00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղարքունիքի մարզում բացվեց առաջին ռուսական կենտրոնը

Գեղարքունիքի մարզում բացվեց առաջին ռուսական կենտրոնը
Գեղարքունիքի մարզում բացվեց առաջին ռուսական կենտրոնը - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Գեղարքունիքի մարզում բացվեց առաջին ռուսական կենտրոնը
Բաժանորդագրվել
«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը շարունակում է իրականացնել ծրագրեր՝ ուղղված պատանիների շրջանում ռուսաց լեզվի, գրականության, մշակույթի և պատմության տարածմանը։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում բացվել է կրթամշակութային «Ռուսական կենտրոն»։ Ինչպես հայտնում է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ), կրթական կենտրոնը բացվել է իրենց նախաձեռնությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունի խոշորացված համայնքի Վարդաձոր համայնքի վարչական մարմնի և բարերար Անդրանիկ Բաղդասարյանի ֆինանսական աջակցությամբ։
Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, բարերար Անդրանիկ Բաղդասարյանը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Գեղարքունիքի մարզում բացվեց առաջին ռուսական կենտրոնը
В Гегаркуникской области открылся первый Русский центр - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Գեղարքունիքի մարզում բացվեց առաջին ռուսական կենտրոնը
«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը շարունակում է իրականացնել ծրագրեր՝ ուղղված պատանիների շրջանում ռուսաց լեզվի, գրականության, մշակույթի և պատմության տարածմանը, ինչն էլ նպաստում է Ռուսաստանի և Հայաստանի կրթամշակութային, հումանիտար գործակցության զարգացմանը։ Այս կենտրոնում երեխաները կկարողանան անվճար ռուսերեն սովորել և հաղորդակցվել մշակույթին»,- ասել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Բարերար Անդրանիկ Բաղդասարյանը ծնվել է Վարդաձորում, բայց երկար տարիներ է, ինչ ապրում է Վոլգոգրադում: «Հայաստանն ու Ռուսաստանը իմ երկու հայրենիքներն են։ Ինձ համար կարևոր է, որ իմ հայրենի գյուղի երեխաները պահպանեն և զարգացնեն սերտ բարեկամությունը երկու ժողովուրդների միջև»,- նշել է նա ։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորելով նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ նման կենտրոններ կբացվեն նաև Գեղարքունիքի մարզի այլ քաղաքներում և համայնքներում։
Գեղարքունիքի մարզում բացվեց առաջին ռուսական կենտրոնը
В Гегаркуникской области открылся первый Русский центр - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Գեղարքունիքի մարզում բացվեց առաջին ռուսական կենտրոնը
Հայաստանում ՌԴ դեսպանության առաջին քարտուղար Մարիա Կորոտինան ընթերցեց դեսպան Սերգեյ Կոպիրկինի ողջույնի խոսքը. «Այս դժվարին ժամանակներում, չնայած ժամանակակից աշխարհի բազաթիվ մարտահրավերներին, մեր եղբայրական ժողովուրդները պահպանում են համագործակցության ձգտումը, որի իրական հաստատումն է նաև այսօրվա հանդիսավոր արարողությունը։ Այս կենտրոնն արդեն 6-րդ նմանատիպ կենտրոնն է Հայաստանում, որը ստեղծվել է «Դոմ Մոսկվի» կենտրոնի ջանքերով։ Վստահ ենք, որ կենտրոնի գործունեությունն ուղղված կլինի Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխըմբռնման հետագա ամրապնդմանը»:
Վարդաձորում բացված ռուսական կենտրոնն արդեն 6-րդն է: Նման կենտրոններ են գործում Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում և Մալիշկա գյուղում։ Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որի միջոցով հնարավոր է ամբողջական ինֆորմացիա ստանալ Ռուսաստանի մշակույթի և պատմության մասին։ Կենտրոնների աշխարհագրությունը ընդլայնվում է։ Նման կրթական հարթակներ է նախատեսվում բացել Հայաստանի բոլոր մարզերում։
Լրահոս
0