00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Կանադան ուզում Հայաստանում սատարել «ժողովրդավարությանը». բացատրել է Մարկեդոնովը

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2022
Բաժանորդագրվել
Օտտավան Հարավային Կովկասում առաջին մշտական դիվանագիտական առաքելությունն է բացում Հայաստանում։ Ինչո՞ւ հենց Հայաստանում, և ի՞նչ է իրականում թաքնված դրա հետևում։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կանադան միշտ եղել է արևմտյան երկրներից մեկը, որն առավել ակտիվ էր աջակցում Ուկրաինայում ժողովրդավարության զարգացմանը։ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը նշում է, որ այժմ այդ երկրի ուշադրությունը սևեռվել է Հայաստանի վրա։
Ավելի վաղ Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտնել է Երևանում Կանադայի դեսպանատուն բացելու մասին, ինչը թույլ կտա ամրապնդել երկու երկրների միջև կապերը և ընդլայնել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղված աջակցությունը։
«Ժողովրդավարություն նշանակում է Ռուսաստանի հետ ավելի քիչ կապեր։ Եվ, իհարկե, երբ այդպես է խոսում Կանադայի դիվանագիտության ղեկավարը, ենթադրվում է, հավանաբար, որ ժողովրդավարության աջակցությունը լինելու է նաև Ռուսաստանի նկատմամբ ծայրահեղ դրսևորումով։ Այսինքն` առանձին վերցված` Հայաստանի տարածքում արևմտյան ռեսուրսը կընդլայնվի։ Այս է պատճառը Հայաստանում մեր դեսպանատան նման կոշտ արձագանքը, դեսպանատան, որը սովորաբար զուսպ է վերաբերվում արևմտյան որևէ ակտիվությանը», – նշել է փորձագետը։

Ո՞րն է Կանադայի իրական նպատակը

Օրերս Կանադան հայտարարեց Հայաստանում դեսպանատուն բացելու մասին։ Սա Հարավային Կովկասում հյուսիսամերիկյան երկրի դիվանագիտական առաջին առաքելությունը կլինի։
Մարկեդոնովի խոսքով` Արևմուտքը փորձում է վերաիմաստավորել իր դերը Կովկասում (այդ թվում` Ռուսաստանի զսպման տեսանկյունից) այն պայմաններում, երբ արցախյան կարգավորման հարցում Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցության բացառիկ հարթակը (ԵԱՀԿ ՄԽ–ն,–խմբ.) փակուղի է մտնում։
«Բոլորս հասուն մարդիկ ենք, հասկանալի է, որ դիվանագիտական ռեսուրսը զուտ ձևականություն չէ։ Դա և՛ հետախուզական ռեսուրսներն են, և՛ տեղեկատվական ու գրանտային աջակցությունը, և այլն։ Դրանք բոլորը գումարվելու են իրար», – ընդգծում է փորձագետը։
Նա նշում է նաև, որ Կանադան հետխորհրդային տարածքում նորեկ չէ, այն Ուկրաինայի շահերի ջատագովն է։ Հենց Կանադան է առաջիններից մեկը ճանաչել Ուկրաինայի անկախությունը, այսօր էլ ակտիվորեն աջակցում է նրան։ Այն Ուկրաինայից և Ռուսաստանից հետո ուկրաինական բնակչության թվով երրորդ երկիրն է։
Այնտեղ, տարբեր գնահատականների համաձայն, մոտ 1.5 մլն ուկրաինացի է ապրում։ Փորձագետը հիշեցնում է, որ նրանք քաղաքական առումով բավական ակտիվ մարդիկ են և լոբբիստական ձգտումներ ունեն։
Ռուսաստանն ընդլայնել է Կանադայի դեմ անհատական պատժամիջոցների ցանկը
Միևնույն ժամանակ Մարկեդոնովը նշում է, որ Կանադան Հայաստան է «մտնում» դրական համբավով, որպես երկիր, որի խորհրդարանի երկու պալատներն էլ ճանաչել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։

Ինչպե՞ս է Թուրքիան տեսնում իր ապագա հարաբերությունները Երևանի հետ

Վերջին շրջանում ՀարավայինԿովկասում իր ազդեցությունն ընդլայնելու հարցում մեծ հետաքրքրություն է դրսևորում նաև Թուրքիան։
Մարկեդոնովը հիշեցրել է, որ ղարաբաղյան կարգավորումն այն հիմնական հարցն է, որը Ռուսաստանին մտահոգում է կովկասյան տարածաշրջանում։ Փորձագետը խորհրդանշական է համարում, որ ՆԱՏՕ–ի մադրիդյան գագաթնաժողովն անցկացվեց Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի բանակցությունների չորրորդ փուլին զուգահեռ։

«Ավելորդ չէի գերագնահատի հայ–թուրքական կարգավորման ներուժը։ Վերելքը կարող է դառնալ անկում, բայց Կովկասում դիրքերն ամրապնդելու` Թուրքիայի փորձերն ակնհայտ են, և Թուրքիան դա ամեն կերպ ցուցադրում է։ Կարգավորումը դիտարկվում է ոչ թե ալտրուիստական տեսանկյունից, այլ որպես տարածաշրջանում Անկարայի ներկայության ամրապնդման գործիք»,– կարծում է փորձագետը։

ՆԱՏՕ–ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված իրավիճակում Թուրքիայի դիրքորոշումը, անկախ նրանից, որ այն Արևմուտքի բարդ, կամակոր գործընկերներից է, այնուամենայնիվ ներկայացվել էր որպես պրագմատիկ և բանակցելու կարող խաղացողի։ Դա նշանակում է, որ այլ հարցերում ևս կողմերը կարող են համաձայնության հասնել։
Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան վերջնականապես կկանգնի Վաշինգտոնի կողքին։ Անկարան ցույց է տվել միայն որոշակի պահերի ջանքերը համախմբելու իր պատրաստակամությունը։
ՀՀ–ում ՌԴ դեսպանատան շենքը - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Ամբարտավան վերաբերմունք մյուսների հանդեպ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը քննադատել է Կանադային
Լրահոս
0