00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայում վտանգավոր պաթոգենների պահպանման համակարգ չի եղել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Алексей МайшевՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2022
ՌԴ ՊՆ
Բաժանորդագրվել
Տեխասի համալսարանի մասնագետները վտանգավոր վարակներ տարածող իքսոդային տզերի ուսումնասիրման առանձին նախագիծ են իրականացրել:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռազմական հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված ամերիկյան փաստաթղթերից հետևում է, որ Ուկրաինայում բացակայել է վտանգավոր պաթոգենների պահպանման համակարգը: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:
Ավելի վաղ գեներալն ասել էր, որ ՌԴ զինված ուժերի հատուկ գործողության ընթացքում պարզվել է, որ ԱՄՆ–ի ռազմական սպառնալիքի կրճատման գործակալությունը (DTRA, Պենտագոնի կառուցվածքային ստորաբաժանումներից է) գործունեություն է իրականացրել Ուկրաինայում։
«Չնայած «կենսաբանական սպառնալիքների նվազման» ոլորտում համագործակցության ավելի քան մեկ տասնամյակ տևած ժամանակահատվածին, փորձագետները նշում են. «Երկրում չկա հատուկ վտանգավոր պաթոգենների վերահսկողության վերաբերյալ օրենսդրություն, կենսանվտանգության ոլորտում առկա են էական թերություններ... ռեսուրսների վիճակն անհնար է դարձնում լաբորատորիաների արդյունավետ արձագանքը հանրային առողջապահության համակարգում արտակարգ իրավիճակներին...»», - ասել է Կիրիլովը՝ մեջբերելով DTRA-ի զեկույցը:
Գեներալը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայից հանել է մանրէների ազգային հավաքածուն։
«ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքի նվազեցման վարչության գործունեությունը դրական է գնահատվում. կազմակերպությանը հաջողվել է Միացյալ Նահանգներ տանել միկրոօրգանիզմների ազգային հավաքածուն, կազմակերպել կենսաբանական իրադրության գնահատման աշխատանքներ և իրականացնել հատուկ վտանգավոր ու տնտեսապես կարևոր վարակների ուսումնասիրման ծրագրեր, որոնք կարող են հանգեցնել վարակային իրավիճակի վատթարացման (փոփոխության)», - ասել է նա:
Կիրիլովի խոսքով` ուկրաինացի ռազմագերիների հակամարմինների անալիզները կարող են ԱՄՆ-ի կենսաբանական ծրագրին մասնակցելու ցուցիչ լինել։
ԱՄՆ-ն մեծացնում է ռազմակենսաբանական ներուժը՝ շրջանցելով պայմանավորվածությունները. ՌԴ ՊՆ
«Արդյունքները հետևյալն են` հետազոտված զինծառայողների 33 տոկոսը հիվանդացել է կամ հիվանդ է հեպատիտ Ա–ով, ավելի քան 4 տոկոսը՝ երիկամային համախտանիշով տենդով, 20 տոկոսը՝ Արևմտյան Նեղոսի տենդով։ Նշված թվերը զգալիորեն գերազանցում են միջին վիճակագրական ցուցանիշները։ Հաշվի առնելով, որ այդ հիվանդություններն ակտիվորեն ուսումնասիրվել են Պենտագոնի կողմից ուկրաինական նախագծերի շրջանակում, հիմքեր կան ենթադրելու, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները որպես կամավորներ ներգրավվել են փորձարկումներին՝ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տեղափոխելիության գնահատմամբ», - ասել է նա:
Կիրիլովի խոսքով` ստացիոնար բուժման ընթացքում հակաբակտերիալ պատրաստուկների կիրառման ժամանակ ուկրաինացի զինծառայողների մոտ նկատվել է թերապևտիկ էֆեկտի բացակայություն: Նրանց արյան մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկների բարձր խտություններ, այդ թվում ՝ սուլֆանիլամիդներ և ֆտորխինոլոններ։
«Տվյալ փաստը կարող է վկայել, որ անձնակազմը պրոֆիլակտիկ հակաբիոտիկներ է ընդունել և պատրաստվել է խնդիրներ կատարել կենսաբանական վարակման պայմաններում, օրինակ` խոլերայի հարուցիչի, ինչն անուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի ՊՆ–ի տեղեկությունն այն մասին, որ ուկրաինական հատուկ ստորաբաժանումները ծրագրել են կենսաբանական միջոցների կիրառել»,- նշել է նա:
Ամերիկացի մասնագետները Ուկրաինայի հարավ-արևելքում հավաքել են տզերին, ինչը համընկել է ՌԴ սահմանամերձ շրջաններում դրանց թվի աճի և հենց Ուկրաինայում տզային բորելիոզի հիվանդացության աճի հետ։
Ուկրաինան կարող է վերանալ աշխարհի քարտեզից. ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական
«Տեխասի համալսարանի մասնագետները հատուկ վտանգավոր վարակներ (տուլարեմիա, Արևմտյան Նեղոսի տենդ, կոնգո-ղրիմյան տենդ) տարածող իքսոդային տզերի ուսումնասիրման առանձին նախագիծ են իրականացրել։ Տզեր են հավաքել առավելապես Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում, որտեղ Ռուսաստանի Դաշնության տարածքին բնորոշ վարակների բնական օջախներ կան», - ասել է Կիրիլովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 134-րդ օրը։
Լրահոս
0