https://arm.sputniknews.ru/20220719/erevanum-hajrusakan-barekamutjan-hushardzan-kteghadrvi-kgmsnn-mrcujt-e-hajtararel-45451467.html
Երևանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կտեղադրվի. ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել
Երևանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կտեղադրվի. ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել
Sputnik Արմենիա
Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, չափսը պետք է համապատասխանի տեղանքին, բարձրությունը... 19.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-19T13:11+0400
2022-07-19T13:11+0400
2022-07-19T13:15+0400
հայաստան
ռուսաստան
հուշարձան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1180/34/11803421_0:84:1601:984_1920x0_80_0_0_6bacbce027bdb3118c234713f55ce3fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձան տեղադրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Գերատեսչությունը մրցույթ է հայտարարել, նախարարի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել։«Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից ու Ռուսաստանից։ Ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախկինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ»,- նշվում է ԿԳՄՍ հաղորդագրությունում։Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է, քվեարկությունն անցկացվելու է գաղտնի, իսկ ստեղծագործության նյութի ու ոճի ընտրությունն ազատ է։Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1180/34/11803421_88:0:1511:1067_1920x0_80_0_0_7bcc26a1f882174a6707a99af505deac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հուշարձան, երևանի քաղաքապետարան
հայաստան, ռուսաստան, հուշարձան, երևանի քաղաքապետարան
Երևանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կտեղադրվի. ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել
13:11 19.07.2022 (Թարմացված է: 13:15 19.07.2022) Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, չափսը պետք է համապատասխանի տեղանքին, բարձրությունը չգերազանցի 6 մետրը։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձան տեղադրել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը մրցույթ է հայտարարել, նախարարի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել։
«Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից ու Ռուսաստանից։ Ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախկինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ»,- նշվում է ԿԳՄՍ հաղորդագրությունում։
Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է, քվեարկությունն անցկացվելու է գաղտնի, իսկ ստեղծագործության նյութի ու ոճի ընտրությունն ազատ է։
Նախատեսվում է հուշարձանը տեղադրել Ռուսաստանի հրապարակում, որը գտնվում է Երևանի քաղաքապետարանին հարող տարածքում, այդ պատճառով չափսը պետք է համապատասխանի տեղանքին, բարձրությունը չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը։
Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները: