00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանցի միգրանտը Ռուսաստանում շահել է դատը խոշոր ընկերության դեմ

© Photo : George Hodan / Public domainԴատավորի մուրճիկ
Դատավորի մուրճիկ - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2022
Բաժանորդագրվել
ՀՀ քաղաքացին պաշտոնապես չի համարվել ընկերության աշխատակից, և երբ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, ընկերությունը փորձել է հրաժարվել բուժման և վերականգնողական գործընթացի համար փոխհատուցում վճարելուց։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Աշխատավայրում ոտքը կորցրած ՀՀ քաղաքացի Արթուր Հարությունյանը «Գլավտորգ» ընկերությունից 3 մլն ռուբլի է պահանջել ու ստացել։
2022 թվականի հուլիսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել, որով ուժի մեջ է մտնում ապօրինի աշխատանքի վերաբերյալ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանային դատարանի նախադեպային որոշումը։

2021 թվականի դեկտեմբերին «Գլավտորգ» ՍՊԸ-ում առանց ձևակերպման որպես վարորդ աշխատող ՀՀ քաղաքացի Արթուր Հարությունյանը, որն ապրանքի բեռնաթափման ժամանակ ամբարձիչի վրաերթի հետևանքով կորցրել է ոտքը, դատարանի միջոցով գործատուից փոխհատուցում էր պահանջել աշխատավայրում ստացած վնասվածքի համար։

Դատարանը գործատուին պարտավորեցրել է փոխհատուցում տրամադրելուց բացի Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքել և ձևակերպել աշխատավայրում դժբախտ դեպքի հետ կապված բոլոր փաստաթղթերը։
Ռուսաստանում միգրանտներին էլեկտրոնային նույնականացման քարտեր կտրամադրեն
Հարությունյանը դիմել է Ռուսաստանում հայկական եկեղեցուն կից գործող անվճար իրավաբանական օգնության կենտրոն, քանի որ գործատուն չէր համաձայնում նրա համար նույնիսկ պրոթեզ գնել։

«Գործը վարույթում է գտնվել 2019 թվականից, գործատուի դիրքորոշումը փոփոխվել է «ոսկե սարեր» խոստանալուց մինչև «չենք ճանաչում այդ Հարությունյանին» ասելով։ Բայց խնդիրը նույնիսկ այն չէ, որ դատարանը հաշմանդամի համար գումար է բռնագանձել, այլ կարևորը` պարտավորեցրել է հարկ եղածի պես ձևակերպել արտադրական վնասվածքը»,- ասել է Հարությունյանին դատարանում ներկայացրած իրավաբանը` Քսենյա Պեչենիկը։

Այժմ սոցիալական ապագովագրության հիմնադրամը պարտավոր է վճարել միանվագ և ամսական վճար, ինչպես նաև հոգալ բուժման և վերականգնման համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը։
Ըստ իրավաբանի` զարմանալի է հիմնադրամի դիրքորոշումը, որը լիովին համընկնում է ՍՊԸ-ի դիրքորոշման հետ, ընկերություն, որի եկամուտները մի քանի միլիարդի են հասնում։ Իրավաբանը պնդում է` աշխատակիցն է մեղավոր, որ աշխատանքային պայմանագիր չի ձևակերպել և ապահովագրավճարներ չի վճարել, թեպետ դա աշխատակցի պարտավորությունների շրջանակում չէ։
Ռուսաստանում աշխատանքային միգրանտները սկսել են ավելի հազվադեպ դիմել կեղծ գրանցման
Արթուր Հարությունյանի փաստաբանի` ՌԴ-ում հայ առաքելական եկեղեցուն կից գործող իրավաբանական անվճար օգնության կենտրոնի ղեկավար Ռուբեն Մարգարյանի խոսքով` գործը նախադեպային է և ինչ-որ չափով աշխատանքային միգրանտների համար ուսուցողական` թղթի վրա աշխատանքային հարաբերությունները ձևակերպելու առումով։
Իսկ ինչ վերաբերում է գործատուի և սոցիալական հիմնադրամի դիրքորոշմանը, ապա հնարավոր է, որ դա առանձին հակակոռուպցիոն քննարկման թեմա է. ինչո՞ւ է սոցիալական հիմնադրամը ջերմեռանդորեն պաշտպանում գործատուին` ստուգում իրականացնելու և սոցիալական վճարները վճարել պարտադրելու փոխարեն։ Այն էլ մի ընկերության դեպքում, որտեղ առանց ձևակերպման աշխատում են շուրջ հարյուրավոր նման վարորդներ։

«Գուցե սոցիալական հիմնադրամը չի՞ ցանկանում գումար ծախսել ՀՀ քաղաքացու պրոթեզի համար, բայց ինչո՞ւ իր արդար զայրույթը չի տարածում գործատուի վրա։ Եվ ինչո՞ւ մինչ օրս տեղի ունեցած ծանր դեպքի առիթով քրեական գործ չի հարուցվել քննչական կոմիտեի կողմից»,- ասել է Մարգարյանը։

2019 թվականի մարտի 1-ին Արթուր Հարությունյանը, որը 2018 թվականի դեկտեմբերից աշխատել է «Գլավտորգ» ՍՊԸ–ում որպես վարորդ, գնացել է ապրանքը (հրուշակեղեն) տանելու մերձմոսկովյան պահեստ։ Ապրանքի բեռնաթափման ժամանակ նրան վրաերթի է ենթարկել ամբարձիչը` անցնելով նրա աջ ոտքի վրայով։ Հարությունյանը երկու ժամ սրունքի բաց կոտրվածքով ստիպված է եղել սպասել շտապօգնության ժամանելուն, այդ ընթացքում անձամբ է ոտքը կապել մետաղալարով, որպեսզի արնաքամ չլինի։ Այնուամենայնիվ, ոտքը մինչև սրունքը անդամահատելու կարիք է եղել։
ՌԴ այն ընկերությունները, որտեղ միգրանտներ են աշխատում, կարող են տուգանվել 1 մլն ռուբլով
«Գլավտորգի» ղեկավարությունը 90 հազար ռուբլի վճարել է հիվանդանոցում նրա գտնվելու համար։ Այնուհետև հիվանդի մոտ է եկել ընկերության իրավաբանն ու համոզել ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել, որից հետևում էր, որ տղամարդն ընկերությունում ընդամենը մեկ օր է աշխատել։ Հարությունյանը հրաժարվել է։
Դրանից հետո ընկերությունը փաստացի իր վրայից հանել է պատասխանատվությունը` հայտարարելով, որ Հարությունյանն իրենց մոտ չի աշխատել։
Լրահոս
0