https://arm.sputniknews.ru/20220702/hvovhannes-harutjunjany-dardzav-evrvopaji-pvokhchempivon-44615546.html
Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Sputnik Արմենիա
Հռումում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը կայանալու են եզրափակիչ գոտեմարտերը հինգ քաշային... 02.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-02T20:46+0400
2022-07-02T20:46+0400
2022-07-02T21:20+0400
ըմբիշ
հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը
եվրոպա
եվրոպայի ըմբշամարտի առաջնության
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44616350_0:0:1100:619_1920x0_80_0_0_5db4b92a7364bfeafac0a30563ab9daa.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը 57կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվեց իտալացի Վինչենցո Պիրոդուին ու դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչՀաշվի առնելով Եվրոպայի առաջնությունում մինչև եզրափակիչ հասնելը, վստահ կարելի է ասել, որ Հարություն Հովհաննիսյանը նման չէր իրեն։ Իտալացի Վինչենցո Պիրոդուի հետ գոտեմարտում հայ ըմբիշը չկարողացավ ոչ մի արդյունավետ գործողություն իրականացնել ու պարտվեց։Մեր մեկ այլ ըմբիշ` Տիգրան Ղազարյանը, 65կգ քաշային կարգում հաղթելով սփոփիչ գոտեմարտում, իրավունք էր ստացել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը մոլդովացի Կոնստանտին Չիրիլովն էր։Տիգրանը առաջին մրցափուլում առավելություն ստացավ 4։1 հաշվով, սակայն երկրորդում զիջեց առավելությունը մրցակցին ու պարտվեց 5։6 հաշվով։Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցունՆշենք, որ այսօր Եվրոպայի առաջնության եզրափակիչում չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտելու են Հայկ Պապիկյանը (70կգ) և Մուշեղ Մկրտչյանը (79կգ)։Վաղը մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության վերջին օրն է։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44616350_151:0:1035:663_1920x0_80_0_0_9224e68637774aa3494c043a7ed85007.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, եվրոպա, եվրոպայի ըմբշամարտի առաջնության
ըմբիշ, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, եվրոպա, եվրոպայի ըմբշամարտի առաջնության
Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
20:46 02.07.2022 (Թարմացված է: 21:20 02.07.2022) Հռումում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը կայանալու են եզրափակիչ գոտեմարտերը հինգ քաշային կարգերում։ Հինգից երեքում Հայաստանը ներկայացուցիչ ունի։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը 57կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվեց իտալացի Վինչենցո Պիրոդուին ու դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Հաշվի առնելով Եվրոպայի առաջնությունում մինչև եզրափակիչ հասնելը, վստահ կարելի է ասել, որ Հարություն Հովհաննիսյանը նման չէր իրեն։ Իտալացի Վինչենցո Պիրոդուի հետ գոտեմարտում հայ ըմբիշը չկարողացավ ոչ մի արդյունավետ գործողություն իրականացնել ու պարտվեց։
57 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում իր հաղթանակների սկիզբը դրեց` 10։0 հաշվով առավելության հասնելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հարվի Ռիդինգսի նկատմամբ։ Նույն հաշվով մեր ըմբիշը առավելության հասավ նաև մոլդովացի Դմիտրի Կարաստոյանովի և վրացի Լուկա Գվինջիլիայի նկատմամբ։ Սակայն եզրափակիչում այդ տեմպը պահել չկարողացավ ու զրկվեց ոսկե մեդալից։
Մեր մեկ այլ ըմբիշ` Տիգրան Ղազարյանը, 65կգ քաշային կարգում հաղթելով սփոփիչ գոտեմարտում, իրավունք էր ստացել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը մոլդովացի Կոնստանտին Չիրիլովն էր։
Տիգրանը առաջին մրցափուլում առավելություն ստացավ 4։1 հաշվով, սակայն երկրորդում զիջեց առավելությունը մրցակցին ու պարտվեց 5։6 հաշվով։
Նշենք, որ այսօր Եվրոպայի առաջնության եզրափակիչում չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտելու են Հայկ Պապիկյանը (70կգ) և Մուշեղ Մկրտչյանը (79կգ)։
Վաղը մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության վերջին օրն է։