https://arm.sputniknews.ru/20220718/adrbejany-natoi-het-qaghaqakan-arevtur-e-sksel-hhi-hamar-karvogh-e-riskajin-vitshak-steghtsvel-45424916.html
Ադրբեջանը ՆԱՏՕ–ի հետ քաղաքական առևտուր է սկսել. ՀՀ–ի համար կարող է ռիսկային վիճակ ստեղծվել
Ադրբեջանը ՆԱՏՕ–ի հետ քաղաքական առևտուր է սկսել. ՀՀ–ի համար կարող է ռիսկային վիճակ ստեղծվել
Sputnik Արմենիա
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բրյուսելում նախատեսված Բայրամով–Ստոլտենբերգ հանդիպմանը։ 18.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-18T23:43+0400
2022-07-18T23:43+0400
2022-07-18T23:43+0400
ռադիո
պոդկաստ
տարոն հովհաննիսյան
ռուսաստան
նատօ
ջեյհուն բայրամով
յենս ստոլտենբերգ
հայաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45429228_0:66:3072:1794_1920x0_80_0_0_e16650ecf2922f4a7f988644c2112c4a.jpg
Հովհաննիսյան. Ռուս–ադրբեջանական համաձայնագրից հետո Ադրբեջանն իրեն չի դրսևորում որպես ՌԴ–ի դաշնակից
Sputnik Արմենիա
Հովհաննիսյան. Ռուս–ադրբեջանական համաձայնագրից հետո Ադրբեջանն իրեն չի դրսևորում որպես ՌԴ–ի դաշնակից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է ցույց տալ, թե արտաքնապես վարում է հավասարակշռված քաղաքականություն, բայց մյուս կողմից` եվրոպական գործընկերների և ՆԱՏՕ–ի հետ անընդհատ քննարկում է այլընտրանքային ծրագրեր, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։Հայտնել ենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հուլիսի 19-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպման օրակարգի մասին չի հաղորդվում։ ՆԱՏՕ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով:Նրա խոսքով` որքան էլ ադրբեջանական կողմից հնչեն վիճահարույց հարցերի սուր կողմերը հարթեցնելու մասին հայտարարություններ, միևնույնն է, Թուրքիայի ռազմական ազդեցության մեծացումն Ադրբեջանում ուղղակիորեն նշանակում է նաև ՆԱՏՕ–ական ազդեցության մեծացում, քանի որ Թուրքիան դաշինքի երկրորդ պետությունն է բանակի թվաքանակով։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է. այն տևել է շուրջ 3 ժամԱնդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջան–Եվրոպա փոխգործակցությունն ակտիվացնելով` Ադրբեջանը քաղաքական դիվիդենտներ չի՞ ստանա ի վնաս հայկական շահերի, առավել ևս, որ հայ–ադրբեջանական երկխոսության միջնորդներից մեկն էլ հանդիսանում է ԵՄ–ն, Հովհաննիսյանն ընդգծեց, որ առավել ևս 44-օրյա պատերազմից հետո նման մտավախություն կա, և Ադրբեջանն արդեն իսկ փորձում է քաղաքականությունն օգտագործել Եվրոպայի հետ առևտուր իրականացնելու համար, ինչից կարող են տուժել հայկական շահերը։Հովհաննիսյանը նշեց, որ չնայած Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 24-ին ստորագրվեց դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր (այն ենթադրում է, որ կողմերը միջազգային ասպարեզում չպետք է կատարեն գործողություններ, որոնք ուղղված են միմյանց դեմ), Ադրբեջանն ամենևին էլ իրեն չի դրսևորում որպես ՌԴ–ի դաշնակից։ Ավելին` ադրբեջանական մամուլը 90 տոկոսով իրականացնում է հակառուսական քարոզչություն։ՆԱՏՕ–ում կշարունակեն Թուրքիային դրդել, որ խնդիրներ ստեղծի Ռուսաստանի համար. արևելագետՀավելենք, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ–ի միջև հարաբերությունները սկզբնավորվել են 1992 թվականի մարտին, սակայն համագործակցության սկիզբ կարելի է համարել 1994 թվականի մայիսի 4-ը, երբ Բաքուն միացավ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45429228_239:0:2970:2048_1920x0_80_0_0_a9bceacccf119770d782671d6d53eb2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, տարոն հովհաննիսյան, ռուսաստան, նատօ, ջեյհուն բայրամով, յենս ստոլտենբերգ, հայաստան, արցախ, аудио
պոդկաստ, տարոն հովհաննիսյան, ռուսաստան, նատօ, ջեյհուն բայրամով, յենս ստոլտենբերգ, հայաստան, արցախ, аудио
Ադրբեջանը ՆԱՏՕ–ի հետ քաղաքական առևտուր է սկսել. ՀՀ–ի համար կարող է ռիսկային վիճակ ստեղծվել
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բրյուսելում նախատեսված Բայրամով–Ստոլտենբերգ հանդիպմանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է ցույց տալ, թե արտաքնապես վարում է հավասարակշռված քաղաքականություն, բայց մյուս կողմից` եվրոպական գործընկերների և ՆԱՏՕ–ի հետ անընդհատ քննարկում է այլընտրանքային ծրագրեր, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։
Հայտնել ենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հուլիսի 19-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպման օրակարգի մասին չի հաղորդվում։ ՆԱՏՕ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով:
«Եվրոպան փորձում է գտնել էներգակիրներ ստանալու այլընտրանքային տարբերակներ և հստակ հայտարարում է, որ այդ հարցում իր գլխավոր գործընկերներից մեկն Ադրբեջանն է, ուստի վերջինս իր հերթին փորձում է ամեն կերպ առաջընթաց ապահովել Եվրոպայի հետ հարաբերություններում, իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ–ի հետ փոխգործակցությանը, ապա պաշտոնական Բաքուն վերջին տարիներին Թուրքիայի միջոցով փորձում է ինտեգրվել Հյուսիսատլանտյան դաշինքին, առավել ևս, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա կտրուկ մեծացել է»,– նշեց վերլուծաբանը։
Նրա խոսքով` որքան էլ ադրբեջանական կողմից հնչեն վիճահարույց հարցերի սուր կողմերը հարթեցնելու մասին հայտարարություններ, միևնույնն է, Թուրքիայի ռազմական ազդեցության մեծացումն Ադրբեջանում ուղղակիորեն նշանակում է նաև ՆԱՏՕ–ական ազդեցության մեծացում, քանի որ Թուրքիան դաշինքի երկրորդ պետությունն է բանակի թվաքանակով։
Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջան–Եվրոպա փոխգործակցությունն ակտիվացնելով` Ադրբեջանը քաղաքական դիվիդենտներ չի՞ ստանա ի վնաս հայկական շահերի, առավել ևս, որ հայ–ադրբեջանական երկխոսության միջնորդներից մեկն էլ հանդիսանում է ԵՄ–ն, Հովհաննիսյանն ընդգծեց, որ առավել ևս 44-օրյա պատերազմից հետո նման մտավախություն կա, և Ադրբեջանն արդեն իսկ փորձում է քաղաքականությունն օգտագործել Եվրոպայի հետ առևտուր իրականացնելու համար, ինչից կարող են տուժել հայկական շահերը։
«Այդ քաղաքականությունը միտված է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում առևտուր անելուն, այսինքն` Ադրբեջանն ինչ–որ պահի ուժեղացնում է եվրոպական, ՆԱՏՕ–ական ուղղվածությունը, որպեսզի Ռուսաստանը ստիպված լինի որոշ հարցերում գնալ զիջումների։ Նման քաղաքականությունն առնչվում է նաև հայկական շահերին` ստեղծելով բավականին լուրջ ռիսկային իրավիճակ»,– հավելեց վերլուծաբանը։
Հովհաննիսյանը նշեց, որ չնայած Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 24-ին ստորագրվեց դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր (այն ենթադրում է, որ կողմերը միջազգային ասպարեզում չպետք է կատարեն գործողություններ, որոնք ուղղված են միմյանց դեմ), Ադրբեջանն ամենևին էլ իրեն չի դրսևորում որպես ՌԴ–ի դաշնակից։ Ավելին` ադրբեջանական մամուլը 90 տոկոսով իրականացնում է հակառուսական քարոզչություն։
Հավելենք, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ–ի միջև հարաբերությունները սկզբնավորվել են 1992 թվականի մարտին, սակայն համագործակցության սկիզբ կարելի է համարել 1994 թվականի մայիսի 4-ը, երբ Բաքուն միացավ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին։