https://arm.sputniknews.ru/20220718/avtvovtar-gavar-sevan-tshanaparhin-ka-zoh-45381782.html
Ավտովթար՝ Գավառ-Սևան ճանապարհին. կա զոհ
Ավտովթար՝ Գավառ-Սևան ճանապարհին. կա զոհ
Sputnik Արմենիա
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան և «LAZ» մակնիշի ավտոբուսը։ 18.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-18T08:28+0400
2022-07-18T08:28+0400
2022-07-18T08:28+0400
ավտովթար
զոհ
ավտոբուս
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45381623_0:39:550:348_1920x0_80_0_0_a14880fed74873d0fcd0138a744b1b42.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Այսօր ժամը 00:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ավտովթար Գետազատ-Դեղձուտ գյուղերի խաչմերուկում. 2 երեխա և 1 մեծահասակ հոսպիտալացվել ենՊարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1988 թ.) և «LAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1982 թ). վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45381623_61:0:550:367_1920x0_80_0_0_cea8e40c55247ddd91dde0ea409d4217.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, զոհ, ավտոբուս, գեղարքունիքի մարզ
ավտովթար, զոհ, ավտոբուս, գեղարքունիքի մարզ
Ավտովթար՝ Գավառ-Սևան ճանապարհին. կա զոհ
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան և «LAZ» մակնիշի ավտոբուսը։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Այսօր ժամը 00:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1988 թ.) և «LAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1982 թ). վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: