացրել են խզված հարաբերությունների կարգավորման և տարաձայնությունների հարթման բանակցությունների չորս փուլ:
իրանի իսլամական հանրապետություն
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45265255_195:0:1559:1023_1920x0_80_0_0_4c21a6a4e3f285c514cef0f247f911d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցություններն Իրանի հետ
Թեհրանի և Էր Ռիադի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2016 թվականին Իրանում Սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումից հետո:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի՝ Ջիդայում կայացած գագաթնաժողովից հետո Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին հավաստիացրել է, որ մտադիր են շարունակել իրանական կողմի հետ ուղիղ բանակցությունները։
ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ, այս մասին այսօր ասուլիսին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանին։
«Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունների հինգ փուլերն անցկացվել են Իրաքի կառավարության հովանու ներքո և գերազանց, հուսադրող արդյունքներ են տվել։ Ջիդայում հանդիպումից հետո Իրաքի ԱԳ նախարարը կապ է հաստատել Իրանի ԱԳ նախարար պարոն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Ֆուադ Հուսեյնն այդ զրույցի ընթացքում նշել է, որ բեն Սալմանը ցանկություն է հայտնել Իրաքում քաղաքական և պաշտոնական երկխոսություն անցկացնել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև», - Կանանիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Թեհրանի և Էր Ռիյադի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2016 թվականին Իրանում Սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումից հետո։ Ակցիայի մասնակիցները բողոքում էին հայտնի շիա աստվածաբան Նիմր ան Նիմրի մահապատժի դեմ։ Սակայն վերջին ամիսներին երկու կողմերը տարաձայնությունները կարգավորելու ցանկություն են հայտնել: Ավելի վաղ Atlantic պարբերականին տված հարցազրույցում Սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել էր, որ Իրանի հետ պետք է հարաբերություններ կառուցել որպես հարևան երկրի հետ:
Անցյալ տարի Բաղդադում Սաուդյան Արաբիան և Իրանն անցկացրել են խզված հարաբերությունների կարգավորման և տարաձայնությունների հարթման բանակցությունների չորս փուլ: