https://arm.sputniknews.ru/20220630/zvohvatsneri-tsnvoghnery-datakhazin-1-or-tvecin-manramasner-davtjani-het-handipumic-44471782.html
Զոհվածների ծնողները դատախազին 1 օր տվեցին. մանրամասներ Դավթյանի հետ հանդիպումից
Զոհվածների ծնողները դատախազին 1 օր տվեցին. մանրամասներ Դավթյանի հետ հանդիպումից
Sputnik Արմենիա
Ծնողները հայտնեցին, որ Ազատության հրապարակում տեղադրված վրաններն այսօր հանելու են, սակայն պայքարը շարունակելու են։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T14:16+0400
2022-06-30T14:16+0400
2022-06-30T14:35+0400
դատախազ
արթուր դավթյան
ծնող
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44461042_0:167:1600:1067_1920x0_80_0_0_aab7101b291a8ef9bea51b5429db1fa2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն ու ծնողները 1 օր ժամանակ են տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ նա բավարարի իրենց պահանջը` Քննչական կոմիտեից քրեական գործը տեղափոխի Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին նրանք դատախազի հետ հանդիպումից հետո հայտնեցին լրագրողների հետ զրույցում։Նշենք, որ զոհվածների ծնողները հունիսի 16-ին դատախազություն միջնորդություն են ներկայացրել, որպեսզի ՔԿ-ից քրգործը վերցնեն ու ԱԱԾ-ում քննեն։ Հայտնել էինք, որ Դավթյանը համաձայնել է ընդունել իր հետ հանդիպում պահանջող ծնողներից 10–ին, սակայն առանց լրագրողների ներկայության։Նա հայտնեց նաև, որ թեև դատախազը պահանջել էր առանց հեռախոսների գնալ հանդիպմանը, սակայն ծնողներին հնարավորություն է տրվել ձայնագրել խոսակցությունը և անհրաժեշտության դեպքում հանրայնացնել այն։Զոհվածի ծնողն ասաց, որ իրենք որոշել են փոխել իրենց պայքարի ձևը և այսօր հավաքելու են Ազատության հրապարակում տեղադրած վրանները։Նա ընդգծեց, որ վրանները հավաքելու որոշումը կայացվել է նախօրեին` ընդդիմադիր, սակայն ոչ կուսակցական անձանց հետ հանդիպման ժամանակ։Հիշեցնենք` 2021 թվականի հունիսին Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։Ներկայացված հաղորդումը քննության առարկա չի դարձել։ Դատախազությունը դրանից մի մասը` Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերող հատվածը, առանձնացրել է և ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական գործ հարուցելու, իսկ մյուս մասը ներկայացվել է ՀՔԾ (հետագայում` Հակակոռուպցիոն կոմիտե)՝ գեներալ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում քննելու համար։Մենք ձեր մայրերից չենք տարբերվում, խի՛ղճ ունեցեք. Տոնոյանը` դատավորներին և դատախազներինԴատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիմումատուները դիտարկել են որպես անգործություն ու այդ հիմքով նոր բողոք ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է բողոքը, որից հետո դիմող կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել։Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը հունիսի 28-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։Ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44461042_127:0:1550:1067_1920x0_80_0_0_72a841a79a23053fc694108a78551797.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատախազ, արթուր դավթյան, ծնող, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
դատախազ, արթուր դավթյան, ծնող, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Զոհվածների ծնողները դատախազին 1 օր տվեցին. մանրամասներ Դավթյանի հետ հանդիպումից
14:16 30.06.2022 (Թարմացված է: 14:35 30.06.2022) Ծնողները հայտնեցին, որ Ազատության հրապարակում տեղադրված վրաններն այսօր հանելու են, սակայն պայքարը շարունակելու են։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն ու ծնողները 1 օր ժամանակ են տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ նա բավարարի իրենց պահանջը` Քննչական կոմիտեից քրեական գործը տեղափոխի Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին նրանք դատախազի հետ հանդիպումից հետո հայտնեցին լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ զոհվածների ծնողները հունիսի 16-ին դատախազություն միջնորդություն են ներկայացրել, որպեսզի ՔԿ-ից քրգործը վերցնեն ու ԱԱԾ-ում քննեն։ Հայտնել էինք, որ
Դավթյանը համաձայնել է ընդունել իր հետ հանդիպում պահանջող ծնողներից 10–ին, սակայն առանց լրագրողների ներկայության։
«Մենք հայտնել ենք Արթուր Դավթյանին մեր պահանջը, և նրան 1 օր ժամանակ ենք տվել, որպեսզի որոշում կայացնի»,– ասաց ծնողներից մեկը։
Նա հայտնեց նաև, որ թեև դատախազը պահանջել էր առանց հեռախոսների գնալ հանդիպմանը, սակայն ծնողներին հնարավորություն է տրվել ձայնագրել խոսակցությունը և անհրաժեշտության դեպքում հանրայնացնել այն։
Զոհվածի ծնողն ասաց, որ իրենք որոշել են փոխել իրենց պայքարի ձևը և այսօր հավաքելու են Ազատության հրապարակում տեղադրած վրանները։
«Պայքարն իր նպատակն ուներ, և ամեն ինչ սկսվել է հենց Ազատության հրապարակից։ Այն ամենին, ինչին մենք ցանկանում էինք հասնել վրանների միջոցով` հասել ենք, սակայն պայքարը սրանով չի ավարտվում»,– նշեց մեկ այլ ծնող։
Նա ընդգծեց, որ վրանները հավաքելու որոշումը կայացվել է նախօրեին` ընդդիմադիր, սակայն ոչ կուսակցական անձանց հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք` 2021 թվականի հունիսին Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։
Ներկայացված հաղորդումը քննության առարկա չի դարձել։ Դատախազությունը դրանից մի մասը` Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերող հատվածը, առանձնացրել է և ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական գործ հարուցելու, իսկ մյուս մասը ներկայացվել է ՀՔԾ (հետագայում` Հակակոռուպցիոն կոմիտե)՝ գեներալ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում քննելու համար։
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիմումատուները դիտարկել են որպես անգործություն ու այդ հիմքով նոր բողոք ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է բողոքը, որից հետո դիմող կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը
հունիսի 28-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից
բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով
դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։