https://arm.sputniknews.ru/20220722/azh-khorhrdi-artahert-nisty-chkajacav-qvorum-chkar-45635389.html
ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ. քվորում չկար
ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ. քվորում չկար
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորները մեկ ամսով արձակուրդում են։ 22.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-22T13:31+0400
2022-07-22T13:31+0400
2022-07-22T13:32+0400
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
պատգամավոր
մանդատ
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/40/17604076_0:0:1600:901_1920x0_80_0_0_d2b88fc11d1ce0df655de556ee787fb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Այսօր նախատեսված ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Նիստի օրակարգում էր ընդդիմադիր 32 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:ԱԺ–ն այսօր առավոտյան ժամը 10։30-ին խորհրդի նիստ էր գումարել, սակայն այն չկայացավ, քանի որ քվորում չկար։ Երկու ժամ անց կրկին պետք է փորձեին նիստ գումարել, սակայն նիստը համարվեց չկայացած, քանի որ կրկին քվորում չկար։Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորներն արձակուրդում են մեկ ամսով։Հիշեցնենք` հուլիսի 11–ին հայտնի դարձավ, որ հնարավոր է` ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում Սահմանադրական դատարան դիմի ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։Հուլիսի 14-ին՝ խորհրդի առաջին նիստից հետո, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց` ՔՊ–ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի։ Խորհրդի այսօրվա` երկրորդ նիստն արարողակարգային էր։ԱԺ խորհրդում ընդգրկված է 16 անձ, և նիստը համարվում է կայացած, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/40/17604076_98:0:1518:1065_1920x0_80_0_0_d47ceca9364e44eea5ae817780a60a1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), ընդդիմություն, պատգամավոր, մանդատ
աժ (ազգային ժողով), ընդդիմություն, պատգամավոր, մանդատ
ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ. քվորում չկար
13:31 22.07.2022 (Թարմացված է: 13:32 22.07.2022) Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորները մեկ ամսով արձակուրդում են։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Այսօր նախատեսված ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Նիստի օրակարգում էր ընդդիմադիր 32 պատգամավորներին
պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը: ԱԺ–ն այսօր առավոտյան ժամը 10։30-ին խորհրդի նիստ էր գումարել, սակայն այն չկայացավ, քանի որ քվորում չկար։ Երկու ժամ անց կրկին պետք է փորձեին նիստ գումարել, սակայն նիստը համարվեց չկայացած, քանի որ կրկին քվորում չկար։
Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորներն արձակուրդում են մեկ ամսով։
Հիշեցնենք` հուլիսի 11–ին հայտնի դարձավ, որ հնարավոր է` ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում Սահմանադրական դատարան դիմի ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։
ԱԺ կայքում հրապարակվել է նույն բովանդակությամբ 32 որոշման նախագիծ` ԱԺ ընդդիմադիր 32 պատգամավորների վերաբերյալ` բացառությամբ ընդդիմադիր խմբակցության կազմից դուրս եկած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի։
Հուլիսի 14-ին՝ խորհրդի առաջին նիստից հետո, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց`
ՔՊ–ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի։ Խորհրդի այսօրվա` երկրորդ նիստն արարողակարգային էր։
ԱԺ խորհրդում ընդգրկված է 16 անձ, և նիստը համարվում է կայացած, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։