00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:32
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը նոր աշխարհ է կառուցում․ հնի ոչնչացումն Արևմուտքն ինքն է ապահովում

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամեն օր հեղեղի պես նորություններ են հասնում ոչ միայն այն մասին, թե ինչպես են ազատագրված տարածքները, առաջին հերթին՝ ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը վերադառնում խաղաղ կյանքի, այլև այդ շրջաններում կյանքի արագ վերակառուցման մասին՝ Ռուսաստանի հետ կոոպերացիայի և ինտեգրացիայի որակապես նոր մակարդակում։

Իրինա Ալկսնիս

Աշխատանքը վերսկսել է Մարիուպոլի նավահանգիստը, ընդ որում՝ մարտական գործողություններից խիստ տուժած քաղաքը վերականգնելու համար Ռուսաստանը շատ լուրջ ուժեր է նետել, այդ թվում՝ ԱԻՆ-ի ուժեր: Ազատագրված Զապորոժիեի մարզի ժամանակավոր մայրաքաղաք Մելիտոպոլի դպրոցները նոր ուսումնական տարվանից կանցնեն ռուսաց լեզվի և հինգ բալանոց համակարգի:
Հենց այնտեղ էլ Ռուսաստանի օրը՝ հունիսի 12-ին, մարզի բնակիչներին կհանձնեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների առաջին անձնագրերը։ Սերգեյ Շոյգուն հայտնել է Ռուսաստանի, Դոնբասի, Ուկրաինայի և Ղրիմի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին։ Նախարարն ավելացրել է, որ արդեն սկսվել է բեռների առաքումը Մարիուպոլ, Բերդյանսկ և Խերսոն։
Այն մասին, որ ազատագրված տարածքներն անցել են ռուբլու և ռուսական բջջային կապի ու ինտերնետի գոտի, արդեն վաղուց է հայտնի։ Բարձրաստիճան ռուս պաշտոնյաների այցելությունները հանրապետություններ, Խերսոն և Մելիտոպոլ առօրյա բան են դարձել։ Ռազմաքաղաքացիական վարչակազմը սկսել է նախապատրաստվել Զապորոժիեի մարզը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու շուրջ հանրաքվեի անցկացմանը:
Սա միայն մի փոքր հատված է տեղեկատվության անդադար հոսքից, որի քանակն օրեցօր աճում է։
Այն, անկասկած, մեզ առիթ է տալիս հպարտանալու երկրով՝ հաստատելով ազգային լավագույն ավանդույթների անփոփոխությունը. ուր էլ որ Ռուսաստանը գալիս է, սկսում է օգնել, կառուցել, վերականգնել, զարգացնել։
Սակայն տեղի ունեցողն ունի նաև մեկ այլ՝ ոչ այնքան ակնհայտ, բայց, թերևս, ոչ պակաս կարևոր կողմ։
Մենք ապրում ենք համաշխարհային համակարգի խորքային վերափոխման դժվարին և խիստ վտանգավոր ժամանակաշրջանում։ Աչքի առաջ անկում են ապրում կազմակերպություններ և դադարում են գոյություն ունենալ գործընթացներ, որոնք գրեթե ութ տասնամյակ հիմնարար են եղել մարդկային քաղաքակրթության համար: Համակարգային ճգնաժամն ավելի ու ավելի շատ ոլորտներ է ընդգրկում, իսկ աշխարհի ապագայի մասին կանխատեսումներն ավելի ու ավելի մռայլ են դառնում։
Ընդ որում, արդեն մեր երկրի ամենամեծ չարակամներն անգամ խոստովանում են, որ Ռուսաստանը տեղի ունեցող գործընթացներում զարմանալիորեն վստահ է իրեն պահում, ցուցադրելով ներկայիս ժամանակաշրջանը ոչ միայն շատերից ավելի բարեհաջող վերապրելու, այլև այդ շրջանից որպես գլոբալ հաղթողներրից մեկը դուրս գալու հնարավորությունը։
Եվ լուրջ կասկած կա, որ իրերի այսպիսի դրությունը անմիջականորեն կապված է ազատագրված տարածքներում ընթացող գործընթացների հետ։
Այն մասին, որ միաբևեռ աշխարհն իրեն սպառել է, գլոբալ համակարգը դեգրադացվել է, ԱՄՆ-ն (և առհասարակ Արևմուտքը) անթույլատրելիորեն չարաշահում է հեգեմոնի իր կարգավիճակը, ուստի հարկավոր է որևէ նոր, իրողություններին համապատասխան բան կառուցել, խոսում են արդեն տարիներ շարունակ։
Միաժամանակ ակնհայտ է, որ նորը կառուցելուց առաջ հարկավոր է հինը քանդել։ Միայն թե հազվադեպ են մտածում այն մասին, որ քանդելը նույնպես շատ լուրջ ռեսուրսներ և ուժեր է պահանջում, էլ չասած անվտանգության տեխնիկայի պահպանման մասին, որպեսզի այն, ինչ ոչնչացնում ես, գլխիդ չընկնի և քեզ իր տակ չթաղի։
Վերջին տարիներին սովորական են դարձել Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ի և Եվրոպայի մեղադրանքները «կանոնների վրա հիմնված աշխարահակարգը» քանդելու ապակառուցողական գործողությունների համար։
Միայն թե, եթե ըստ էության նայենք, Մոսկվան երբեք ռեսուրսներ չի ծախսել քանդելու համար։ Ավելի քան երկու տասնամյակ առաջ նա ընտրել է պարզապես նորը կառուցելու ռազմավարությունը՝ հնարավորինս քիչ հակամարտելով գոյություն ունեցող համաշխարհային համակարգի հետ։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Արևմուտքն Ուկրաինայում ռազմական տիտան է ստեղծել, որը կկործանի նրան
Իսկ երբ վերջինիս անկումը սկսեց թափ հավաքել, սկսեցին աճել նոր կառույցների և գործընթացների ազդեցությունն ու ուժը։ Օրինակ՝ ԲՐԻԿՍ-ը, ՇՀԿ-ն, ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի նախաձեռնած մի շարք այլ կազմակերպություններ տարիներ շարունակ ծաղրի առարկա էին, մինչև պարզվեց, որ նրանց հետ նույն բանն է տեղի ունեցել, ինչ Պետրոս Մեծի «խաղալիք բանակի»․ դրանք իրապես աշխատող և տպավորիչ ուժ են դարձել։
Իսկ հինը քանդելու գործը Արևմուտքն ինքն է բարեհաջող կատարում։ Զվարճալի է, որ իր պատկերացմամբ այն եռանդուն կերպով պաշտպանում է համակարգը, որի գլխավոր շահառուն է հանդիսանում, սակայն արդյունքում միայն մոտեցումն է դրա մահը։ Պատժամիջոցային վակխանալիան դա հատկապես լավ է ցուցադրում։
Լրահոս
0