https://arm.sputniknews.ru/20220704/ljvova-gevvorgjany-evrvopaji-arajnutjan-chempivon-dardzav-hajastany-timajin-hashvarkum-2-rdn-e-44650055.html
Լյովա Գևորգյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ. Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է
Լյովա Գևորգյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ. Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է
Sputnik Արմենիա
125 կգ քաշային կարգի եզրափակիչում Լյովա Գևորգյանը հաղթեց վրացի մրցակցին և կանգնեց պատվո պատվանդանի առաջին տեղում։ 04.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-04T09:34+0400
2022-07-04T09:34+0400
2022-07-04T09:42+0400
հայաստան
ըմբշամարտիկ
չեմպիոն
ոսկի
մեդալ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/04/44649708_102:0:1857:987_1920x0_80_0_0_9a1e4c2b264718ac140a2c1fc948abf9.jpg
Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչև 20 տարեկան) առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը։125 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ և առավելության հասավ 13։2 հաշվով։Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մենամարտի տեսագրությունը։«Պատմական արդյունք։ Թիմային հաշվարկում երկրորդն ենք»,– նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։Եվ այսպես` երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճայինները նվաճեցին 3 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ։Ոսկե մեդալակիրներ դարձան Մուշեղ Մկրտչյանն ու Հայկ Պապիկյանը, արծաթե մեդալակիր` Հարություն Հովհաննիսյանը, իսկ Հայկ Աբրահամյանը բրոնզե մեդալի արժանացավ։Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/04/44649708_463:0:1779:987_1920x0_80_0_0_ac3b5b3554b096131dc05ea38640aa55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ըմբշամարտիկ, չեմպիոն, ոսկի, մեդալ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ըմբշամարտիկ, չեմպիոն, ոսկի, մեդալ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Լյովա Գևորգյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ. Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է
09:34 04.07.2022 (Թարմացված է: 09:42 04.07.2022) 125 կգ քաշային կարգի եզրափակիչում Լյովա Գևորգյանը հաղթեց վրացի մրցակցին և կանգնեց պատվո պատվանդանի առաջին տեղում։
Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչև 20 տարեկան) առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց
Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը։
125 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ և առավելության հասավ 13։2 հաշվով։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մենամարտի տեսագրությունը։
«Պատմական արդյունք։ Թիմային հաշվարկում երկրորդն ենք»,– նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Եվ այսպես` երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճայինները նվաճեցին 3 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ։
Ոսկե մեդալակիրներ դարձան
Մուշեղ Մկրտչյանն ու
Հայկ Պապիկյանը, արծաթե մեդալակիր`
Հարություն Հովհաննիսյանը, իսկ Հայկ Աբրահամյանը բրոնզե մեդալի արժանացավ։