https://arm.sputniknews.ru/20220723/shahagrgrvats-enq-mijin-arevelqi-kajunutjamb-pashinjany-shnvorhavvorel-e-egiptvosi-nakhagahin-45670809.html
«Շահագրգռված ենք Միջին Արևելքի կայունությամբ». Փաշինյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
«Շահագրգռված ենք Միջին Արևելքի կայունությամբ». Փաշինյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-եգիպտական հարաբերությունները կբարձրացվեն նոր մակարդակի։ 23.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-23T10:26+0400
2022-07-23T10:26+0400
2022-07-23T10:29+0400
հայաստան
եգիպտոս
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/05/17750543_0:84:1600:984_1920x0_80_0_0_20a335dd4c156370944c8c57f505c37a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին Հեղափոխության 70-ամյակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եգիպտոս հարաբերություններին։«Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն առանձնանում են պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ և զարգացման մեծ ներուժով», - նշել է նա։ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-եգիպտական հարաբերությունները կբարձրացվեն նոր մակարդակի՝ ընդլայնելով երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը։
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/05/17750543_90:0:1511:1066_1920x0_80_0_0_8ee80f8f0a59b293700556b644d1567c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եգիպտոս, նիկոլ փաշինյան
հայաստան, եգիպտոս, նիկոլ փաշինյան
«Շահագրգռված ենք Միջին Արևելքի կայունությամբ». Փաշինյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
10:26 23.07.2022 (Թարմացված է: 10:29 23.07.2022) ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-եգիպտական հարաբերությունները կբարձրացվեն նոր մակարդակի։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին Հեղափոխության 70-ամյակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է
վարչապետի աշխատակազմը։
«Հայաստանը մեծապես շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ և բարձր է գնահատում Եգիպտոսի դրական դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում և ահաբեկչության դեմ պայքարում», - ասված է ուղերձում։
Փաշինյանն անդրադարձել է նաև
Հայաստան-Եգիպտոս հարաբերություններին։
«Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ
Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն առանձնանում են պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ և զարգացման մեծ ներուժով», - նշել է նա։
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-եգիպտական հարաբերությունները կբարձրացվեն նոր մակարդակի՝ ընդլայնելով երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը։