https://arm.sputniknews.ru/20220717/erevany-ev-baqun-kvonkret-ardjunqneri-chen-hasel-vrastani-agn-ntbilisii-handipman-masin-45364512.html
Երևանը և Բաքուն կոնկրետ արդյունքների չեն հասել. Վրաստանի ԱԳՆ-ն` Թբիլիսիի հանդիպման մասին
Երևանը և Բաքուն կոնկրետ արդյունքների չեն հասել. Վրաստանի ԱԳՆ-ն` Թբիլիսիի հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Կողմերը Թբիլիսիում չեն նշել հաջորդ երկկողմ հանդիպման օրը: Վրաստանում վստահեցնում են, որ պատրաստ են աջակցել բոլոր ձևաչափերով հարևանների միջև բանակցություններին։ 17.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-17T11:46+0400
2022-07-17T11:46+0400
2022-07-17T12:07+0400
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
հայաստան
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45333690_191:283:1941:1267_1920x0_80_0_0_069da4949e50e2a95740e1e10b0ac060.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները չեն ավարտվել կոնկրետ արդյունքներով, սակայն երկու երկրների ներկայացուցիչների միջև ուղղակի երկխոսության նախադեպ է ստեղծվել: Նման կարծիք է հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) հեռուստաալիքին տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են իրենց հուզող հարցերը։ Դարչիաշիվլին նշել է, որ ամուր հիմք է ստեղծվել այդ ձևաչափով բանակցությունները շարունակելու համար՝ սերտ համակարգման միջոցով: Վրաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ կողմերը կկարողանան լուծել հարցերը և պայմանավորվածություններ ձեռք բերել։Դարչիաշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է ապագայում ևս նման հանդիպում կազմակերպել իր տարածքում և աջակցություն ցուցաբերել կոնկրետ հարցով:«Մենք չենք խոսել ապագա հանդիպումների ժամկետների մասին։ Եթե անհրաժեշտություն առաջանա, որ նրանք ապագայում մեր երկիր ժամանեն ցանկացած ձևաչափով բանակցությունների համար, մեր կառավարությունը պատրաստ է ընդունել և աջակցել»,- ասել է նա։Վրաստանի համար պատմական օր է նախարարն անվանել Թբիլիսիում կայացած հանդիպումը։ Նրա խոսքով՝ դա իրենց երկրի նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի վստահության մակարդակի ցուցիչ է։Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունն ուրախ է, որ կարողացել է իրականացնել այս բացառիկ գործառույթը և վստահ է, որ այս երկխոսությունը ամուր հիմք է ստեղծում ապագայում բանակցությունները շարունակելու համար:Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցին, Դարչիաշիվիլին նշել է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա դինամիկ համագործակցությունը, սերտ երկխոսությունն ու համակեցությունը, որն այսօր առանձնահատուկ նշանակություն ունի ընդհանուր մարտահրավերների համապատկերում:Ղարիբաշվիլին ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե ինչպես հասնել ընդհանուր համագործակցության՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար:Կողմերը չեն քննարկել և չեն որոշել նշված ձևաչափով հաջորդ հանդիպման օրը:Դրական քայլ է. Բլինկենը` Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպման մասինԻնչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը:Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ Կողմերն անդրադարձել են բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Քննարկվել է նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր են փոխանակվել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45333690_141:0:1961:1365_1920x0_80_0_0_0d8f3179ee96c1665185f5158e1e958a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան
արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան
Երևանը և Բաքուն կոնկրետ արդյունքների չեն հասել. Վրաստանի ԱԳՆ-ն` Թբիլիսիի հանդիպման մասին
11:46 17.07.2022 (Թարմացված է: 12:07 17.07.2022) Կողմերը Թբիլիսիում չեն նշել հաջորդ երկկողմ հանդիպման օրը: Վրաստանում վստահեցնում են, որ պատրաստ են աջակցել բոլոր ձևաչափերով հարևանների միջև բանակցություններին։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները չեն ավարտվել կոնկրետ արդյունքներով, սակայն երկու երկրների ներկայացուցիչների միջև ուղղակի երկխոսության նախադեպ է ստեղծվել: Նման կարծիք է հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Միջազգային բանակցությունները միշտ չէ, որ մեկ փուլով կոնկրետ արդյունքներ են արձանագրում։ Այս դեպքն այդպիսին է»,- ասել է Դարչիաշվիլին։
Նրա խոսքով՝ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են իրենց հուզող հարցերը։ Դարչիաշիվլին նշել է, որ ամուր հիմք է ստեղծվել այդ ձևաչափով բանակցությունները շարունակելու համար՝ սերտ համակարգման միջոցով: Վրաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ կողմերը կկարողանան լուծել հարցերը և պայմանավորվածություններ ձեռք բերել։
Դարչիաշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է ապագայում ևս նման հանդիպում կազմակերպել իր տարածքում և աջակցություն ցուցաբերել կոնկրետ հարցով:
«Մենք չենք խոսել ապագա հանդիպումների ժամկետների մասին։ Եթե անհրաժեշտություն առաջանա, որ նրանք ապագայում մեր երկիր ժամանեն ցանկացած ձևաչափով բանակցությունների համար, մեր կառավարությունը պատրաստ է ընդունել և աջակցել»,- ասել է նա։
Վրաստանի համար պատմական օր է նախարարն անվանել Թբիլիսիում կայացած հանդիպումը։ Նրա խոսքով՝ դա իրենց երկրի նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի վստահության մակարդակի ցուցիչ է։
Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունն ուրախ է, որ կարողացել է իրականացնել այս բացառիկ գործառույթը և վստահ է, որ այս երկխոսությունը ամուր հիմք է ստեղծում ապագայում բանակցությունները շարունակելու համար:
«Նպատակն այն է, որ մեր հարևան երկրներն այդ բանակցությունների արդյունքում կոնկրետ արդյունքների հասնեն։ Որ մենք բոլորս համատեղ համակարգման և շատ սերտ շփման միջոցով կարողանանք ամրապնդել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»,- ասել է նախարարը։
Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների
առանձնազրույցին, Դարչիաշիվիլին նշել է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա դինամիկ համագործակցությունը, սերտ երկխոսությունն ու համակեցությունը, որն այսօր առանձնահատուկ նշանակություն ունի ընդհանուր մարտահրավերների համապատկերում:
Ղարիբաշվիլին ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե ինչպես հասնել ընդհանուր համագործակցության՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար:
Կողմերը չեն քննարկել և չեն որոշել նշված ձևաչափով հաջորդ հանդիպման օրը:
Ինչպես արդեն
հայտնել ենք, հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը:
Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ Կողմերն անդրադարձել են բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Քննարկվել է նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր են փոխանակվել հետագա հնարավոր քայլերի շուրջ։