https://arm.sputniknews.ru/20220720/mardkanc-tarhanum-en-erevani-metrvojic-qaghaqapetarany-rumbi-masin-ahazang-e-stacel-45516622.html
Մարդկանց տարհանում են Երևանի մետրոյից. քաղաքապետարանը ռումբի մասին ահազանգ է ստացել
Մարդկանց տարհանում են Երևանի մետրոյից. քաղաքապետարանը ռումբի մասին ահազանգ է ստացել
Sputnik Արմենիա
Փրկարարները մարդկանց տարհանում են մետրոպոլիտենի բոլոր կայարաններից։ 20.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-20T13:46+0400
2022-07-20T13:46+0400
2022-07-20T13:59+0400
հայաստան
երևան
մետրո
ահազանգ
https://cdn.am.sputniknews.ru/img/1320/45/13204598_0:79:1498:922_1920x0_80_0_0_125a6cc1ba0287d666769812ff1582d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանի մետրոպալիտենի աշխատանքն այս պահին դադարեցված է, քանի որ ռումբի մասին ահազանգ կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։Նա հավելեց, որ այժմ մարդկանց տարհանում են, և որոնողական աշխատանքներ են կատարվում։Ըստ ԱԻՆ–ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 12։57-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:Պայթյուն և հրդեհ Նորամարգ գյուղում. հրշեջները 3 ժամում են մարել կրակը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1320/45/13204598_83:0:1416:1000_1920x0_80_0_0_90277a177201cf7b0754e73fab5d85d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, մետրո, ահազանգ
հայաստան, երևան, մետրո, ահազանգ
Մարդկանց տարհանում են Երևանի մետրոյից. քաղաքապետարանը ռումբի մասին ահազանգ է ստացել
13:46 20.07.2022 (Թարմացված է: 13:59 20.07.2022) Փրկարարները մարդկանց տարհանում են մետրոպոլիտենի բոլոր կայարաններից։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանի մետրոպալիտենի աշխատանքն այս պահին դադարեցված է, քանի որ ռումբի մասին ահազանգ կա։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել, որ մետրոյի բոլոր կայարաններն ականապատված են։ Տեղեկությունը փոխանցել ենք նաև ոստիկանությանը»,–ասաց Կոստանյանը։
Նա հավելեց, որ այժմ մարդկանց տարհանում են, և որոնողական աշխատանքներ են կատարվում։
Ըստ ԱԻՆ–ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 12։57-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: