00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատժամիջոցներ ընդդիմադիրների նկատմամբ. դրանց հետևանքները բացասական չե՞ն լինի

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Դատելով Հայաստանի իշխանությունների գործողություններից և հայտարարություններից` հասունացել է հատուցման պահը, երբ խորհրդարանական ընդդիմության նկատմամբ կոշտ միջոցներ են կիրառվելու։ Իշխանավորները ցանկանում են հասկացնել ընդդիմադիրներին՝ կարող եք, իհարկե, փողոցում տհաճ որակումներ հնչեցնել մեր հասցեին, բայց իմացե՛ք՝ դուք այդ ամենը հեշտ չեք մարսի։
Պատժամիջոցներ ընդդիմադիրների նկատմամբ. արդյոք դրանց հետևանքները բացասական չե՞ն լինի
Հանրահավաքների ու երթերի ժամանակ մեծ ակտիվություն ցուցաբերած գործիչն արդեն զրկվել է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնից, նաև չի բացառվում, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ կզրկվեն մանդատներից։ Եվ սա դատարկ սպառնալիք չէ, իշխող մեծամասնությունն ի զորու է ցանկացած որոշում կայացնել պառլամենտում։

Արդյո՞ք Հայաստանում աննախադեպ բան է կատարվում։ Որոշ երկրներում խորհրդարանական նիստերից բացակայելը կամ, այսպես ասենք, ոչ կոնվենցիոնալ պահվածքը դահլիճում վաղուց արդեն պատժվում են։ Նույնիսկ Սերբիայի նման եվրոպական պետությունում պատգամավորները կարող են զրկվել ամսական աշխատավարձի որոշ մասից։ Դեռ 5 տարի առաջ ընդդիմադիր պատգամավոր Մարինիկա Տեպիչը զրկվեց աշխատավարձի 40 տոկոսից, երբ խորհրդարանի ղեկավարությանը մեղադրեց ֆաշիզմի դրսևորումներ թույլ տալու մեջ։ Իսկ ընդհանրապես 2017 թվականին պատժամիջոցներ կիրառվեցին Սերբիայի խորհրդարանի 62 պատգամավորների նկատմամբ, բայց ամենազարմանալին՝ այդ 62 պատգամավորներից 60-ն ընդդիմադիրներ էին։ Պատահական չէ, որ նրանցից մեկը, դիմելով պառլամենտի ղեկավարությանը, վրդովված ասաց. «Այդ ձե՛ր նկատմամբ պիտի պատժամիջոցներ կիրառվեն՝ նման աղաղակող խտրականություն թույլ տալու համար»։

Սակայն Սերբիայի խորհրդարանում մինչև հիմա դեռ որևէ մեկը չի զրկվել մանդատից։ Ա՛յ, Վրաստանում զրկվել է։ Անցած տարի Էլինե Խոշտարիայի և Շալվա Նաթելաշվիլիի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին, և պատճառը հենց լիագումար նիստերից անհարգելի բացակայություններն էին։ Եվ այնուամենայնիվ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը բոլորովին չի խրախուսում պատգամավորին մանդատից զրկելը։
2019 թվականին այդ հանձնաժողովը հատուկ քննարկեց հարցը՝ կարո՞ղ է արդյոք պատգամավորը մանդատից զրկվել աշխատանքից անհարգելի բացակայության հիմքով։ Մեջբերեմ եզրակացությունն ամբողջությամբ. «Նիստերին ներկա գտնվելը քաղաքական գործունեություն ծավալելու միակ հնարավոր ձևը չէ: Այնուհանդերձ, տրամաբանական կլիներ, եթե Սահմանադրությամբ ամրագրվեին պատժամիջոցներ նիստերից բացակայող պատգամավորների համար՝ անձեռնմխելիությունից մասնակիորեն կամ ամբողջովին զրկելուց մինչև քվեարկելու իրավունքից զրկելը, սակայն՝ չնախատեսելով պատգամավորին մանդատից զրկելու հնարավորություն»։
Ինչպես տեսնում եք, Վենետիկի հանձնաժողովը հորդորում է չկիրառել մանդատից զրկելու պրակտիկան։ Այնինչ, հայաստանցի իշխանավորները հիմնավորում են՝ ողջ հանրությունն է զայրացած և պահանջում է անմիջապես զրկել մանդատից անբարեխիղճ պատգամավորներին։ Նախ, հասկանալի չէ, թե ինչու եմ ես որպես ընտրող այդ հարցով դիմում իշխանություններին, այլ ոչ թե բացակայող պատգամավորին, որին կարող եմ անմիջականորեն ասել. «Ես ձեզ ընտրել եմ ոչ թե Ֆրանսիայի հրապարակի վրանում, այլ Ազգային ժողովում նստելու և օրենքներ մշակելու համար»։ Բայց ամենակարևորը՝ եթե իշխանական պատգամավոր եմ, հենց վաղը կարող եմ համոզել զոքանչիս կամ բաջանաղիս զանգահարել ինձ և խիստ վրդովմունք հայտնել ընդդիմության կեցվածքի կապակցությամբ։ Կձայնագրեմ այդ հեռախոսազրույցը և կհեռարձակեմ իշխանություններին հավատարիմ լրատվամիջոցներից մեկով։ Ու կասեմ՝ ապացո՞ւյց էիք ուզում, ահա՛ հասարակության ձայնը։
Իհարկե, եթե գործը մանդատից զրկելուն հասնի, իշխանությունները կարող են արդարանալ. «Մենք կոնկրետ պատգամավորների նկատմամբ ենք պատժամիջոց կիրառում, նրանց տեղը խորհրդարանում կզբաղեցնեն ընդդիմության ցուցակների հաջորդ համարները»։ Բա որ բոլոր ընդդիմադիրները որոշեն ընդհանրապես բոյկոտե՞լ պառլամենտի աշխատանքը, և Ազգային ժողովը մնա առանց ընդդիմության։ Քչերը Հայաստանում գիտեն, որ նման իրավիճակ էր ստեղծվել աֆրիկյան երկրներից մեկում՝ Լեսոտոյում։ 1993-ից մինչև 1998 թվականը այնտեղ պառլամենտը մնաց առանց ընդդիմության։ Սկզբում իշխող ուժի ներկայացուցիչները միայն ուրախանում էին՝ վերջապես որևէ մեկը չի խանգարում մեզ առանց դժվարության անցկացնել ցանկացած օրենք։
Բայց միակուսակցության պայմաններում ժամանակի ընթացքում այդ երկրում ամեն ինչ սկսեց ապակայունանալ, իսկ բացասական միտումներն՝ ահագնանալ։
​1998 թվականին քաղաքական ապակայունությունը հասավ այն մակարդակի, որ սպառնալիք դարձավ ողջ տարածաշրջանի համար, և Հարավաֆրիկյան հանրապետությունն ու Բոտսվանան ստիպված իրենց զորքերը տեղակայեցին Լեսոտոյում, իսկ իշխող կուսակցությունը պառակտվեց, տրոհվեց և փաստորեն անհետացավ ասպարեզից։ Ահա այսպիսի սցենար կարող է գործել այն պետություններում, որոնց իշխանությունները փորձում են պատժել ընդդիմությանը։ Չէ՛, խոսքն, իհարկե, Հայաստանի մասին չէ։ Մերը, ինչպես հայտնի է, ուրիշ է։
Արծվիկ Մինասյան  - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
«Չենք մտնելու պաշտոնների կռիվների շինծու օրակարգ». Մինասյանը` պաշտոնանկությունների մասին
Լրահոս
0