https://arm.sputniknews.ru/20220714/hajastany-tntesakan-atshvov-araj-e-ancel-eatm-bvolvor-erkrneric-45220789.html
Հայաստանը տնտեսական աճով առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից
Հայաստանը տնտեսական աճով առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից
Sputnik Արմենիա
Տնտեսական ակտիվության աճը մայիսին արագացել է մինչև 13%, հիմնականում ծառայությունների և առևտրի ոլորտների ընդլայնման հաշվին։ 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T16:10+0400
2022-07-14T16:10+0400
2022-07-14T16:11+0400
հայաստան
երևան
տնտեսություն
գնաճ
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2161/57/21615740_0:0:1600:901_1920x0_80_0_0_489e1519c946498e1858ac8f1eb8a629.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանը 2022 թվականի առաջին 5 ամիսներին տնտեսական աճով առաջ է անցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրներից։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) 2022 թվականի հուլիսի մակրոտնտեսական ամփոփագրում։Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-մայիսին նախորդ տարվա համեմատ աճել է 10,2%-ով։ Մայիսին տնտեսական ակտիվության աճն արագացել է մինչև 13%` հիմնականում պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների ընդլայնմամբ (ԵԱԶԲ վերլուծաբանների գնահատմամբ՝ դրանց մասնաբաժինը կազմել է 11,6%)։Դրական են ազդել նաև շինարարությունն ու արդյունաբերությունը։ Առևտրի և ծառայությունների ոլորտների աճը բացատրվում է ակտիվ զբոսաշրջային սեզոնով և Ռուսաստանի քաղաքացիների պահանջարկի ընդլայնմամբ։ Սա կարելի է տեսնել սպառողական և ֆինանսական հատվածներում:ՀՀ–ում թանկանում են ապրանք-ծառայություններ, որոնց գինը տարիներ շարունակ անփոփոխ է եղելՀունիսին սպառողական գների դինամիկան որոշվել է պարենային ապրանքների (հիմնականում հացահատիկային և բանջարեղենային), ծառայությունների (տրանսպորտ և հանգիստ) և ոչ պարենային ապրանքների (վառելիք և քսանյութ) գների աճով։Ծառայությունների արժեքի աճը մայիս-հունիսին հիմնականում պայմանավորված է երկիր զանգվածաբար ժամանած օտարերկրա քաղաքացիների կողմից պահանջարկի աճով և դրա հետ կապված ծառայությունների արտահանման աճով։ Ներմուծվող ապրանքների գների աճի համար զսպող գործոն է եղել այս տարվա մայիս-հունիսին դրամի ամրապնդումը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2161/57/21615740_103:0:1527:1068_1920x0_80_0_0_c189d76f030520bb4dd96df84fec03b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևան, տնտեսություն, գնաճ, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, երևան, տնտեսություն, գնաճ, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Հայաստանը տնտեսական աճով առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից
16:10 14.07.2022 (Թարմացված է: 16:11 14.07.2022) Տնտեսական ակտիվության աճը մայիսին արագացել է մինչև 13%, հիմնականում ծառայությունների և առևտրի ոլորտների ընդլայնման հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանը 2022 թվականի առաջին 5 ամիսներին տնտեսական աճով առաջ է անցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրներից։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) 2022 թվականի հուլիսի
մակրոտնտեսական ամփոփագրում։
«Այս տարվա առաջին կիսամյակում եվրասիական տարածքում տնտեսական աճի առաջատարը Հայաստանն է, նրա տնտեսությունն առաջին 5 ամսում աճել է ավելի քան 10 տոկոսով»,- ասել է ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը։
Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-մայիսին նախորդ տարվա համեմատ աճել է 10,2%-ով։ Մայիսին տնտեսական ակտիվության աճն արագացել է մինչև 13%` հիմնականում պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների ընդլայնմամբ (ԵԱԶԲ վերլուծաբանների գնահատմամբ՝ դրանց մասնաբաժինը կազմել է 11,6%)։
Դրական են ազդել նաև շինարարությունն ու արդյունաբերությունը։ Առևտրի և ծառայությունների ոլորտների աճը բացատրվում է ակտիվ զբոսաշրջային սեզոնով և Ռուսաստանի քաղաքացիների պահանջարկի ընդլայնմամբ։ Սա կարելի է տեսնել սպառողական և ֆինանսական հատվածներում:
Հունիսին սպառողական գների դինամիկան որոշվել է պարենային ապրանքների (հիմնականում հացահատիկային և բանջարեղենային), ծառայությունների (տրանսպորտ և հանգիստ) և ոչ պարենային ապրանքների (վառելիք և քսանյութ) գների աճով։
Ծառայությունների արժեքի աճը մայիս-հունիսին հիմնականում պայմանավորված է երկիր զանգվածաբար ժամանած օտարերկրա քաղաքացիների կողմից պահանջարկի աճով և դրա հետ կապված ծառայությունների արտահանման աճով։ Ներմուծվող ապրանքների գների աճի համար զսպող գործոն է եղել այս տարվա մայիս-հունիսին դրամի ամրապնդումը։