https://arm.sputniknews.ru/20220714/bardzr-jermastitshani-pattsharvov-arajika-orerin-ainy-kashkhati-artakarg-rezhimvov-45198571.html
Բարձր ջերմաստիճանի պատճառով ԱԻՆ-ն առաջիկա օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով
Բարձր ջերմաստիճանի պատճառով ԱԻՆ-ն առաջիկա օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով
Sputnik Արմենիա
Հրդեհների մեծ մասի պատճառը մարդկային գործոնն է, ուստի մարզային վարչությունների ղեկավարներն արդեն 2 օր այցելում են հանգստի գոտիներ, զրուցում քաղաքացիների հետ`... 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T12:19+0400
2022-07-14T12:19+0400
2022-07-14T12:23+0400
հայաստան
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
արմեն փամբուխչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36099163_0:80:1600:980_1920x0_80_0_0_4eec0259d5459e18731351bab0250dc4.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Բարձր ջերմաստիճանի պատճառով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջիկա օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս հայտարարությունն արեց գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանը։Նա նաև նշեց, որ հրդեհների մեծ մասի պատճառը մարդկային գործոնն է, ուստի մարզային վարչությունների ղեկավարներն արդեն 2 օր այցելում են հանգստի գոտիներ, զրուցում քաղաքացիների հետ` հորդորելով պահպանել հակահրդեհային կանոնները։Ավելացել է հրդեհների առաջացման վտանգը. հրատապ խորհրդակցություն ԱԻՆ–ումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս քաղաքացիներին հորդորեց լինել շատ ուշադիր։ Նա նաև հիշեցրեց, որ նախորդ տարի ՀՀ կառավարությունը ինքնուրույն ավտոմատ ջրհավաքման մեխանիզմով 2 հրշեջ ուղղաթիռ էր ձեռք բերել։ԱԻՆ-ը նոր շենքեր կկառուցի և նոր տեխնիկա ձեռք կբերի. աջակցել են ՌԴ-ն ու Ճապոնիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36099163_94:0:1507:1060_1920x0_80_0_0_7f1eea48f8071dce33475790f53275cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), արմեն փամբուխչյան
հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), արմեն փամբուխչյան
Բարձր ջերմաստիճանի պատճառով ԱԻՆ-ն առաջիկա օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով
12:19 14.07.2022 (Թարմացված է: 12:23 14.07.2022) Հրդեհների մեծ մասի պատճառը մարդկային գործոնն է, ուստի մարզային վարչությունների ղեկավարներն արդեն 2 օր այցելում են հանգստի գոտիներ, զրուցում քաղաքացիների հետ` հորդորելով պահպանել հակահրդեհային կանոնները։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Բարձր ջերմաստիճանի պատճառով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջիկա օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս հայտարարությունն արեց գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանը։
«Հրդեհաշիջման ուղղաթիռների հետ կապված վերջին վարժանքը տեղի է ունեցել մայիսի 26-ին, այսինքն` ամբողջությամբ կատարված է այդ վարժանքը։ Ճգնաժամային ազգային կենտրոնում քարտեզագրված են մեր բոլոր ջրային ռեսուրսները, որ հարկ եղած դեպքում մենք ուղղաթիռին տանք հստակ կոորդինատներ, թե որտեղից կարող է ջուր վերցնել»,- ասաց նախարարը։
Նա նաև նշեց, որ հրդեհների մեծ մասի պատճառը մարդկային գործոնն է, ուստի մարզային վարչությունների ղեկավարներն արդեն 2 օր այցելում են հանգստի գոտիներ, զրուցում քաղաքացիների հետ` հորդորելով պահպանել հակահրդեհային կանոնները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս քաղաքացիներին հորդորեց լինել շատ ուշադիր։ Նա նաև հիշեցրեց, որ նախորդ տարի ՀՀ կառավարությունը ինքնուրույն ավտոմատ ջրհավաքման մեխանիզմով 2 հրշեջ ուղղաթիռ էր ձեռք բերել։