00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք փոխեցին Երուսաղեմի դեմքը. ամերիկյան կայքը՝ Թուրքիայում ծնված հայ խեցեգործների մասին

© Sputnik / Алексей ЖелезновԵրուսաղեմի Հայկական թաղամասը
Երուսաղեմի Հայկական թաղամասը - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2022
Երուսաղեմի Հայկական թաղամասը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամերիկյան The Media Line պարբերականը «Երուսաղեմի դեմքը փոխած հայ խեցեգործները» վերնագրով հոդվածում պատմել է Քարաքաշյան ընտանիքի՝ ձեռքով նկարազարդման արվեստի մասին:
«Հակոբ Քարաքաշյանը, շրջապատված գույնզգույն ափսեներով ու սալիկներով, մտադիր է պահպանել այս եզակի արհեստը, որը Երուսաղեմում գոյություն ունի արդեն ավելի քան մեկ դար»,-պատմում է հոդվածի հեղինակ Մայա Մարգիտը:
Հակոբ Քարաքաշյանը Թուրքիայի Քյութահյա քաղաքից արտագաղթած հայերի ժառանգներից է, որոնց հաջողվել է փրկվել1915 թվականի Ցեղասպանությունից։ Հակոբը Սուրբ Երկրում խեցեգործական արվեստի հիմնադիր երեք ընտանիքներից մեկի ներկայացուցիչն է։
«Ձեռքով նրբագեղորեն նկարազարդված իրերը, հախճասալիկները՝ նուրբ ծաղկազարդով ու կենդանիների պատկերներով, զարդարում են նրա «Երուսաղեմի կերամիկա» խանութը Հայկական թաղամասում։ Չնայած թե՛ Հակոբը, թե՛ նրա հայրը ծնվել և մեծացել են Երուսաղեմում, նրա պապը՝ Մկրտիչ Քարաքաշյանը, ծնունդով Թուրքիայի Քյութահյա քաղաքից էր՝ մի վայր, որտեղ ժամանակին մեծ թվով հայ նկարիչներ էին ստեղծագործում»,-գրում է հոդվածի հեղինակը։
Նա պատմում է Օսմանյան կայսրությունից դեպի Երուսաղեմ խեցեգործների երեք ընտանիքների զարմանալի ճամփորդության մասին։ Խոսքը Հովհաննիսյանների, Բալյանների ու Քարաքաշյանների մասին է։
1919 թվականին Երուսաղեմի ռազմական նահանգապետ Ռոնալդ Սթորզը հայ խեցեգործներին հրավիրում է Սուրբ Երկիր՝ Ժայռի գմբեթի վերականգնման համար։
Հակոբ Քարաքաշյանը բացատրում է, որ Թուրքիայից հեռանալու երկու պատճառ է եղել. աշխատանքը Երուսաղեմում և Օսմանյան կայսրության հայ բնակչության նկատմամբ ցեղասպանությունը, որը սկսել էին թուրքական իշխանությունները:
«Նրանք ճիշտ ժամանակին են մեկնում, քանի որ նրանց քաղաքում հայամետ տրամադրված նահանգապետին փոխարինում են մեկ ուրիշով, որն էլ հենց մտադրվում էր իրականացնել տեղահանում ու զանգվածային սպանություններ»,-պարբերականին պատմել է Քարաքաշյանը։
Եվ չնայած քյութահեցի վարպետներին այդպես էլ չի հաջողվել աշխատել Ժայռի գմբեթի վրա, քանի որ տեղի մուսուլմանական ղեկավարությանը դուր չի եկել այն միտքը, որ իսլամի սրբագույն վայրերից մեկի վերականգնման համար քրիստոնյա հայեր աշխատեն, երեք ընտանիքներն այնուամենայնիվ որոշել են մնալ։
«Երեք նկարիչները սկսում են միասին աշխատել և հայկական կերամիկա արտադրել Երուսաղեմում։ Սա կարևոր պահ է, քանի որ այն (խեցեգործական արվեստը - խմբ․) նրանցից առաջ այստեղ գոյություն չի ունեցել»,-ընդգծել է Քարաքաշյանը։
1948թ․-ին Հովհանիսյանները լքում են քաղաքը արաբա-իսրայելական պատերազմի պատճառով։ Դավիթ Հովհաննիսյանի մեկնելուց հետո Քարաքաշյան-Բալյանների միացյալ արհեստանոցը հայկական խեցեգործության միակ արհեստանոցն է մնում Երուսաղեմում։
1963թ․-ին Մկրտիչ Քարաքաշյանն ու Նշան Բալյանը ստեղծում են իրենց վերջին մեծածավալ աշխատանքը՝ Հայկական թաղամասում գտնվող 12-րդ դարի Սուրբ Հակոբի տաճարի ճակատամասի համար։
Նրանք միասին աշխատել են մինչև 1964 թվականը։ Այնուհետև Քարաքաշյան ընտանիքի երկրորդ սերունդն առանձնացել է Բալյաններից և սեփական արհեստանոցը բացել։
1966 թվականին Քարաքաշյանները Հին քաղաքի բոլոր ճանապարհային նշանները պատրաստելու պատվեր են ստացել՝ արաբերենով և անգլերենով։ Իսկ Վեցօրյա պատերազմից հետո, երբ Իսրայելը իրեն միացրեց Երուսաղեմը, քաղաքի այն ժամանակվա քաղաքապետը պահանջել է, որպեսզի այդ բոլոր նշանների վրա նաև եբրայերեն գրություններ ավելացնեն։
Արդյունքում Քարաքաշյաններն ավելացրել են եբրայերեն գրառումները, իսկ նախշագիծը մինչ օրս էլ արաբերեն ու անգլերեն գրություններն առանձնացնում է եբրայերեն տեքստից՝ հստակ սահմանագծելով Իսրայելի պատմությունը 2 փուլի՝ «1967 թվականից առաջ» և ««1967 թվականից հետո»։
Լրահոս
0