https://arm.sputniknews.ru/20220714/khvostacel-en-handipum-kazmakerpel-mher-grigvorjani-het-arcakhcinery-bvoghvoqi-akcia-en-anum-45190112.html
Խոստացել են հանդիպում կազմակերպել Մհեր Գրիգորյանի հետ. արցախցիները բողոքի ակցիա են անում
Խոստացել են հանդիպում կազմակերպել Մհեր Գրիգորյանի հետ. արցախցիները բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
Արցախցիները կրկին փորձում են պատկան մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպել ու բարձրացնել իրենց հուզող հարցերն ու պահանջները։ 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T10:52+0400
2022-07-14T10:52+0400
2022-07-14T12:26+0400
արցախ
հհ կառավարություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45188084_0:107:1600:1007_1920x0_80_0_0_7ed55dd3b853b913518809498e1d582f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արցախից տեղահանվածները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։Նրանք շարունակում են պահանջել, որ իրենց փախստականի կարգավիճակ տան, ճանաչեն Արցախի անկախությունը կամ միավորեն Հայաստանն ու Արցախը։«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ իրենց է մոտեցել կառավարության անվտանգության աշխատակիցների մեկը, փոխանցել է հեռախոսը և իրենք զրուցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավարի հետ, որը խոստացել է եկող շաբաթ հանդիպում կազմակերպել Գրիգորյանի հետ։Հայրիյանի խոսքով` իրենք հատուկ ընտրել են կառավարության նիստի օրը, որպեսզի բոլորն այնտեղ լինեն, որևէ մեկը չհայտարարի, թե տեղում չէ։Նշենք, որ արցախցիները, տևական ժամանակ է` բողոքի ակցիաներ են իրականացնում ինչպես կառավարության շենքի, այնպես էլ ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանատների մոտ։Տեղահանվածների պայքարը 2 կարգախոս ունի` «Հայկական կարգավիճակ Արցախի համար» և «Փախստականի կարգավիճակ Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածներին»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45188084_101:0:1524:1067_1920x0_80_0_0_0393afd47b816a250b210cbfbaaf414f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հհ կառավարություն, բողոքի ակցիա
արցախ, հհ կառավարություն, բողոքի ակցիա
Խոստացել են հանդիպում կազմակերպել Մհեր Գրիգորյանի հետ. արցախցիները բողոքի ակցիա են անում
10:52 14.07.2022 (Թարմացված է: 12:26 14.07.2022) Արցախցիները կրկին փորձում են պատկան մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպել ու բարձրացնել իրենց հուզող հարցերն ու պահանջները։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արցախից տեղահանվածները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Նրանք շարունակում են պահանջել, որ իրենց փախստականի կարգավիճակ տան, ճանաչեն Արցախի անկախությունը կամ միավորեն Հայաստանն ու Արցախը։
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրիյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ իրենց է մոտեցել կառավարության անվտանգության աշխատակիցների մեկը, փոխանցել է հեռախոսը և իրենք զրուցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավարի հետ, որը խոստացել է եկող շաբաթ հանդիպում կազմակերպել Գրիգորյանի հետ։
«Հանդիպման ընթացքում մենք կրկին կբարձրացնենք մեզ հուզող հարցերը և կասենք, թե ինչպես ենք պատկերացնում այդ խնդիրերի լուծումները»,- ասաց նա։
Հայրիյանի խոսքով` իրենք հատուկ ընտրել են կառավարության նիստի օրը, որպեսզի բոլորն այնտեղ լինեն, որևէ մեկը չհայտարարի, թե տեղում չէ։
Նշենք, որ արցախցիները, տևական ժամանակ է` բողոքի ակցիաներ են իրականացնում ինչպես կառավարության շենքի, այնպես էլ ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանատների մոտ։
Տեղահանվածների պայքարը 2 կարգախոս ունի` «Հայկական կարգավիճակ Արցախի համար» և «Փախստականի կարգավիճակ Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածներին»։