https://arm.sputniknews.ru/20220714/alashkert-hamrun-spvortans-14-mer-timn-avartec-elujtnery-kvonferencianeri-ligajum-45254611.html
«Ալաշկերտ»-«Համրուն Սպարտանս»՝ 1:4. մեր թիմն ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում
«Ալաշկերտ»-«Համրուն Սպարտանս»՝ 1:4. մեր թիմն ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում
Sputnik Արմենիա
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտը» հանդես եկավ խմբային փուլում, իսկ 2022/23 մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի խմբային... 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T23:58+0400
2022-07-14T23:58+0400
2022-07-15T00:39+0400
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ
ֆուտբոլ
պարտություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45254106_0:56:1081:664_1920x0_80_0_0_aa7de2664eff2c83dd7e564df2622360.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց Մալթայի ներկայացուցիչ «Համրուն Սպարտանսին» ու դուրս մնաց խաղարկությունից։Արամ Ոսկանյանը կրկին ստանձնեց «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնըՄալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» նկտամամբ առաջին խաղում «Ալաշկերտի» նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակը, իհարկե, չէր ապահովում հաղթանակը երկու հանդիպումների արդյունքում։Հիմնականում հավասար պայքար էր։ Երբեմն կողմերից մեկը որոշակի առավելություն էր ստանում, հետո հետևում էր մրցակցի ակտիվությունը։ Բայց մասնավորապես առաջին խաղակեսում գոլային պահերի զգալի պակաս կար, կամ կարելի է նաև ասել՝ գոլային պահեր չկային։ Ու թիմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։Երկրորդ խաղակեսի մեկնարկը շատ լավն էր հայկական թիմի համար։ «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն ձախ եզրից լավ փոխանցում կատարեց ու Արտակ Եդիգարյանն առաջ մղեց մեր թիմին։Խնդիր է դրված, որ «Ալաշկերտը» դուրս գա խմբային փուլ. Կարեն ԲարսեղյանԻ դեպ՝ առաջին խաղում Եդիգարյանն էր ապահովել «Ալաշկերտի» հաղթանակը։ Բայց պատասխան խաղում գնդակ բաց թողնելու հետո «Համրուն Սպարտանսը» անհամեմատ ակտիվացավ ու ութ րոպեի ընթացում շատ արագ կարողացավ խփել ոչ միայն պատասխան գնդակը, այլև առաջ անցնել հաշվի մեջ։Այս հարվածին մեր թիմը չդիմացավ։ Խաղի 73-րդ րոպեին Ջոնին երրորդ գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը, ու երկու խաղերի արդյունքով «Համրուն Սպարտանսն» առաջ անցավ հաշվի մեջ։ «Ալաշկերտը» պարզապես դադարեց խաղալ։Մեր ֆուտբոլիստները բաց թողած երրորդ գոլից հետո իրենց աչքերին չհավատացին՝ տեսնելով լուսատախտակի վրա գրված թվերը։ Բայց ուշ էր. գնացքն արդեն գնացել էր։ Եվ դրա վառ ապացույցը մրցակցի խփած ևս մեկ գնդակն էր։Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ արդեն պարտվում էինք 1։4 հաշվով։ Իսկ երկու հանդիպումների հանրագումարում «Ալաշկերտը» պարտվեց 2։4 հաշվով։Հուլիսի 21-ին «Արարատ-Արմենիան» ընդունելու է Էստոնիայի «Պայդե» թիմին։ Պատասխան հանդիպումը կկայանա դրանից մեկ շաբաթ անց, Էստոնիայում։
https://arm.sputniknews.ru/20220714/araraty-vochvoqi-khaghac-shkendiaji-het-bajc-durs-mnac-kvonferencianeri-ligajic-45246419.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45254106_60:0:1019:719_1920x0_80_0_0_f5deecb562d9193ef007a6e480cf728c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, պարտություն, հայաստան
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, պարտություն, հայաստան
«Ալաշկերտ»-«Համրուն Սպարտանս»՝ 1:4. մեր թիմն ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում
23:58 14.07.2022 (Թարմացված է: 00:39 15.07.2022) Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտը» հանդես եկավ խմբային փուլում, իսկ 2022/23 մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հայտնվելու համար «Ալաշկերտը» նախ պետք է հաղթահարեր որակավորման փուլերը։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց Մալթայի ներկայացուցիչ «Համրուն Սպարտանսին» ու դուրս մնաց խաղարկությունից։
Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» նկտամամբ առաջին խաղում «Ալաշկերտի» նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակը, իհարկե, չէր ապահովում հաղթանակը երկու հանդիպումների արդյունքում։
Մեր թիմի համար կարևորը սեփական դարպասն անառիկ պահելն էր։ Այնպես չէ, որ «Համրուն Սպարտանսն» անանցանելի արգելք էր հայկական թիմի համար։ Դրա վկայությունը երևանյան հանդիպումն էր, ինչպես նաև պատասխան խաղը։
Հիմնականում հավասար պայքար էր։ Երբեմն կողմերից մեկը որոշակի առավելություն էր ստանում, հետո հետևում էր մրցակցի ակտիվությունը։ Բայց մասնավորապես առաջին խաղակեսում գոլային պահերի զգալի պակաս կար, կամ կարելի է նաև ասել՝ գոլային պահեր չկային։ Ու թիմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկը շատ լավն էր հայկական թիմի համար։ «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն ձախ եզրից լավ փոխանցում կատարեց ու Արտակ Եդիգարյանն առաջ մղեց մեր թիմին։
Ի դեպ՝ առաջին խաղում Եդիգարյանն էր ապահովել «Ալաշկերտի» հաղթանակը։ Բայց պատասխան խաղում գնդակ բաց թողնելու հետո «Համրուն Սպարտանսը» անհամեմատ ակտիվացավ ու ութ րոպեի ընթացում շատ արագ կարողացավ խփել ոչ միայն պատասխան գնդակը, այլև առաջ անցնել հաշվի մեջ։
Այս հարվածին մեր թիմը չդիմացավ։ Խաղի 73-րդ րոպեին Ջոնին երրորդ գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը, ու երկու խաղերի արդյունքով «Համրուն Սպարտանսն» առաջ անցավ հաշվի մեջ։ «Ալաշկերտը» պարզապես դադարեց խաղալ։
Մեր ֆուտբոլիստները բաց թողած երրորդ գոլից հետո իրենց աչքերին չհավատացին՝ տեսնելով լուսատախտակի վրա գրված թվերը։ Բայց ուշ էր. գնացքն արդեն գնացել էր։ Եվ դրա վառ ապացույցը մրցակցի խփած ևս մեկ գնդակն էր։
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ արդեն պարտվում էինք 1։4 հաշվով։ Իսկ երկու հանդիպումների հանրագումարում «Ալաշկերտը» պարտվեց 2։4 հաշվով։
Այսպիսով՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում մենք ունենք մեկ թիմ՝ «Արարատ-Արմենիան»։
Հուլիսի 21-ին «Արարատ-Արմենիան» ընդունելու է Էստոնիայի «Պայդե» թիմին։ Պատասխան հանդիպումը կկայանա դրանից մեկ շաբաթ անց, Էստոնիայում։