https://arm.sputniknews.ru/20220711/turqiajum-nato-ic-durs-galu-lajnatsaval-arshav-e-sksvel-45023409.html
Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու լայնածավալ արշավ է սկսվել
Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու լայնածավալ արշավ է սկսվել
Sputnik Արմենիա
Vatan («Հայրենիք») կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանն առաջարկել դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից 11.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-11T12:18+0400
2022-07-11T12:18+0400
2022-07-11T12:24+0400
թուրքիա
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/1621/93/16219376_0:161:3071:1888_1920x0_80_0_0_a481e12454ed6bc06439049da78e3b0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գալու նպատակով երկրում ծավալված լայնածավալ արշավի շրջանակում հազարավոր ստորագրություններ է հավաքել խոշոր քաղաքներում, ավելի քան հարյուր գավառներում և շրջաններում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Aydınlık թերթին։Vatan («Հայրենիք») կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանը առաջարկել դուրս գալ ՆԱՏՕ-ից. դաշինքի դեմ քաղաքականությունը կարևոր է երկրի տնտեսական ապագայի համար, ավելի վաղ հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը: «Հայրենիքը» ներկայացված չէ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում (խորհրդարանում), ակտիվորեն հանդես է գալիս Եվրասիական տարածքի հետ Թուրքիայի սերտ համագործակցության օգտին, կոչ է անում Անկարային ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1621/93/16219376_170:0:2901:2048_1920x0_80_0_0_6013281f6465f090abbc4f8ad8537356.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, նատօ
Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու լայնածավալ արշավ է սկսվել
12:18 11.07.2022 (Թարմացված է: 12:24 11.07.2022) Vatan («Հայրենիք») կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանն առաջարկել դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գալու նպատակով երկրում ծավալված լայնածավալ արշավի շրջանակում հազարավոր ստորագրություններ է հավաքել խոշոր քաղաքներում, ավելի քան հարյուր գավառներում և շրջաններում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Aydınlık թերթին։
«Թուրք ժողովուրդը ապստամբում է ՆԱՏՕ-ի դեմ։ Մեր կոչերը կարճ ժամանակում քամու պես տարածվեցին ավելի քան 100 նահանգներում և շրջաններում, հազարավոր ստորագրություններ հավաքեցին և աջակցություն գտան մեր քաղաքացիների մոտ»,- մեջբերում է թերթը կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալայի խոսքը։
Vatan («Հայրենիք») կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանը առաջարկել դուրս գալ ՆԱՏՕ-ից. դաշինքի դեմ քաղաքականությունը կարևոր է երկրի տնտեսական ապագայի համար, ավելի վաղ հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը: «Հայրենիքը» ներկայացված չէ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում (խորհրդարանում), ակտիվորեն հանդես է գալիս Եվրասիական տարածքի հետ Թուրքիայի սերտ համագործակցության օգտին, կոչ է անում Անկարային ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ: