https://arm.sputniknews.ru/20220713/ynddimadirnerin-mandatneric-zrkelu-hamar-nist-e-hravirvel-inch-e-nakhatesum-orenqy-45131502.html
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար նիստ է հրավիրվել. ի՞նչ է նախատեսում օրենքը
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար նիստ է հրավիրվել. ի՞նչ է նախատեսում օրենքը
Sputnik Արմենիա
ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում մանրամասնել է ընթացակարգը։ 13.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-13T11:17+0400
2022-07-13T11:17+0400
2022-07-14T16:39+0400
մանդատ
ընդդիմություն
աժ (ազգային ժողով)
իշխանություն
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28548209_0:85:1600:985_1920x0_80_0_0_d4b4596b38142cd78154f4aca8fb8dd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱԺ խորհուրդը վաղը նիստ կգումարի, որի օրակարգում ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցն է, տեղեկանում ենք ԱԺ կայքից։Խոսքը, մասնավորապես, 2 խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին է։ Ցանկում չկան միայն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) անունները։Նշվում է, որ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը կկայանա հուլիսի 14-ին` ժամը 18։30-ին։Հատկանշական է, որ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշումը տեղադրվել էր ԱԺ կայքում դեռ հուլիսի 11-ին, սակայն ավելի ուշ այն հանվել կայքից։ Ինչպես լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ԱԺ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, այն հեռացվել է տեխնիկական պատճառներով, քանի որ ժամանակին չի հրապարակվել։ Ըստ կանոնակարգի՝ որոշումը կարող էր հրապարակվել միայն ԱԺ խորհրդի նիստից հետո, այսինքն՝ հուլիսի 14-ից ոչ շուտ:ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել է` ԱԺ նախագահը կանոնակարգով պարտադրված է տեղեկանքը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում խորհրդի նիստ հրավիրել։ Եթե ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայանում, հարցը մեկ շաբաթով հետաձգվում է, սակայն դրանից հետո առանց ընդդիմադիրների էլ կարող են քննարկել։Ի դեպ` ՍԴ-ն պետք է որոշում կայացնի դիմումը մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։Թերթի ՔՊ-ական աղբյուրները հայտնել են` եթե անգամ ընդդիմադիրները ներկայանան և նիստ գումարեն, ապա ոչ բոլոր պատգամավորների հարցում դրական որոշում կկայացնեն. մանդատներից զրկելու հավանություն կտան առավել շատ բացակայած տասնյակին, որոնց մասին ի սկզբանե խոսվում էր։Հիշեցնենք` հուլիսի 1-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրավիրեց արտահերթ նիստ և գաղտնի քվերակությամբ դադարեցրեց Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի` ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նույն խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվեցին համապատասխանաբար ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։Իր պաշտոնից չհրաժարվեց միայն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28548209_88:0:1512:1068_1920x0_80_0_0_cc37c12edf09966e71012529644773cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանդատ, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), իշխանություն, նիստ
մանդատ, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), իշխանություն, նիստ
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար նիստ է հրավիրվել. ի՞նչ է նախատեսում օրենքը
11:17 13.07.2022 (Թարմացված է: 16:39 14.07.2022) ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում մանրամասնել է ընթացակարգը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱԺ խորհուրդը վաղը նիստ կգումարի, որի օրակարգում ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցն է,
տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Խոսքը, մասնավորապես, 2 խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին է։ Ցանկում չկան միայն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) անունները։
Նշվում է, որ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը կկայանա հուլիսի 14-ին` ժամը 18։30-ին։
Հատկանշական է, որ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշումը տեղադրվել էր ԱԺ կայքում դեռ հուլիսի 11-ին, սակայն ավելի ուշ այն հանվել կայքից։ Ինչպես լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ԱԺ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, այն հեռացվել է տեխնիկական պատճառներով, քանի որ ժամանակին չի հրապարակվել։ Ըստ կանոնակարգի՝ որոշումը կարող էր հրապարակվել միայն ԱԺ խորհրդի նիստից հետո, այսինքն՝ հուլիսի 14-ից ոչ շուտ:
ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը
«Հրապարակի» հետ զրույցում հայտնել է` ԱԺ նախագահը կանոնակարգով պարտադրված է տեղեկանքը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում խորհրդի նիստ հրավիրել։ Եթե ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայանում, հարցը մեկ շաբաթով հետաձգվում է, սակայն դրանից հետո առանց ընդդիմադիրների էլ կարող են քննարկել։
«Բայց այստեղ, այո՛, խնդիր կա, որը չգիտեմ, թե ինչ ձևով կմեկնաբանվի։ Խորհրդարանն արձակուրդ է գնալու։ Սա նշանակում է, որ եթե խորհրդի անդամները գնացին արձակուրդ, կամ մնաց մեկը՝ ԱԺ նախագահը, բնական է՝ խորհրդի նիստ չեն կարող անել, որովհետև արձակուրդի մեջ են»,- ասել է Սողոմոնյանը։
Ի դեպ` ՍԴ-ն պետք է որոշում կայացնի դիմումը մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։
Թերթի ՔՊ-ական աղբյուրները հայտնել են` եթե անգամ ընդդիմադիրները ներկայանան և նիստ գումարեն, ապա ոչ բոլոր պատգամավորների հարցում դրական որոշում կկայացնեն. մանդատներից զրկելու հավանություն կտան առավել շատ բացակայած տասնյակին, որոնց մասին ի սկզբանե խոսվում էր։
Հիշեցնենք` հուլիսի 1-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրավիրեց արտահերթ նիստ և գաղտնի քվերակությամբ դադարեցրեց
Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի` ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նույն խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվեցին համապատասխանաբար ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից
Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
Իր պաշտոնից չհրաժարվեց միայն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
անկուսակցական Թագուհի Թովմասյանը։