00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայ տղաները ստիպված կլինեն ամուսնանալ իրենցից տարիքով մեծ աղջիկների հետ

Հայաստանի մշտական բնակչությունը նվազում է, գլխավոր պատճառներից է արտագաղթը
Բաժանորդագրվել
Ժողովրդագետ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձնացված գործառույթների համակարգող Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի եթերում բնակչության համաշխարհային օրվա առթիվ խոսել է ՀՀ բնակչության ժողովրդագրական տվյալներից։
Անկախությունից ի վեր Հայաստանի մշտական բնակչությունը մշտապես նվազել է, բացառությամբ 2020թ. կորոնավիրուսային տարու: Նվազման գլխավոր պատճառներից մեկն, ինչպես Sputnik Արմենիայի եթերում հուլիսի 11-ի՝ բնակչության համաշխարհային օրվա առթիվ հայտնեց ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը, հիմնականում արտագաղթն է եղել:
«Միայն 2020թ․, պայմանավորված այն հանգամանքով, որ երկրից ելումուտը սահմանափակված էր, եղել է ՀՀ մշտական բնակչության աճ։ Դրանից հետո՝ 2021թ․, մշտական բնակչությունը նվազել է 2003 մարդով, որի հիմնական պատճառը կրկին միգրացիայի բացասական մնացորդն էր»,- ասաց Մարկոսյանը։
Վերջին 30 և ավելի տարիներին մշտական բնակչության պակասը, ըստ ժողովրդագետի, որոշ չափով փոխհատուցվել է միայն բնական աճի շնորհիվ: Եթե այդ աճն էլ չլիներ, այսօր Հայաստանը կես միլիոնով ավելի քիչ բնակիչ պիտի ունենար:
Բնակչությանն անսպասելի ծանր հարված էին նաև կորոնավիրուսի ու Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով եղած հազարավոր մահերը: Մարկոսյանը հայտնեց, որ մոտ 10 հզ ավել մահացությունների պատճառով 2020թ. ցուցանիշը մոտեցել է 1988թ․՝ Սպիտակի երկրաշարժի տարվա ցուցանիշին: Այս տարի, սակայն, տվյալները բարելավվում են՝ կապված կորոնավիրուսի նահանջի հետ:
«Պատերազմի հետևանքով մահացածները հիմանականում վերարտադրողական տարիքի մարդիկ էին: Մոտ 25 տոկոսը մինչև 20 տարեկաններն էին, իսկ մնացած՝ հիմնական խումբը, մոտավորապես 21-45 տարեկաններն են: Այս կորուստները մոտակա տարիներին ավելի շատ աշխատաշուկայի վրա կազդեն, քան ժողովրդագրական գործընթացների»,- բացատրեց Մարկոսյանը։
Նա ընդգծեց, որ անվտանգության միջավայրի վատթարացումը ներկայումս թիվ մեկ խնդիրն է, ինչն ավելի շատ է նպաստում միգրացիային ու հետևապես՝ ազդում ժողովրդագրական գործընթացների վրա:
Մարկոսյանը նաև բացատրեց Հայաստանում հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների բացասական ազդեցությունը վիճակագրության վրա: Նրա խոսքով՝ այդ ընդհատումների գործընթացը Հայաստանում սկսվել էր 20-25 տարի առաջ, բայց մենք դրա հետևանքները տեսնելու ենք հիմա, որովհետև այս պահին նկատելի է, որ 1-22 տարեկանների համախմբում մինչև 25-26 հզ հավելյալ տղա է ծնվել, որը բնական վիճակում պիտի չլիներ:
«Հիմա այս տղաները կամաց-կամաց սկսելու են մուտք գործել ամուսնական տարիք և չեն գտնելու իրենց ու իրենցից ցածր տարիքի աղջիկների: Հետևաբար, կարծում եմ, որ կսկսեն ամուսնանալ իրենցից բարձր տարիքի աղջիկների հետ: Դա լուծումներից մեկն է, բայց դրա համար էլ պետք է քարոզչական աշխատանք տարվի, որովհետև Հայաստանում շատ ընտանիքներ դեմ են տղայի՝ իրենից տարիքով մեծ աղջկա հետ ամուսնությանը»,- նշեց Մարկոսյանը։
Ինչ պետք է անի կառավարությունը արտագաղթը կանխելու համար. Քերոբյանը` ընտրությունների մասին
Այդպիսի ամուսնությունների թվի աճ Մարկոսյանն արդեն սկսել է նկատել: Նրա կարծիքով՝ այս հարցը կլուծվի, որովհետև եթե ներքին տարիքային խմբերում աղջիկներ չեն լինելու, բնականաբար, պետք է վերին տարիքային խմբի աղջիկներից ընտրություն կատարել, բայց ընդգծեց՝ բնական վիճակում այդ տղաները պետք է չլինեին, որովհետև եթե բնական վիճակում 100 աղջկան հասնում է համարժեք 105-107 տղա, ապա՝ 2014թ․ այդ ցուցանիշը հասել էր 100 աղջկան 114 տղա։ 2021թ․ այդ տեսանկյունից բարելավում է նկատվել Հայաստանում՝ 100 աղջկան համարժեք արդեն իսկ ծնվում է 108,5 տղա։
Ժողովրդագետը նաև ավելացրեց, որ սեռով պայմանավորված ընդհատումներն այսօր առաջին և երկրորդ երեխաների կարգաթվերում այլևս խնդիր չեն, հիմա հիմնականում երրորդ և ավելի կարգաթվերում են ընդհատումները։ Այսինքն, երբ մի ընտանիքում երկու աղջիկ է ծնվել, ծնողները չեն ցանկանում երրորդ երեխան էլ աղջիկ լինի, դիմում են արհեստական ընդհատման:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 13-ից 22-ը Հայաստանում մարդահամար պետք է անցկացվի: Վերջին անգամ Հայաստանում մարդահամար անցկացել է 2011թ-ին: Մյուսը պետք է անցկացվեր դեռ նախորդ տարի, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ գործընթացը հետաձգվեց:
Լրահոս
0