https://arm.sputniknews.ru/20220708/tshapvoniajum-mahapvordz-e-katarvel-erkri-nakhkin-varchapet-abei-dem-varchapety-viravvor-e-44905410.html
Ճապոնիայում մահափորձ է կատարվել երկրի նախկին վարչապետ Աբեի դեմ. վարչապետը վիրավոր է
Ճապոնիայում մահափորձ է կատարվել երկրի նախկին վարչապետ Աբեի դեմ. վարչապետը վիրավոր է
Sputnik Արմենիա
Նախկին վարչապետին անգիտակից վիճակում տեղափոխել են Նարայի համալսարանական հիվանդանոց։ 08.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-08T09:32+0400
2022-07-08T09:32+0400
2022-07-08T10:07+0400
ճապոնիա
վարչապետ
մահափորձ
https://cdn.am.sputniknews.ru/img/2102/64/21026419_0:244:2775:1805_1920x0_80_0_0_4fd97394818bc03c7832d07de10e9d3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա Նարա քաղաքի փողոցներից մեկում ելույթի ժամանակ հարձակում է տեղի ունեցել, քաղաքական գործիչը վիրավոր է: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Սինձո Աբեի վրա երկու անգամ կրակել են որսորդական հրացանից, նշվում է, որ նախնական տեղեկություններով` կրակողը նախկին ծովային հետևակ Տեցույա Յամգամին է։Ականատեսների վկայությամբ՝ երկու կրակոց է եղել. Աբեն ընկել է երկրորդից հետո։ Չարագործը կրակել է հետևից։ Աբեն վիրավորվել է կրծքավանդակի շրջանում՝ ձախ կողմից։Ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորվելուց անմիջապես հետո Աբեն գիտակից է եղել, բայց հետո, տեղափոխման ժամանակ, նրա վիճակը ծայրահեղ ծանր է դարձել, գրանցվել է «սրտի և թոքերի աշխատանքի կանգ»։Ներկա պահին Սինձո Աբեն գտնվում է Նարա պրեֆեկտուրայի Համալսարանական հիվանդանոցում։
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2102/64/21026419_22:0:2753:2048_1920x0_80_0_0_358e971085494c216df2a1608f3d6a00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճապոնիա, վարչապետ, մահափորձ
ճապոնիա, վարչապետ, մահափորձ
Ճապոնիայում մահափորձ է կատարվել երկրի նախկին վարչապետ Աբեի դեմ. վարչապետը վիրավոր է
09:32 08.07.2022 (Թարմացված է: 10:07 08.07.2022) Նախկին վարչապետին անգիտակից վիճակում տեղափոխել են Նարայի համալսարանական հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա Նարա քաղաքի փողոցներից մեկում ելույթի ժամանակ հարձակում է տեղի ունեցել, քաղաքական գործիչը վիրավոր է: Այս մասին
հայտնում է NHK հեռուստաալիքը։ Սինձո Աբեի վրա երկու անգամ կրակել են որսորդական հրացանից, նշվում է, որ նախնական տեղեկություններով` կրակողը նախկին ծովային հետևակ Տեցույա Յամգամին է։
Ականատեսների վկայությամբ՝ երկու կրակոց է եղել. Աբեն ընկել է երկրորդից հետո։ Չարագործը կրակել է հետևից։ Աբեն վիրավորվել է կրծքավանդակի շրջանում՝ ձախ կողմից։
Ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորվելուց անմիջապես հետո Աբեն գիտակից է եղել, բայց հետո, տեղափոխման ժամանակ, նրա վիճակը ծայրահեղ ծանր է դարձել, գրանցվել է «սրտի և թոքերի աշխատանքի կանգ»։
Ներկա պահին Սինձո Աբեն գտնվում է Նարա պրեֆեկտուրայի Համալսարանական հիվանդանոցում։