00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական ցուգցվանգ. Նահանգներն ընտրում են կապիտուլյացիայի և միջուկային պատերազմի միջև

© AFP 2024 / BRENDAN SMIALOWSKIՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Ջո Բայդեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շվեդական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դոնեցկի մերձակայքում 28-ամյա շվեդ լեյտենանտ է զոհվել, որը վերջերս էր ազատվել ազգային ռազմաօդային ուժերից: Աղբյուրի տեղեկություններով՝ նա մարտական գործողությունների գոտի էր եկել մի քանի ամիս առաջ, որպեսզի «կիսվի իր մարտավարական գիտելիքներով»։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Այս լուրը, չնայած իր տեղային լինելուն, հայտնվեց վերջին օրերի այլ իրադարձությունների հետ նույն շարքում, որոնք ոչ երկիմաստ վկայում են, որ Արևմուտքը ճամփաբաժանի առջև է հայտնվել և մոտ ժամանակներս ստիպված է լինելու սկզբունքային որոշում ընդունել Ուկրաինայի ճակատագրին իր հետագա մասնակցության ձևի մասին։
Խնդիրն այն է, որ բոլոր ուղղություններով գործընթացները զարգանում են ոչ այնպես, ինչպես ծրագրում և ցանկանում էին Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում։ Ընդ որում, իրավիճակը շատ արագ կրիտիկական է դառնում։
Ռուսաստանի տնտեսությունը դիմացավ «դժոխային» պատժամիջոցների ծանրագույն հարվածին։ Փոխարենը Եվրոպան և Ամերիկան այնպիսի ցավ զգացին, որ ի զորու չեն թաքցնել։ Իսկ աշնանը իրավիճակը սպառնում է էլ ավելի տխուր դառնալ։
Մոսկվային մեկուսացնել նույնպես չստացվեց։ Ավելին, հետևելով իրադարձություններին՝ ոչ արևմտյան աշխարհը բացեիբաց ցուցադրում է իր արհամարհանքը գլոբալ հեգեմոնի նկատմամբ։ Բայդենի այցը Մերձավոր Արևելք իսկական խայտառակության վերածվեց, որը ոչ մի ոգեշնչող հռետորաբանության տակ չես թաքցնի։ Փոխարենը Պուտինը երեկ հիանալի այց կատարեց Թեհրան։ Լավրովը ևս Ինդոնեզիայում կայացած գագաթնաժողովում ցույց տվեց, որ Ռուսաստանը բոյկոտելու հարցում «Մեծ քսանյակի» մոտ ոչինչ չի ստացվում։
Բայց ամենակարևորը` Ուկրաինայում են տխուր։ Ռազմաճակատներում իրադարձություններն առաջվա պես անշտապ են զարգանում, այնպես որ բազմոցային փորձագետները չեն հոգնում նիզակներ կոտրել վիճելով, թե այնուամենայնիվ ում օգտին է հաշիվը։ Փոխարենը պաշտոնական անձանց մոտ ավելի ու ավելի հաճախ են հայտարարություններ ու որոշումներ հնչում, որոնք բացահայտում են իրադարձությունների էությունը։ Զելենսկու կողմից գլխավոր դատախազության և Ուկրաինայի ԱԽ–ի գլխատումը` «աշխատանքի անբավարար արդյունքների» և «պետական դավաճանության բազմաթիվ փաստերի» մասին ձևակերպումների հետ միասին, արդեն իսկ պերճախոս են։
Իսկ Արևմուտքի համար հենց Ուկրաինան է դարձել գլխավոր խաղադրույքը Մոսկվայի հետ պայքարում։ Ձախողումն այստեղ պարզապես անթույլատրելի է։ Բայց գործերը բնավ այնպես չեն ընթանում, ինչպես պետք է։
Ուկրաինայում Արևմուտքը Ռուսաստանի դեմ է պատերազմում` ուկրաինական զինված խմբավորումներն օգտագործելով որպես սեփական պրոքսի–զորքեր։ Նախ, որովհետև առայժմ միջուկային տերությունների ուղիղ բախման ռիսկ չկա։ Երկրորդ, որովհետև դա շատ–շատ ավելի էժան է, քան անձամբ պատերազմելը։ Եվ երրորդ` հակամարտության այդ ձևաչափը ենթադրում էր մեր երկրի հյուծումը (տնտեսական, ռազմական, սոցիալական և այլն), մինչդեռ Եվրոպան ու Նահանգները պետք է նվազագույն վնաս կրեին։
Սակայն ռուսական հատուկ գործողության հինգ ամսվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ Արևմուտքն ավելի ու ավելի խորն է խրվում Ուկրաինայում։
Նրանք ստիպված են Ուկրաինայի վրա ավելի ու ավելի շատ փող ծախսել։ Այո, տպագրական սարքի օգնությամբ փչված տրիլիոնանոց փուչիկների ֆոնին հատկացվող միլիարդները գուցե այնքան էլ նշանակալի չեն։ Միայն թե եվրոպական և ամերիկյան հանրությունների հավանությունն այդ ծախսերին անդառնալիորեն նվազում է` ավելի ու ավելի խորացող ներքին ճգնաժամի ֆոնին։
Արևմուտքը ստիպված է անընդհատ սպառազինություն հատկացնել` այն զենքերի փոխարեն, որոնք «աղում» են դաշնակից զորքերը։ Ընդ որում` գործը հասել է հենց արևմտյան արտադրության ավելի ու ավելի ժամանակակից ու թանկարժեք օրինակներին։ Դրանք, իհարկե, անհարմարություններ են պատճառում ռուսական և հանրապետական զորքերին, բայց դրանց կիրառումը ոչ մի կերպ չի կարող շրջել մարտական գործողությունների ընթացքը։ Բացի այդ, Ռուսաստանը սովորում է դիմակայել այդպիսի զենքին։ Բացի այդ, Կիևին էլ վստահել հնարավոր չէ, հաշվի առնելով, թե ինչպես է պարզապես չքվում մատակարարվող ծավալի մի մասը, իսկ լրագրողները ամենասովորական գողության և կողքից վաճառելու (այդ թվում` Ռուսաստանին) փաստեր են հայտնաբերում։
Էրդողանը Ֆինլանդիային և Շվեդիային ստիպում է հրապարակային նվաստացման գնալ
Իսկ շվեդի մահը հերթական անգամ երևան հանեց Կիևի կողմից կռվող օտարերկրացիների շարքերում զոհերի աճող թվի խորացող խնդիրը։ Իհարկե, նրանց թվում շատ են սովորական վարձկանները, որոնք Ուկրաինա են եկել պարզապես փող աշխատելու ցանկությունից կամ նացիստական համոզմունքներից դրդված։ Բայց «պաշտոնաթող լեյտենանտը» ուրիշ հարց է. ամենայն հավանականությամբ` «քաղաքացիական հագուստով» ռազմական խորհրդական է եղել։ Ընդհանուր առմամբ, սովորական պատմություն է. ՆԱՏՕ–ի և գրեթե ՆԱՏՕ–ի երկրներն օգտագործում են հակամարտությունից ձևականորեն հեռու մնալու հին մեթոդը` միաժամանակ կողմերից մեկին իրական օգնություն ցուցաբերելով։
Արդյունքում իրերի դասավորությունն արևմտյան երկրների համար բավականին մտահոգիչ է ստացվում. կորցնում են փող, կորցնում են զենք (որն առանց այդ էլ շատ չէ) և մարդկանց, ներքին իրավիճակը վատթարանում է։ Իսկ արդյունք չկա։ Ընդ որում` Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում ընդունվող յուրաքանչյուր որոշման հետ Ռուսաստանի դեմ նրա պատերազմի վրա գցված պրոքսի–քողը ջնջվում է (թեկուզև այն ոչ մեկին չէր էլ մոլորեցնում)։
Հարց է ծագում. ի՞նչ պետք է հիմա անի Արևմուտքը։
Նա երեք ակնհայտ տարբերակ ունի. 1. Նահանջել, 2. Ձևականության կեղևը մի կողմ նետելով` բացեիբաց ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի դեմ 3. Շարունակել գործել ընթացիկ տրամաբանությամբ։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Ռուսաստանը նոր աշխարհ է կառուցում․ հնի ոչնչացումն Արևմուտքն ինքն է ապահովում
Առաջին տարբերակը ենթադրում է Մոսկվայի առաջ Արևմուտքի ակնհայտ կապիտուլյացիան, ինչն այս պահին գրեթե անհավանական է թվում, երկրորդը ենթադրում է մոլորակը գլոբալ միջուկային պատերազմի եզրին հասցնել` այդ պատերազմի մեջ ընկնելու մեծ հավանականությամբ։ Դե, իսկ երրորդ տարբերակը, որն արդեն ապացուցել է իր անարդյունավետությունը, նշանակում է շարունակել ավելացնել համակողմանի թանկարժեք օգնությունը Կիևին, ինչն ի վիճակի չէ շրջել իրավիճակը ռազմաճակատում և միայն Եվրոպային ու Ամերիկային էլ ավելի խորն է ներքաշում նրանց համար ի սկզբանե տանուլ տված հակամարտության մեջ։
Մի խոսքով` ուր գնաս, փորձանքն ես ընկնում։
Հենց այս հավաքածուից էլ Արևմուտքը փորձում է հավաքել «Ռուսաստանի դեմ հաղթանակ» արտահայտությունը։
Լրահոս
0