https://arm.sputniknews.ru/20220716/fransiajum-anvomal-shvog-e-grancvel-hrdehnery-chen-dadarum-45336306.html
Ֆրանսիայում անոմալ շոգ է գրանցվել. հրդեհները չեն դադարում
Ֆրանսիայում անոմալ շոգ է գրանցվել. հրդեհները չեն դադարում
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի մի շարք շրջաններում հրշեջներն ակտիվ պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ։ 16.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-16T16:09+0400
2022-07-16T16:09+0400
2022-07-16T16:48+0400
ֆրանսիա
շոգ
անոմալիա
եղանակ
ամառ
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1e/28493475_0:167:1600:1067_1920x0_80_0_0_43863596c90e51677c35469bcab42df8.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայում հուլիսյան շոգը շարունակում է թափ հավաքել, Նիմ և Բեզյե հարավային քաղաքներում այն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։ Այս մասին այսօր հայտնել է BFMTV հեռուստաալիքը։Հեռուստաալիքը նշում է, որ առաջին անգամ Նիմ և Բեզյե քաղաքներում ջերմաստիճանը հուլիսին գերազանցել է 40 աստիճանը, սա պատմական ռեկորդ է։Սպասվող տևական շոգի և ուժեղ երաշտի պայմաններում տեղի իշխանությունները հակահրդեհային միջոցառումներ են իրականացնում։ Հուլիսի 14-ին Նիմի քաղաքապետարանը բարձր ջերմաստիճանային ֆոնի պատճառով չեղարկել էր ավանդական հրավառությունը, որը կազմակերպվում է ազգային տոնի առիթով։ Քաղաքացիներին անտառային հատվածներ այցելելիս ծայրահեղ զգուշության կոչ են անում։Իսպանիայում սաստիկ շոգից 5 օրում 237 մարդ է մահացել, թռչուններն ընկնում են երկնքիցԻնչպես հայտնել են, Ֆրանսիայի մի շարք շրջաններում հրշեջներն ակտիվ պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1e/28493475_177:0:1600:1067_1920x0_80_0_0_855bb014e340d8d9727fa22d8471d9cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, շոգ, անոմալիա, եղանակ, ամառ, հրդեհ
ֆրանսիա, շոգ, անոմալիա, եղանակ, ամառ, հրդեհ
Ֆրանսիայում անոմալ շոգ է գրանցվել. հրդեհները չեն դադարում
16:09 16.07.2022 (Թարմացված է: 16:48 16.07.2022) Ֆրանսիայի մի շարք շրջաններում հրշեջներն ակտիվ պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայում հուլիսյան շոգը շարունակում է թափ հավաքել, Նիմ և Բեզյե հարավային քաղաքներում այն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։ Այս մասին այսօր հայտնել է
BFMTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը նշում է, որ առաջին անգամ Նիմ և Բեզյե քաղաքներում ջերմաստիճանը հուլիսին գերազանցել է 40 աստիճանը, սա պատմական ռեկորդ է։
Միևնույն ժամանակ, «Մետեո-Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ հուլիսի 18-ին աննախադեպ տապ է սպասվում երկրի տարբեր հատվածներում։
Սպասվող տևական շոգի և ուժեղ երաշտի պայմաններում տեղի իշխանությունները հակահրդեհային միջոցառումներ են իրականացնում։ Հուլիսի 14-ին Նիմի քաղաքապետարանը բարձր ջերմաստիճանային ֆոնի պատճառով չեղարկել էր ավանդական հրավառությունը, որը կազմակերպվում է ազգային տոնի առիթով։ Քաղաքացիներին անտառային հատվածներ այցելելիս ծայրահեղ զգուշության կոչ են անում։
Ինչպես հայտնել են, Ֆրանսիայի մի շարք շրջաններում հրշեջներն ակտիվ պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ։