https://arm.sputniknews.ru/20220714/kasecvel-e-erevani-kentrvonum-gvortsvogh-haci-artadramasi-gvortsuneutjuny-45205459.html
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Sputnik Արմենիա
Սարքավորումները, գործիքները, սեղաններն ու դարակաշարերը չեն ախտահանվել: 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T13:22+0400
2022-07-14T13:22+0400
2022-07-14T13:24+0400
հայաստան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
խախտում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45203215_388:0:2027:922_1920x0_80_0_0_18164850752bc24b6df1a97cf993c63f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող, անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասի և հանրային սննդի կետի գործունեությունը, տեղեկությունը հայտնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։«Տեսուչները ստուգում են իրականացրել և հայտնաբերել մի շարք խախտումներ՝ հանրային սննդի կետում արտադրական, կենցաղային սենյակները չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում։ Բացի այդ, չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, միջոցներ չեն ձեռնարկվել կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար»,–ասված է հաղորդագրությունում։Նշվում է նաև, որ հացի արտադրամասում ձևավորման սեղանները չեն ունեցել հարթ մակերեսներ, կենցաղային հատվածները, բոլոր սարքավորումները, գործիքները, սեղաններն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ, չեն ախտահանվել: Իսկ աշխատակիցները չեն կրել մաքուր, պաշտպանիչ հագուստ:ՍԱՏՄ-ն ժամկետ է սահմանել խախտումները վերացնելու համար։Հավի միսը «լողում» է լոգարանում. Երևանում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45203215_593:0:1822:922_1920x0_80_0_0_71588e34d35c31099a2f2c00f0a4b85b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խախտում
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խախտում
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող հացի արտադրամասի գործունեությունը
13:22 14.07.2022 (Թարմացված է: 13:24 14.07.2022) Սարքավորումները, գործիքները, սեղաններն ու դարակաշարերը չեն ախտահանվել:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող, անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասի և հանրային սննդի կետի գործունեությունը, տեղեկությունը հայտնում է
սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Տեսուչները ստուգում են իրականացրել և հայտնաբերել մի շարք խախտումներ՝ հանրային սննդի կետում արտադրական, կենցաղային սենյակները չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում։ Բացի այդ, չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, միջոցներ չեն ձեռնարկվել կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ հացի արտադրամասում ձևավորման սեղանները չեն ունեցել հարթ մակերեսներ, կենցաղային հատվածները, բոլոր սարքավորումները, գործիքները, սեղաններն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ, չեն ախտահանվել: Իսկ աշխատակիցները չեն կրել մաքուր, պաշտպանիչ հագուստ:
ՍԱՏՄ-ն ժամկետ է սահմանել խախտումները վերացնելու համար։