https://arm.sputniknews.ru/20220702/hajk-papikjany-haghtec-adrbejancun-u-dardzav-evrvopaji-chempivon-44617016.html
Ըմբիշ Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ
Ըմբիշ Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ
Sputnik Արմենիա
Հայ և ադրբեջանցի ըմբիշների գոտեմարտերը, անկախ նրանից, թե մրցումների որ փուլում են գոտեմարտում, յուրահատուկ սկզբունքայնություն են ներկայացնում, ընդ որում`... 02.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-02T21:23+0400
2022-07-02T21:23+0400
2022-07-02T22:21+0400
ըմբիշ
հայկ պետրոսյան
մեդալ
չեմպիոն
եվրոպա
հռոմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44617284_0:58:1100:677_1920x0_80_0_0_68c0ad1c193051d9d6eb586e292949cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ըմբիշ Հայկ Պապիկյանը, Հռոմում անցկացվող Եվրոպայի U20 առաջնության 79կգ քաշային կարգի եզրափակիչում 3։2 հաշվով հաղթելով ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին, րոպեներ առաջ դարձավ ոսկե մեդալակիր։Հայկ Պապիկյանը եզրափակիչում մարզական սխրանք գործեց։ Դժվարին ու լարված գոտեմարտի ավարտից 4 վայրկյան առաջ Սաբիր Ջաֆարովը հաղթում էր 2։1 հաշվով, բայց մեր ըմբիշը կարողացավ արագության ու ճկունության շնորհիվ հնարք կիրառել ու առաջին ոսկե մեդալը բերել ազատ ոճի Հայաստանի հավաքականին։Նշենք, որ Հայկ Պապիկյանը Եվրոպայի առաջնությունում մինչև եզրափակիչ գոտեմարտին մասնակցելը գերազանց ելույթներ էր ունեցել։70կգ քաշային կարգում երեք գոտեմարտ անցկացնելով, մեր ըմբիշը բոլոր մրցույթներում էլ ժամանակից շուտ ու բացահայտ առավելությամբ հաղթանակի էր հասել իր մրցակիցների նկատմամբ։Միևնույն` 10։0 հաշվով Հայկը առավելության էր հասել համապատասխանաբար լատվիացի Վիլյամս Լուտկևիչսի ու մոլդովացի Պավել Անդրուսկայի նկատմամբ։ Իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 12։2 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Մարսել Նագիին։Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցունՀավելենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը այսօր արդեն մեկ արծաթե մեդալ նվաճել է ի դեմս 57կգ քաշային Հարություն Հովհաննիսյանի, որը պարտվեց եզրափակիչում։Եվս մեկ երաշխավորված մեդալ ունենք այսօր 79կգ քաշային կարգում, որտեղ եզրափակիչում գոտեմարտելու է Մուշեղ Մկրտչյանը։Վաղը մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության վերջին օրն է։
https://arm.sputniknews.ru/20220702/hvovhannes-harutjunjany-dardzav-evrvopaji-pvokhchempivon-44615546.html
եվրոպա
հռոմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44617284_0:56:1100:881_1920x0_80_0_0_112e58c2b45ec6b6fb687ccd3f9eb0ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, հայկ պետրոսյան, մեդալ, չեմպիոն, եվրոպա, հռոմ
ըմբիշ, հայկ պետրոսյան, մեդալ, չեմպիոն, եվրոպա, հռոմ
Ըմբիշ Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ
21:23 02.07.2022 (Թարմացված է: 22:21 02.07.2022) Հայ և ադրբեջանցի ըմբիշների գոտեմարտերը, անկախ նրանից, թե մրցումների որ փուլում են գոտեմարտում, յուրահատուկ սկզբունքայնություն են ներկայացնում, ընդ որում` երկկողմանի։ Բացառություն չէր նաև Եվրոպայի մինչև 20 տարեկան ըմբիշների եզրափակիչը 70կգ քաշային կարգում։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ըմբիշ Հայկ Պապիկյանը, Հռոմում անցկացվող Եվրոպայի U20 առաջնության 79կգ քաշային կարգի եզրափակիչում 3։2 հաշվով հաղթելով ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին, րոպեներ առաջ դարձավ ոսկե մեդալակիր։
Հայկ Պապիկյանը եզրափակիչում մարզական սխրանք գործեց։ Դժվարին ու լարված գոտեմարտի ավարտից 4 վայրկյան առաջ Սաբիր Ջաֆարովը հաղթում էր 2։1 հաշվով, բայց մեր ըմբիշը կարողացավ արագության ու ճկունության շնորհիվ հնարք կիրառել ու առաջին ոսկե մեդալը բերել ազատ ոճի Հայաստանի հավաքականին։
Նշենք, որ Հայկ Պապիկյանը Եվրոպայի առաջնությունում մինչև եզրափակիչ գոտեմարտին մասնակցելը գերազանց ելույթներ էր ունեցել։
70կգ քաշային կարգում երեք գոտեմարտ անցկացնելով, մեր ըմբիշը բոլոր մրցույթներում էլ ժամանակից շուտ ու բացահայտ առավելությամբ հաղթանակի էր հասել իր մրցակիցների նկատմամբ։
Միևնույն` 10։0 հաշվով Հայկը առավելության էր հասել համապատասխանաբար լատվիացի Վիլյամս Լուտկևիչսի ու մոլդովացի Պավել Անդրուսկայի նկատմամբ։ Իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 12։2 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Մարսել Նագիին։
Հավելենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը այսօր արդեն մեկ արծաթե մեդալ նվաճել է ի դեմս 57կգ քաշային Հարություն Հովհաննիսյանի, որը պարտվեց եզրափակիչում։
Եվս մեկ երաշխավորված մեդալ ունենք այսօր 79կգ քաշային կարգում, որտեղ եզրափակիչում գոտեմարտելու է Մուշեղ Մկրտչյանը։
Վաղը մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության վերջին օրն է։