https://arm.sputniknews.ru/20220713/krakel-en-erevani-bnakchuhu-tan-patuhanin-u-ajrel-dury-dzerbakalvel-e-nakhkin-nshanatsy-45178674.html
Կրակել են Երևանի բնակչուհու տան պատուհանին ու այրել դուռը. ձերբակալվել է նախկին նշանածը
Կրակել են Երևանի բնակչուհու տան պատուհանին ու այրել դուռը. ձերբակալվել է նախկին նշանածը
Sputnik Արմենիա
Բնապահպան ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանը մամուլում ու սոցկայքերում հայտարարել էր, որ իր և մոր նկատմամբ պարբերաբար մահափորձեր են կատարվում։ 13.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-13T22:00+0400
2022-07-13T22:00+0400
2022-07-13T22:00+0400
հհ քննչական կոմիտե
թեհմինե ենոքյան
մահափորձ
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի բնակչուհի Թ.Ենոքյանը հուլիսի 12-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հուլիսի 12-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, հրացանով կրակել են իր՝ Երևան քաղաքի Շոպրոնի 4 շենքի թիվ 26 բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով իրեն պատճառվել է 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս:ՔԿ–ն հայտնում է, որ երկու հաղորդումներով հարուցված քրեական վարույթները միացվել են մեկ քրգործում։ Ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Թ.Ենոքյանի նախկին նշանածը, ով հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք:Նախաքննությունը շարունակվում է:Նշենք, որ բնապահպան ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանը մամուլում ու սոցկայքերում հայտարարել էր, որ իր և մոր նկատմամբ անհայտ անձը պարբերաբար մահափորձեր է կատարում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, թեհմինե ենոքյան, մահափորձ
հհ քննչական կոմիտե, թեհմինե ենոքյան, մահափորձ
Կրակել են Երևանի բնակչուհու տան պատուհանին ու այրել դուռը. ձերբակալվել է նախկին նշանածը
Բնապահպան ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանը մամուլում ու սոցկայքերում հայտարարել էր, որ իր և մոր նկատմամբ պարբերաբար մահափորձեր են կատարվում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի բնակչուհի Թ.Ենոքյանը հուլիսի 12-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հուլիսի 12-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, հրացանով կրակել են իր՝ Երևան քաղաքի Շոպրոնի 4 շենքի թիվ 26 բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով իրեն պատճառվել է 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ավելի վաղ Ենոքյանի մայրը ևս հաղորդում էր տվել այն մասին, որ ս.թ մարտի 6-ին, ժամը 13:00-ից մինչև մարտի 9-ը՝ ժամը 10:20-ն ընկած ժամանկահատվածում, անհայտ անձն այրել է իրենց բնակարանի մուտքի դռան ներքևի հատվածը՝ պատճառելով գույքային վնաս:
ՔԿ–ն հայտնում է, որ երկու հաղորդումներով հարուցված քրեական վարույթները միացվել են մեկ քրգործում։ Ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Թ.Ենոքյանի նախկին նշանածը, ով հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ բնապահպան ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանը մամուլում ու սոցկայքերում հայտարարել էր, որ իր և մոր նկատմամբ անհայտ անձը պարբերաբար մահափորձեր է կատարում։