https://arm.sputniknews.ru/20220702/teghumneri-aravelagujn-qanaky-ditvum-e-lvorium-hulisi-klimajakan-bnutagiry-44601511.html
Ո՞ր մարզում է դիտվում տեղումների առավելագույն քանակը. հուլիսի կլիմայական բնութագիրը
Ո՞ր մարզում է դիտվում տեղումների առավելագույն քանակը. հուլիսի կլիմայական բնութագիրը
Sputnik Արմենիա
Առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, 2011թ. հուլիսի 31-ին գրանցվել է Մեղրիում` +43.7°C։ 02.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-02T15:01+0400
2022-07-02T15:01+0400
2022-07-02T15:16+0400
տեղումներ
հայաստան
եղանակ
եղանակը հայաստանում
ամառ
լոռի
արարատի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352822_0:53:1600:953_1920x0_80_0_0_df68fcc06c637d6981bb3dcc2f912db5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Տեղեկությունը հայտնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` ներկայացնելով հուլիս ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը։Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է` 60-70%, բարձր լեռնային շրջաններում` 80% և ավելի:Տեղումների առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 55-75մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` 10-15մմ:«Բիբլիական մասշտաբի ջրհեղեղներ». կլիմայական փոփոխություններն աշխարհը «ջրի տակ են առել»Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ։Ի դեպ, 2016թ. հուլիսի 10-ին Արմավիրի մարզում մոտ 30 րոպե տևողությամբ դիտվել է ուժգին կարկտահարություն, ինչը համարվում է ամենաինտենսիվը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։
լոռի
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352822_46:0:1466:1065_1920x0_80_0_0_76a10050a3c8b3a4efbfc27f976553ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեղումներ, հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում, ամառ, լոռի, արարատի մարզ
տեղումներ, հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում, ամառ, լոռի, արարատի մարզ
Ո՞ր մարզում է դիտվում տեղումների առավելագույն քանակը. հուլիսի կլիմայական բնութագիրը
15:01 02.07.2022 (Թարմացված է: 15:16 02.07.2022) Առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, 2011թ. հուլիսի 31-ին գրանցվել է Մեղրիում` +43.7°C։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Տեղեկությունը հայտնում է
հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` ներկայացնելով հուլիս ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը։
«Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։ Առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, 2011թ. հուլիսի 31-ին գրանցվել է Մեղրիում` +43.7°C»,–ասվումէ հաղորդագրության մեջ։
Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է` 60-70%, բարձր լեռնային շրջաններում` 80% և ավելի:
Տեղումների առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 55-75մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` 10-15մմ:
Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ։
Ի դեպ, 2016թ. հուլիսի 10-ին Արմավիրի մարզում մոտ 30 րոպե տևողությամբ դիտվել է ուժգին կարկտահարություն, ինչը համարվում է ամենաինտենսիվը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։