00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երազելուց վնաս չկա․ Զախարովան արձագանքել է Բալթիկ ծովի վերաբերյալ հայտարարություններին

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Բաժանորդագրվել
Դիվանագետը հիշեցրել է, որ Բալթիկ ծովը շրջապատված է ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այլև Ռուսաստանի տարածքներով:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Բալթիկ ծովի վերաբերյալ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքերը, հայտարարել է, որ «երազելուց վնաս չկա»։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելով Բալթիկ ծովը դառնում է դաշինքի ներքին ավազանը:
«Ինչպես ասում էին դասականները, երազելուց վնաս չկա»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա պարզաբանել է, որ Բալթիկ ծովը շրջապատված է ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այլև Ռուսաստանի տարածքներով։
«Ըստ սահմանման` դաշինքի համար այն ներքին համարվել չի կարող։ Ֆինլանդիայի և Շվեդիայի միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին այդ փաստի վրա որևէ կերպ չի ազդում, որքան էլ դա ցանկանան Լեհաստանում կամ որևէ այլ տեղ»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Խոսելով ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցության մասին՝ Զախարովան նշել է, որ այդ իրադարձությանը Մոսկվայի արձագանքը կախված կլինի Ռուսաստանի անվտանգության համար դրանից առաջացող սպառնալիքների բնույթից և աստիճանից:
«Անհրաժեշտության դեպքում կընդունվեն բոլոր հավասարակշռող ռազմատեխնիկական միջոցառումները, այդ թվում՝ այսպես կոչված «ներքին ծովի» ջրատարածքում»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին էին փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը:
Զորավարժանքներն ավելացնելով` ՆԱՏՕ–ն փորձում է ամրացնել Վրաստանի ռազմաքաղաքական բաղադրիչը
Լրահոս
0