https://arm.sputniknews.ru/20220630/ukrainajum-aveli-qan-80-vardzkan-e-vochnchacvel-rd-pn-44469039.html
Ուկրաինայում ավելի քան 80 վարձկան է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ
Ուկրաինայում ավելի քան 80 վարձկան է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական ավիացիան Դնեպրոպետրովսկի ու Խերսոնի մարզերում խոցել է ուկրաինական 2 Սու-25 գրոհային, 1 Սու-27 կործանիչ և 9 ԱԹՍ։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T13:53+0400
2022-06-30T13:53+0400
2022-06-30T13:55+0400
ռուսաստան
ուկրաինա
վարձկաններ
ավիացիա
գրոհային
կործանիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39039224_0:77:3071:1805_1920x0_80_0_0_cd7e2e5231e19efe9957eb95d456c372.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերն անցած օրվա ընթացքում ավելի քան 80 օտարերկրյա զինյալների են ոչնչացրել Նիկոլաևում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Բացի այդ, Խարկովում ոչնչացվել են տարածքային պաշտպանության 113-րդ բրիգադի ժամանակավոր տեղակայման երկու կետերը, որտեղ անձնակազմի 140 անդամ է տեղավորվել:«Ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել է Դնեպրոպետրովսկ քաղաքի շրջանում «Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական խմբավորման կառավարման կետը», - տեղեկացնում է ՌԴ ՊՆ–ն։ՌԴ ԶՈւ-ն դուրս է բերել կայազորը Զմեինի կղզուց․ ՊՆՌուսական ավիացիան Դնեպրոպետրովսկի ու Խերսոնի մարզերում ուկրաինական երկու Սու-25 գրոհային, 1 Սու-27 կործանիչ և 9 անօդաչու թռչող սարք է խոցել։Ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 224 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 1400 անօդաչու թռչող սարք, 353 զենիթային հրթիռային համալիր, 3859 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 698 մարտական մեքենա, դաշտային հրետանու և ականանետների 3059 զենք, ինչպես նաև 3916 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 127-րդ օրը։Ուկրաինան սադրանք է նախապատրաստում ՌԴ ԶՈւ-ին քիմիական զենք կիրառելու մեջ մեղադրելու համար
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39039224_0:0:2731:2048_1920x0_80_0_0_8922b7027e5a4853f344ce5222983a52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, վարձկաններ, ավիացիա, գրոհային, կործանիչ
ռուսաստան, ուկրաինա, վարձկաններ, ավիացիա, գրոհային, կործանիչ
Ուկրաինայում ավելի քան 80 վարձկան է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ
13:53 30.06.2022 (Թարմացված է: 13:55 30.06.2022) Ռուսական ավիացիան Դնեպրոպետրովսկի ու Խերսոնի մարզերում խոցել է ուկրաինական 2 Սու-25 գրոհային, 1 Սու-27 կործանիչ և 9 ԱԹՍ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերն անցած օրվա ընթացքում ավելի քան 80 օտարերկրյա զինյալների են ոչնչացրել Նիկոլաևում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության հարվածներ են հասցրել Նիկոլաև քաղաքում օտարերկրյա վարձկանների տեղակայման վայրին, տարածքային պաշտպանության 123-րդ բրիգադի կառավարման կետին, ինչպես նաև 79-րդ դեսանտագրոհային բրիգադի զինամթերքի պահեստին, Շևչենկո բնակավայրում ոչնչացվել է ավելի քան 20 ուկրաինացի զինծառայող և ավելի քան 80 օտարերկրյա զինյալ, վեց միավոր զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, ավելի քան հազար հրետանային արկ», - նշված է գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, Խարկովում ոչնչացվել են տարածքային պաշտպանության 113-րդ բրիգադի ժամանակավոր տեղակայման երկու կետերը, որտեղ անձնակազմի 140 անդամ է տեղավորվել:
«Ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել է Դնեպրոպետրովսկ քաղաքի շրջանում «Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական խմբավորման կառավարման կետը», - տեղեկացնում է ՌԴ ՊՆ–ն։
Ռուսական ավիացիան Դնեպրոպետրովսկի ու Խերսոնի մարզերում ուկրաինական երկու Սու-25 գրոհային, 1 Սու-27 կործանիչ և 9 անօդաչու թռչող սարք է խոցել։
Ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 224 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 1400 անօդաչու թռչող սարք, 353 զենիթային հրթիռային համալիր, 3859 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 698 մարտական մեքենա, դաշտային հրետանու և ականանետների 3059 զենք, ինչպես նաև 3916 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 127-րդ օրը։