00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա դեռ վերջը չէ». ի՞նչ է լինելու եվրոյի ու դոլարի հետ

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եվրոն հավասարվել է դոլարին` 20 տարվա մեջ առաջին անգամ։ Ազդում է Եվրոպական կենտրոնական բանկի դանդաղկոտ արձագանքը ռեկորդային գնաճին։

Իրինա Կրասիկովա, ՌԻԱ Նովոստի

Ռուսական էներգառեսուրսների մատակարարումների կրճատումը ԵՄ-ի համար երկարատեւ և խորը ռեցեսիայի կվերածվի, կանխատեսում են վերլուծաբանները: Ներդրողները չափազանց թերահավատորեն են տրամադրված։ Ավելին, եվրոն կարող է կորցնել պահուստային արժույթի կարգավիճակը։

Քսան տարվա նվազագույն ցուցանիշը

Անգամ ճգնաժամային 2008 թվականին եվրոն դոլարից 1.6 անգամ թանկ է եղել։ Իսկ հիմա համահավասարություն է։
Փորձագետները պարզաբանում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) և Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) քաղաքականությունը չափազանց շատ է տարբերվում։ Ամերիկյան կարգավորիչը թափ հավաքող գնաճի պատճառով այս տարի երեք անգամ բարձրացրել է բազային տոկոսադրույքը և հասել 1,5-1,75 տոկոսի: Եվրոպայում այդ ցուցանիշը նախկինի պես բացասական է՝ մինուս 0,5։ ԵԿԲ-ն չի շտապում խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ շարունակելով տնտեսությունը լիկվիդայնությամբ լցնել։ ԴՊՀ-ն, ընդհակառակը, ագրեսիվ է գործում, և դա խիստ ճնշում է գործադրում եվրոյի վրա։
Արդյունքում ամերիկյան գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունն ավելի բարձր է, քան Հին աշխարհի պարտքային պարտավորություններինը։ «ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի լավ արդյունքներ ունի, քան մյուս երկրների մեծ մասը։ Բացի այդ, աճում է դոլարի պահանջարկը` որպես պաշտպանական ակտիվի։ Միշտ այսպես է լինում աշխարհաքաղաքական լարվածության, համաշխարհային ՀՆԱ-ի աճի դանդաղման, էներգետիկ և պարենային ճգնաժամի ռիսկի բարձրացման պայմաններում»,- ասում է TeleTrade տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնտեսագետ Մարկ Գոյխմանը:
ԵՀ–ն ռուսական գազի գների սահմանաչափի վերաբերյալ առաջարկներ դեռ չունի
Եվրոպան ամենաշատը տառապում է էներգառեսուրսների պակասից` ռուսական նավթի և գազի էմբարգոյի պատճառով։
Հունիսին եվրոյի գոտում տարեկան գնաճը գերազանցել է 8,5 տոկոսը. սա ռեկորդ է վիճակագրական հաշվարկների ողջ պատմության ընթացքում: Հիմնական ներդրումը կատարել են էներգիայի սակագները՝ գրեթե 42% են ավելացրել։ Ապրանքները` 8,9, արդյունաբերական ապրանքները` 4,3։ Գներն ամենաշատը աճել են Բալթյան երկրներում, հատկապես` ածխաջրածիններից կախում ունեցող երկրներում։
«Վառելիքի և գյուղատնտեսական հումքի թանկացումը խարխլում է տարածաշրջանի տնտեսությունը։ Փախստականներն ու դեպի Ռուսաստան արտահանման կրճատումն էլ՝ վրադիր։ Եվրոյի անկումը արագացել է էներգետիկ ճգնաժամի համապատկերում եվրոյի գոտում մոտալուտ ռեցեսիայի մտավախությունների պատճառով: Բացի այդ, ԵԿԲ-ի անգործությունը շուկայի խաղացողներին ստիպել է փակել է երկար դիրքերը (թրեյդերի կողմից կատարվող գործարք, որը նախատեսում է շահույթ ստանալ ակտիվների գնի աճից – խմբ.)»,- բացատրում է BitRiver–ի ֆինանսական վերլուծաբան Վլադիսլավ Անտոնովը։

«Եվրոյի գոտու դեմ խաղադրույքներ մի՛ արեք»,- ներդրողներին է դիմել ԵԿԲ-ի նախկին նախագահ Ժան Կլոդ Տրիշեն։ Դրույքը վերջին անգամ բարձրացրել են հենց նրա ղեկավարության օրոք՝ 2011-ին։

Կրակի վրա յուղ են լցնում պատժամիջոցներն ու լոգիստիկ խնդիրները, որոնք ավելի շատ զգացվում են Եվրոպայում, քան ԱՄՆ-ում։ Ազդում է նաև ռեկորդային առևտրային պակասուրդը, որի պատճառը նույնպես նավթի ու գազի գնանշումների աճն է։
Վերլուծաբանները կանխատեսում են դոլարի նկատմամբ եվրոյի հետագա թուլացումը և դրա ամրացումը նույնիսկ համահավասարությունից ցածր մակարդակի վրա։ Եվրո ձեռք բերելու օգտին է խոսում դրա էժանությունը, դեմ` ներդրումների բարդությունը։ Ոչ բարեկամական երկրների արժույթ գնելը ռիսկային է, զգուշացնում են փորձագետները։ Բարդ է իրացնել, հնարավոր են նոր պատժամիջոցներ։ Բացի այդ, բանկերը միջնորդավճարներ են մտցնում հաշիվների սպասարկման համար։ Ցնցումները, որոնց բախվել է ԵՄ-ն և ԵԿԲ-ի փափուկ դրամավարկային քաղաքականությունը դեռ շատ երկար են ճնշում գործադրելու եվրոպական տնտեսության և արժույթի վրա։

Պարզվեց` պատրաստ չէին

Իրավիճակը կփոխվի, երբ ԴՊՀ-ի դրույքաչափի բարձրացման ցիկլն ավարտվի, իսկ ԵԿԲ-ն անցնի դրամավարկային քաղաքականության կոշտացման։ Բայց ամենակարևորը` պետք է կայունանան նավթի և գազի գները։
Մինչդեռ մեկ մեգավատտ/ժամը էստոնացիների համար արդեն 400 եվրո արժե, գերմանացիների համար` 300, ֆրանսիացիների համար, հոկտեմբեր–դեկտեմբերի ֆյուչերսներով, գրեթե 800։ Ներկայիս էքստրեմալ հանգամանքներում եվրոպացիները ստիպված են հրաժարվել կանաչ ծրագրերից։ Վերադառնում են «կեղտոտ» վառելիքին, այդ թվում` ածխին։
Հակառուսական պատժամիջոցների ամբողջ վնասն աստիճանաբար գիտակցում են նաև էներգետիկ լոբբիի շրջանակներում։ Մասնավորապես, Ավստրիայի առևտրային պալատի նախագահ Հարալ Մարերն այդպիսի քաղաքականությունն անվանել է «չմտածված և վնասակար»։ Նրա խոսքով` եվրաբյուրոկրատները մոռացել են բնակչությանը տեղեկացնել, թե ինչքան են նրանք ստիպված լինելու վճարել դրա համար։
Գերմանիայում հայտարարել են ռուսական գազին փոխարինող գտնելու փորձի ձախողման մասին
Գրպանին խփում է հատկապես կապույտ վառելիքը։ Երեք ամսում ICE բորսայում օգոստոսի ֆյուչերսն աճել է 77.7 տոկոսով։ Գլխավոր պատճառը Ռուսաստանից մատակարարումների կրճատումն է։ «Դեպի Եվրոպա հինգ երթուղիներից, ըստ էության, միայն «Հյուսիսային հոսքն» է գործում, այն էլ` հզորության մեկ երրորդ մասով։ OPAL խողովակաշարի լեհական մասով, «Թուրքական հոսքով», ուկրաինական գազատրանսպորտային համակարգով նվազագույն քանակ է անցնում։ Իսկ «Յամալ-Եվրոպան» Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների տակ է»,- ասում է AMarkets-ի վերլուծաբանական բաժնի ղեկավար Արտյոմ Դեևը։
Բացի այդ, Կանադան վերանորոգումից հետո դեռ չի վերադարձրել «Հյուսիսային հոսքի» գազկոմպրեսորային տուրբինները։ Արդյունքում, հզորությունը նվազել է 60 տոկոսով։ Դրան գումարած պլանային պրոֆիլակտիկ անջատումը հուլիսի երկրորդ տասնօրյակում։ Եվ ամեն ինչ համընկել է աշուն-ձմեռ շրջանի համար եվրոպական պահեստարաններ մատակարարումների հետ։ Արդյունքում գնանշումները նորից կտրուկ բարձրացել են։
Այն հաղորդագրություններից հետո, թե Կանադան խոստացել է տուրբինները տեղ հասցնել, իսկ «Հյուսիսային հոսքի» պլանային աշխատանքները կավարտվեն 21-ից հետո, գները մի փոքր նվազել են:
Սակայն կապույտ վառելիքը շարունակում է շատ թանկ մնալ։ Ռուսաստանից ներկրումը նվազել է որոշ երկրների ՝ ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։ «Նման պայմաններում եվրոպացիները ստիպված կլինեն տնտեսել էներգակիրները, այլընտրանքային մատակարարներ և այլ վառելիք որոնել»,- նշում է Դեևը:
Ամերիկյան հեղուկացված բնական գազի վերաբերյալ Եվրոպայի հույսերը չարդարացան։ Լցանավերը չեն հերիքում` դրանք երկար ժամկետով վարձակալված են այլ ուղղությունների, հիմնականում` Ասիայի համար։

«Եվրոպական ստորգետնյա գազային պահեստները 60 տոկոսից էլ պակաս են լցված։ Կանոնակարգը պահանջում է 80 տոկոս` մինչև նոյեմբերի 1-ը։ Դա դժվար կլինի իրագործել։ Եթե չհաջողվի, ԵՄ-ում կապույտ վառելիքը կավարտվի փետրվարին»,- զգուշացնում է փորձագետը։

Վերլուծաբաններն ակնկալում են Եվրոպայում բնական գազի գնի և, որպես հետևանք, կոմունալ ծառայությունների սակագների և պարենի գների հետագա բարձրացում:
Լրահոս
0