https://arm.sputniknews.ru/20220714/rd-i-dem-patzhamijvocneri-7-rd-patety-gazi-matakararumneri-krtshatum-chi-nakhatesi-45183378.html
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը գազի մատակարարումների կրճատում չի նախատեսի
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը գազի մատակարարումների կրճատում չի նախատեսի
Sputnik Արմենիա
Չեխիայի կառավարության ղեկավարը ճիշտ է համարում եվրոպական երկրների կողմից գազի համատեղ գնումները։ 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T09:26+0400
2022-07-14T09:26+0400
2022-07-14T09:27+0400
ռուսաստան
պատժամիջոցներ
գազ
չեխիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316515_0:0:3181:1790_1920x0_80_0_0_4d1e7630bf0350df48d356866109cdbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հակառուսական պատժամիջոցների 7-րդ փաթեթով ռուսական գազի մատակարարման կրճատում չի նախատեսվի։ Տեղեկությունը «Reuters» գործակալությանն է հայտնել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։Ֆիալայի խոսքով՝ Չեխիան այս ձմռանը չի կարող հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Ընդ որում, ըստ վարչապետի, Եվրոպան պետք է պատրաստ լինի, որ գազամատակարարումը չի վերսկսվի «Հյուսիսային հոսք» գազատարի տեխնիկական սպասարկման ավարտից հետո:Ֆիալան կողմ է գազի համատեղ գնումներին, սակայն ընդգծել է, որ դա դժվար է իրականացնել։Սպասվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթում ռուսական ոսկու ներմուծման արգելք կներառվի, ինչպես նաև կընդլայնվի ՌԴ արտահանելու համար արգելված երկակի նշանակության ապրանքների ցանկը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 141-րդ օրը։
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316515_0:0:2731:2048_1920x0_80_0_0_6f6af49729b591858621be4bb938956f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, պատժամիջոցներ, գազ, չեխիա
ռուսաստան, պատժամիջոցներ, գազ, չեխիա
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը գազի մատակարարումների կրճատում չի նախատեսի
09:26 14.07.2022 (Թարմացված է: 09:27 14.07.2022) Չեխիայի կառավարության ղեկավարը ճիշտ է համարում եվրոպական երկրների կողմից գազի համատեղ գնումները։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հակառուսական պատժամիջոցների 7-րդ փաթեթով ռուսական գազի մատակարարման կրճատում չի նախատեսվի։ Տեղեկությունը «Reuters» գործակալությանն է հայտնել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։
«Ես կարծում եմ, որ այդպիսի բան չի լինի, քանի որ մի շարք երկրներ կախված են ռուսական գազից», - ասել է նա։
Ֆիալայի խոսքով՝ Չեխիան այս ձմռանը չի կարող հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Ընդ որում, ըստ վարչապետի, Եվրոպան պետք է պատրաստ լինի, որ գազամատակարարումը չի վերսկսվի «Հյուսիսային հոսք» գազատարի տեխնիկական սպասարկման ավարտից հետո:
Ֆիալան կողմ է գազի համատեղ գնումներին, սակայն ընդգծել է, որ դա դժվար է իրականացնել։
Սպասվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթում ռուսական ոսկու ներմուծման արգելք կներառվի, ինչպես նաև կընդլայնվի ՌԴ արտահանելու համար արգելված երկակի նշանակության ապրանքների ցանկը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 141-րդ օրը։