https://arm.sputniknews.ru/20220715/bajdeny-betghehemi-hajkakan-ekeghecum-eghel-e-30-40-rope-manramasner-ajcic-45304144.html
Բայդենը Բեթղեհեմի հայկական եկեղեցում եղել է 30-40 րոպե․ ի՞նչ նվերներ է նա ստացել
Բայդենը Բեթղեհեմի հայկական եկեղեցում եղել է 30-40 րոպե․ ի՞նչ նվերներ է նա ստացել
Sputnik Արմենիա
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Ջո Բայդենի այցը Երուսաղեմի հայկական եկեղեցի։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T20:51+0400
2022-07-15T20:51+0400
2022-07-15T20:51+0400
ջո բայդեն
երուսաղեմ
բեթղեհեմ
այցելություն
եկեղեցի
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45297122_0:0:1600:901_1920x0_80_0_0_1970880a534c59f54e9ab11c7808b8ea.jpg
Բայդենը Բեթղեհեմի հայկական եկեղեցում եղել է 30-40 րոպե․ մանրամասներ այցից
Sputnik Արմենիա
Բայդենը Բեթղեհեմի հայկական եկեղեցում եղել է 30-40 րոպե․ մանրամասներ այցից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցում անցկացրել է 30-40 րոպե։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց Երուսաղեմի Սուրբ աթոռի դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը՝ մանրամասներ ներկայացնելով այցից։Մինչ Բայդենի այցը հայկական եկեղեցում արարողակարգային հարցերն են լուծել, որպեսզի ոչ մի խնդիր չլինի։ Քանի որ Ծննդյան տաճարի սեփականատիրությունը կիսում են հայ եկեղեցին, հույն ուղղափառ եկեղեցին և կաթոլիկ եկեղեցին, ապա այնտեղ ամեն ինչ պետք է համաձայնեցվեր երեք համայնքների հետ, ու քանի որ Բեթղեհեմը պաղեստինյան տարածքում է, պետք է այդ ամենը նաև համակարգվեր նրանց հետ։Բաղդասարյանը հայտնեց, որ ԱՄՆ նախագահի հետ առանձնազրույցում Երուսաղեմի հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Բայդենին, որ վերջինս ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։ Նա նաև ներկայացրել է սուրբ երկրում հայկական ներկայության ու 17-դարյա պատմական ժառանգությունը, ինչպես նաև քրիստոնյա համայնքի խնդիրները։Անդրադառնալով պատրիարքի կողմից Բայդենին հանձնված հախճապակյա ափսե և նուռ նվիրելուն, Բաղդասարյանն ասաց, որ նվերն առձեռն չի հանձնվել, այցից մեկ ժամ առաջ տրվել է արարողակարգի պատասխանատուներին։«Պատրիարք սրբազանի համար շատ կարևոր էր, որ նվերը խորհրդանշանական լիներ։ Հախճապակու արվեստը հայ արվեստագետներն են բերել Երուսաղեմ 1919թ․՝ Հայոց ցեղասպանությանից հետո, և անցնող ավելի քան 100 տարվա ընթացքում այն դարձել է հայկական յուրահատուկ բրենդ»,- նշեց Բաղդասարյանը։Նվերներ ունեցել է նաև Բայդենը, սակայն այն մի քանի օր հետո միայն ամերիկյան դեսպանատան աշխատակիցները կփոխանցեն պատրիարքարանին։Դիվանապետը նշեց, որ Բայդենը առանձնահատուկ ուշադիր է եղել հանդիպմանը ներկա մարդկանց հետ, գրեթե բոլորի հետ մի քանի րոպե առանձնազրույցներ է ունեցել։Նա նաև հավելեց, որ նման դեպքեր, երբ ԱՄՆ նախագահն այցելել է հայկական եկեղեցի, նախկինում ևս եղել են։ Օրինակ՝ Ծննդյան տաճար է այցելել Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ գնացել է Սուրբ Հարության տաճար։Հիշեցնենք, որ Երուսաղեմում գտնվող Բայդենն այսօր այցելել էր Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի։ Մերձավոր Արևելք իր այցը նա սկսել է Իսրայելից, որից հետ կայցելի նաև Հորդանան գետի արևմտյան ափ ու Սաուդյան Արաբիա։
https://arm.sputniknews.ru/20220318/nranq-pokhel-en-erusaghemi-demqy-amerikjan-parberakany-turqiajic-haj-khecegortsneri-masin-39826812.html
երուսաղեմ
բեթղեհեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45297122_0:0:1600:1201_1920x0_80_0_0_3f8eba371cfe4201a1b3e594b75f4276.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջո բայդեն, երուսաղեմ, բեթղեհեմ, այցելություն, եկեղեցի, պոդկաստ
ջո բայդեն, երուսաղեմ, բեթղեհեմ, այցելություն, եկեղեցի, պոդկաստ
Բայդենը Բեթղեհեմի հայկական եկեղեցում եղել է 30-40 րոպե․ ի՞նչ նվերներ է նա ստացել
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Ջո Բայդենի այցը Երուսաղեմի հայկական եկեղեցի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցում անցկացրել է 30-40 րոպե։ Այս մասին
Sputnik Արմենիայի եթերում հայտնեց Երուսաղեմի Սուրբ աթոռի դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը՝ մանրամասներ ներկայացնելով այցից։
«Այցի մասին մենք տեղյակ էինք մոտ 10 օր առաջ։ Ամերիկյան դեսպանատան աշխատակիցները մեզ տեղեկացրել էին Ջո Բայդենի՝ Միջին Արևելք կատարելիք իր այցի ընթացքում հոգևոր պետերի հետ հանդիպում ունենալու ցանկության մասին»,- ասաց Բաղդասարյանը։
Մինչ Բայդենի այցը հայկական եկեղեցում արարողակարգային հարցերն են լուծել, որպեսզի ոչ մի խնդիր չլինի։ Քանի որ Ծննդյան տաճարի սեփականատիրությունը կիսում են հայ եկեղեցին, հույն ուղղափառ եկեղեցին և կաթոլիկ եկեղեցին, ապա այնտեղ ամեն ինչ պետք է համաձայնեցվեր երեք համայնքների հետ, ու քանի որ Բեթղեհեմը պաղեստինյան տարածքում է, պետք է այդ ամենը նաև համակարգվեր նրանց հետ։
Բաղդասարյանը հայտնեց, որ ԱՄՆ նախագահի հետ առանձնազրույցում Երուսաղեմի հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Բայդենին, որ վերջինս ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։ Նա նաև ներկայացրել է սուրբ երկրում հայկական ներկայության ու 17-դարյա պատմական ժառանգությունը, ինչպես նաև քրիստոնյա համայնքի խնդիրները։
Անդրադառնալով պատրիարքի կողմից Բայդենին հանձնված հախճապակյա ափսե և նուռ նվիրելուն, Բաղդասարյանն ասաց, որ նվերն առձեռն չի հանձնվել, այցից մեկ ժամ առաջ տրվել է արարողակարգի պատասխանատուներին։
«Պատրիարք սրբազանի համար շատ կարևոր էր, որ նվերը խորհրդանշանական լիներ։ Հախճապակու արվեստը հայ արվեստագետներն են բերել Երուսաղեմ 1919թ․՝ Հայոց ցեղասպանությանից հետո, և անցնող ավելի քան 100 տարվա ընթացքում այն դարձել է հայկական յուրահատուկ բրենդ»,- նշեց Բաղդասարյանը։
Նվերներ ունեցել է նաև Բայդենը, սակայն այն մի քանի օր հետո միայն ամերիկյան դեսպանատան աշխատակիցները կփոխանցեն պատրիարքարանին։
Դիվանապետը նշեց, որ Բայդենը առանձնահատուկ ուշադիր է եղել հանդիպմանը ներկա մարդկանց հետ, գրեթե բոլորի հետ մի քանի րոպե առանձնազրույցներ է ունեցել։
«Բայդենը շատ բարեպաշտ կաթոլիկ հավատացյալ է, նրա համար շատ կարևոր է եղել, որ անպայման այցի ընթացքում գա Բեթղեհեմի Ծննդյան տաճար և առիթ ունենա այնտեղ աղոթելու։ Իր այցի ընթացքում նկատելի էր յուրահատուկ հարգանքը սրբավայրի նկատմամբ, և նա խնդրել էր, որ հատուկ արարողություն ու աղոթք արվի, դա էլ կատարվեց»,- հայտնեց Բաղդասարյանը։
Նա նաև հավելեց, որ նման դեպքեր, երբ ԱՄՆ նախագահն այցելել է հայկական եկեղեցի, նախկինում ևս եղել են։ Օրինակ՝ Ծննդյան տաճար է այցելել Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ գնացել է Սուրբ Հարության տաճար։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում գտնվող
Բայդենն այսօր այցելել էր Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի։ Մերձավոր Արևելք իր այցը նա սկսել է Իսրայելից, որից հետ կայցելի նաև Հորդանան գետի արևմտյան ափ ու Սաուդյան Արաբիա։