https://arm.sputniknews.ru/20220723/mahic-erku-amis-anc-pier-narcisin-hugharkavvorel-en-45686795.html
Մահից երկու ամիս անց Պիեռ Նարցիսին հուղարկավորել են
Մահից երկու ամիս անց Պիեռ Նարցիսին հուղարկավորել են
Sputnik Արմենիա
Նարցիսին հուղարկավորել են Կամերունի Բոնամատեկե գյուղում։ 23.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-23T18:36+0400
2022-07-23T18:36+0400
2022-07-23T18:41+0400
երգիչ
հուղարկավորություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1559/70/15597024_0:99:2047:1250_1920x0_80_0_0_d9a717a387638b42e691f0942dcc5575.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Մահից երկու ամիս անց կամերունցի երգիչ Պիեռ Նարցիսին հուղարկավորել են։ Տեղեկությունը հայտնում է տելեգրամյան «SHOT» ալիքը։Նարցիսին հուղարկավորել են Կամերունի Բոնամատեկե գյուղում, ինչպես ցանկացել է նրա մայրը։Երգիչը հունիսի 21-ին մահացել է Մոսկվայում երիկամի վիրահատությունից հետո։ Նարցիսը 45 տարեկան էր։Վերջին տարիներին Պիեռը հազվադեպ էր աստղերի հետ միջոցառումների մասնակցում և ավելի շատ զբաղված էր սեփական առողջությամբ։Մուդիո Մուկուտո Պիեռ Նարցիս դե Նապոլի դե Սուզան ծնվել է 1977 թվականին Կամերունում։ Ավելի ուշ տեղափոխվել է Ռուսաստան, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 1990-ականների վերջից նա հանդես է եկել Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ՈւՀԱ-ի թիմում։Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Աստղերի ֆաբրիկա-2» նախագծի շնորհիվ, որի շրջանակում ներկայացրել է «Շոկոլադե նապաստակ» («Шоколадный заяц») երգը։ Նարցիսը նաև Ինգուշեթիայի վաստակավոր արտիստի կոչում է ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1559/70/15597024_0:0:2047:1535_1920x0_80_0_0_242d90905fb651e638a392655958f2ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երգիչ, հուղարկավորություն
երգիչ, հուղարկավորություն
Մահից երկու ամիս անց Պիեռ Նարցիսին հուղարկավորել են
18:36 23.07.2022 (Թարմացված է: 18:41 23.07.2022) Նարցիսին հուղարկավորել են Կամերունի Բոնամատեկե գյուղում։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Մահից երկու ամիս անց կամերունցի երգիչ Պիեռ Նարցիսին հուղարկավորել են։ Տեղեկությունը հայտնում է տելեգրամյան «SHOT» ալիքը։
Նարցիսին հուղարկավորել են Կամերունի Բոնամատեկե գյուղում, ինչպես ցանկացել է նրա մայրը։
Երգիչը հունիսի 21-ին մահացել է Մոսկվայում երիկամի վիրահատությունից հետո։ Նարցիսը 45 տարեկան էր։
Վերջին տարիներին Պիեռը հազվադեպ էր աստղերի հետ միջոցառումների մասնակցում և ավելի շատ զբաղված էր սեփական առողջությամբ։
Մուդիո Մուկուտո Պիեռ Նարցիս դե Նապոլի դե Սուզան ծնվել է 1977 թվականին Կամերունում։ Ավելի ուշ տեղափոխվել է Ռուսաստան, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 1990-ականների վերջից նա հանդես է եկել Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ՈւՀԱ-ի թիմում։
Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Աստղերի ֆաբրիկա-2» նախագծի շնորհիվ, որի շրջանակում ներկայացրել է «Շոկոլադե նապաստակ» («Шоколадный заяц») երգը։ Նարցիսը նաև Ինգուշեթիայի վաստակավոր արտիստի կոչում է ստացել։