https://arm.sputniknews.ru/20220720/ajs-hatvatsum-tesakhcikner-chkan-ceghaspanutjan-tangarany-skandalajin-tesanjuti-masin-45523186.html
Այս հատվածում տեսախցիկներ չկան. Ցեղասպանության թանգարանը` սկանդալային տեսանյութի մասին
Այս հատվածում տեսախցիկներ չկան. Ցեղասպանության թանգարանը` սկանդալային տեսանյութի մասին
Sputnik Արմենիա
Սոցցանցերում տեսանյութ է շրջանառվում, որում ազգությամբ ենթադրյալ թուրքը «գորշ գայլերի» նշանն է ցույց տալիս։ 20.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-20T14:57+0400
2022-07-20T14:57+0400
2022-07-20T15:51+0400
ծիծեռնակաբերդ
թուրք
գորշ գայլեր
խուլիգանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0c/24867020_115:0:1486:771_1920x0_80_0_0_2d79da9d8e8d268d2a3ebca4dfb111ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ տանող ճանապարհին տեսախցիկներ չկան, Sputnik Արմենիային հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Սերինե Մուրադյանը` մեկնաբանելով սոցցանցերում տարածված սկանդալային տեսանյութը:Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում անհայտ տղամարդը հուշահամալիրի առջև ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը` ասելով, որ եկել է «Հայաստանի ամենամեծ թատրոն»:«Հուշահամալիրի տարածքը հսկվում է, այնտեղ ոստիկաններ կան։ Կոնկրետ համալիր տանող ճանապարհին, որտեղ նկարահանվել է տեսանյութը, տեսախցիկներ չկան»,- ասաց Մուրադյանը։Նրա խոսքով՝ տեսախցիկներ տեղադրված են «Հավերժության տաճարի» մոտ, ինչպես նաև ավտոկայանատեղիի հատվածում։ Հուշահամալիրի տարածքում հերթապահում են ոստիկանները, նրանք շրջում են տարածքում։Ամենայն հավանականությամբ, խուլիգանը պարզապես օգտվել է պահից, երբ նկատել է, որ տեսախցիկների և ոստիկանության տեսադաշտից դուրս է և արագ տեսագրություն է արել։Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանությունը հսկում է տարածքը։ Սակայն այլ մանրամասներ տրամադրելու համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։Ի դեպ, դա միայն մեկ տեսանյութն է, որը նկարահանել է այդ անձը։ Այլ տեսանյութերում երևում է, թե ինչպես է նա զբոսնում Երևանում Թուրքիայի դրոշի կրծքանշանով, նկարվում Խոր Վիրապի առջև ու այցելում է Գյումրի։
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0c/24867020_286:0:1314:771_1920x0_80_0_0_d59cb8f0e7d2f701d10db50fe2924e85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծիծեռնակաբերդ, թուրք, գորշ գայլեր, խուլիգանություն
ծիծեռնակաբերդ, թուրք, գորշ գայլեր, խուլիգանություն
Այս հատվածում տեսախցիկներ չկան. Ցեղասպանության թանգարանը` սկանդալային տեսանյութի մասին
14:57 20.07.2022 (Թարմացված է: 15:51 20.07.2022) Սոցցանցերում տեսանյութ է շրջանառվում, որում ազգությամբ ենթադրյալ թուրքը «գորշ գայլերի» նշանն է ցույց տալիս։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ տանող ճանապարհին տեսախցիկներ չկան,
Sputnik Արմենիային հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Սերինե Մուրադյանը` մեկնաբանելով սոցցանցերում տարածված սկանդալային տեսանյութը:
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում անհայտ տղամարդը հուշահամալիրի առջև ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը` ասելով, որ եկել է «Հայաստանի ամենամեծ թատրոն»:
«Հուշահամալիրի տարածքը հսկվում է, այնտեղ ոստիկաններ կան։ Կոնկրետ համալիր տանող ճանապարհին, որտեղ նկարահանվել է տեսանյութը, տեսախցիկներ չկան»,- ասաց Մուրադյանը։
Նրա խոսքով՝ տեսախցիկներ տեղադրված են «Հավերժության տաճարի» մոտ, ինչպես նաև ավտոկայանատեղիի հատվածում։ Հուշահամալիրի տարածքում հերթապահում են ոստիկանները, նրանք շրջում են տարածքում։
Ամենայն հավանականությամբ, խուլիգանը պարզապես օգտվել է պահից, երբ նկատել է, որ տեսախցիկների և ոստիկանության տեսադաշտից դուրս է և արագ տեսագրություն է արել։
Ոստիկանությունից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանությունը հսկում է տարածքը։ Սակայն այլ մանրամասներ տրամադրելու համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։
Ի դեպ, դա միայն մեկ տեսանյութն է, որը նկարահանել է այդ անձը։ Այլ տեսանյութերում երևում է, թե ինչպես է նա զբոսնում Երևանում Թուրքիայի դրոշի կրծքանշանով, նկարվում Խոր Վիրապի առջև ու այցելում է Գյումրի։