https://arm.sputniknews.ru/20220714/petq-e-barelavel-rusereni-usucumy--zhanna-andreasjany-handipel-e-ir-rus-gortsynkervojy-45226980.html
Պետք է բարելավել ռուսերենի ուսուցումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է իր ռուս գործընկերոջը
Պետք է բարելավել ռուսերենի ուսուցումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է իր ռուս գործընկերոջը
Sputnik Արմենիա
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը քննարկել են նաև հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի ձևավորման հարցը: 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T17:43+0400
2022-07-14T17:43+0400
2022-07-14T17:46+0400
հայաստան
ռուսաստան
կրթություն
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45226625_0:0:1550:872_1920x0_80_0_0_8122901b709df2e8510c2d6f0dac2f44.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության հետ:Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների գործունեությանը: Այս համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում գործող իրավակարգավորումները: Որպես ընդհանուր խնդիր` նշվել է, որ մի շարք առարկաների, այդ թվում՝ լեզուներ, բնական գիտություններ դասավանդող մանկավարժական կադրերի պակաս կա: Ռուսական կողմը փաստել է, որ այդպիսի խնդիր կա նաև Ռուսաստանում:ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը քննարկել են նաև հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի ձևավորման հարցը: ԿԳՄՍՆ-ն առաջարկել է ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվըՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՌԴ Ա.Ի. Գերցենի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Կարոտիշևը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45226625_107:0:1395:966_1920x0_80_0_0_3d63ae599e1c31738ae49f03f835da77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, կրթություն, ժաննա անդրեասյան
հայաստան, ռուսաստան, կրթություն, ժաննա անդրեասյան
Պետք է բարելավել ռուսերենի ուսուցումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է իր ռուս գործընկերոջը
17:43 14.07.2022 (Թարմացված է: 17:46 14.07.2022) ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը քննարկել են նաև հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի ձևավորման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության հետ:
Տեղեկությունը հայտնում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռուսերենի ուսուցման բարելավման կարևորությունը: Այս հարցում հայկական կողմն ակնկալում է ռուսական կողմի մասնագիտական և մեթոդական աջակցությունը:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների գործունեությանը: Այս համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում գործող իրավակարգավորումները: Որպես ընդհանուր խնդիր` նշվել է, որ մի շարք առարկաների, այդ թվում՝ լեզուներ, բնական գիտություններ դասավանդող մանկավարժական կադրերի պակաս կա: Ռուսական կողմը փաստել է, որ այդպիսի խնդիր կա նաև Ռուսաստանում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը քննարկել են նաև հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի ձևավորման հարցը:
ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՌԴ Ա.Ի. Գերցենի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Կարոտիշևը: