https://arm.sputniknews.ru/20220715/amarn-aveli-e-tezhanum-eghanaki-tesutjun-45216710.html
Ամառն ավելի է թեժանում. եղանակի տեսություն
Ամառն ավելի է թեժանում. եղանակի տեսություն
Sputnik Արմենիա
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T08:07+0400
2022-07-15T08:07+0400
2022-07-15T08:07+0400
եղանակ
եղանակը հայաստանում
օդի ջերմաստիճան
շոգ
ամառ
երևան
մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0d/45173326_0:88:1600:988_1920x0_80_0_0_7000c8817815ce63cdcecee29966163e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով։Նշվում է, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։Երևան քաղաքում հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 10-12 մ/վ արագությամբ:Բարձր ջերմաստիճանի պատճառով ԱԻՆ-ն առաջիկա օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0d/45173326_176:0:1600:1068_1920x0_80_0_0_d3da1d9e3a0ec8597bf40303c4972b41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, շոգ, ամառ, երևան, մարզ
եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, շոգ, ամառ, երևան, մարզ
Ամառն ավելի է թեժանում. եղանակի տեսություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
«Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 14-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի»,–զգուշացնում են ԱԻՆ–ից։
Նշվում է, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Երևան քաղաքում հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 10-12 մ/վ արագությամբ: