https://arm.sputniknews.ru/20220715/miak-bany-vori-hamar-cavum-em-vor-mard-e-mahacel-armen-grigorjanin-kalanq-tvats-datavvor-45308467.html
Միակ բանը, ինչի համար ցավում եմ, որ մարդ է մահացել․ Արմեն Գրիգորյանին կալանք տված դատավոր
Միակ բանը, ինչի համար ցավում եմ, որ մարդ է մահացել․ Արմեն Գրիգորյանին կալանք տված դատավոր
Sputnik Արմենիա
Դատավորը նշել է, որ խորապես ցավակցում է նրա հարազատներին և միակ բանը, որի համար ցավում է՝ որ մարդ է մահացել։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T21:14+0400
2022-07-15T21:14+0400
2022-07-15T21:22+0400
դատավոր
արմեն գրիգորյան
կալանք
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45307578_0:80:768:512_1920x0_80_0_0_4865daae8a7dc504b8ed21f6c0a2b34b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Մայիսի 18-ից կալանավորված ու այսօր դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման որոշումը կայացրել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։Hraparak.am-ը հետաքրքրվել է դատավոր Ալեքսանյանից, թե ի՞նչ կարող է ասել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ, քանի որ համացանցում ուղղակի կամ անուղղակի կերպով հենց իրեն են մեղադրում նրա մահվան մեջ, քանի որ կալանքի որոշում է տվել քրեորեն ոչ պատժելի արարքի համար։«Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մարդկանց ստվար խումբ կա, որ ոնց որ անընդհատ սպասի՝ ինչ-որ վատ բան լինի, որ էդ շքերթը սկսի, բայց դրա վերաբերյալ որևէ այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Ինչ վերաբերում ա կալանքի օրինականությանը և հիմնավորվածությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ պաշտպանական կողմից, թե՛ քննիչի կողմից որևէ փաստաթուղթ՝ բժշկական բնույթի կամ որևէ այլ բնույթի, որ հավաստեր, որ պարոն Գրիգորյանն ունեցել է որևէ տեսակի հիվանդություն, չի ներկայացվել։ Նույնիսկ բանավոր կերպով դատարանին նման տեղեկատվություն չի հայտնել»,-ասել է Ալեքսանյանը։Պարբերականը հիշեցնում է, որ Արուսյակ Ալեքսանյանը կալանքի սանկցիաներ է տվել նաև Ավետիք Չալաբյանի, Մամիկոն Ասլանյանի, Միկա Բադալյանի, Նարեկ Մանթաշյանի համար։Հիշեցնենք` հասարակական գործիչ և կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ։ Ներկաները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադն արձանագրել է նրա մահը։Խելագարվելու դեպք է. Արամ Վարդևանյանը` Արմեն Գրիգորյանի մահվան մասինՀիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45307578_85:0:768:512_1920x0_80_0_0_6525daba778bd7ea5fbc4c2092138d91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատավոր, արմեն գրիգորյան, կալանք, մահ
դատավոր, արմեն գրիգորյան, կալանք, մահ
Միակ բանը, ինչի համար ցավում եմ, որ մարդ է մահացել․ Արմեն Գրիգորյանին կալանք տված դատավոր
21:14 15.07.2022 (Թարմացված է: 21:22 15.07.2022) Դատավորը նշել է, որ խորապես ցավակցում է նրա հարազատներին և միակ բանը, որի համար ցավում է՝ որ մարդ է մահացել։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Մայիսի 18-ից կալանավորված ու այսօր դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման որոշումը կայացրել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Hraparak.am-ը հետաքրքրվել է դատավոր Ալեքսանյանից, թե ի՞նչ կարող է ասել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ, քանի որ համացանցում ուղղակի կամ անուղղակի կերպով հենց իրեն են մեղադրում նրա մահվան մեջ, քանի որ կալանքի որոշում է տվել քրեորեն ոչ պատժելի արարքի համար։
«Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մարդկանց ստվար խումբ կա, որ ոնց որ անընդհատ սպասի՝ ինչ-որ վատ բան լինի, որ էդ շքերթը սկսի, բայց դրա վերաբերյալ որևէ այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Ինչ վերաբերում ա կալանքի օրինականությանը և հիմնավորվածությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ պաշտպանական կողմից, թե՛ քննիչի կողմից որևէ փաստաթուղթ՝ բժշկական բնույթի կամ որևէ այլ բնույթի, որ հավաստեր, որ պարոն Գրիգորյանն ունեցել է որևէ տեսակի հիվանդություն, չի ներկայացվել։ Նույնիսկ բանավոր կերպով դատարանին նման տեղեկատվություն չի հայտնել»,-ասել է Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի մահվանը, դատավորը նշել է․ «Ես խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, և միակ բանը, որ ես ցավում եմ, որ մարդ է մահացել։ Այլ առիթով ես անհանգստանալու կարիք չեմ տեսնում»։
Պարբերականը հիշեցնում է, որ Արուսյակ Ալեքսանյանը կալանքի սանկցիաներ է տվել նաև Ավետիք Չալաբյանի, Մամիկոն Ասլանյանի, Միկա Բադալյանի, Նարեկ Մանթաշյանի համար։
Հիշեցնենք` հասարակական գործիչ և կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ։ Ներկաները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադն արձանագրել է նրա մահը։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։
Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց
հայտնի դարձավ, որ նա մահացել է։