https://arm.sputniknews.ru/20220630/kvtsharenq-80-milivon-dramic-sksats-aghvan-hvovsepjani-gvortsvov-datavvory-gnac-vorvoshum-kajacnelu-44473737.html
Կվճարենք 80 միլիոն դրամից սկսած. Աղվան Հովսեփյանի գործով դատավորը գնաց որոշում կայացնելու
Կվճարենք 80 միլիոն դրամից սկսած. Աղվան Հովսեփյանի գործով դատավորը գնաց որոշում կայացնելու
Sputnik Արմենիա
Աղվան Հովսեփյանի փաստաբանը հայտնեց, որ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատթարացել է։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T14:47+0400
2022-06-30T14:47+0400
2022-06-30T15:01+0400
աղվան հովսեփյան
դատարան
գրավ
միջնորդություն
էրիկ ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/657/33/6573363_0:0:1600:901_1920x0_80_0_0_23c7f8cbbb6ca1cab8a871511d2665f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբն այսօր ընթացող արտահերթ դատական նիստի ժամանակ միջնորդեց, որՀովսեփյանի կալանքը փոխվի գրավով։Այսօրվա նիստին դատավորը հայտնեց, որ դատարանին տեղեկացրել են` Հովսեփյանն առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ներկայանալու դատական նիստին։ Դատարան են ներկայացվել նաև հիվանդանոցից տեղեկանքներ, որոնք նկարագրում են Հովսեփյանի առողջական վիճակը։Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ պաշտպանյալի առողջական վիճակը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ վատթարացել է` նա շաքարային դիաբետ ունի, ինչպես նաև այլ խնդիրներ։ Փաստաբանը նաև անվանի բժիշկ Արմեն Չարչյանի էպիկրիզները փոխանցեց դատարանին` ասելով, որ իրավիճակը նույնանման է։ Այսինքն` եթե ժամանակին պրոֆեսոր Չարչյանին ազատել են կալանքից, քանի որ այն անհամատեղելի է եղել պրոֆեսորի ունեցած հիվանդությունների հետ, նույնը նաև Հովսեփյանի պարագայում պետք է արվի։Գործով մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդությունը` ասելով, որ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ է եզրակացություններ մասնագետների կարծիքների հիման վրա։Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու. Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15։30-ին։Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ և իր որդիների միջոցով։ Իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է:Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունըԲացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերին, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանի նկատմամբ, նրան դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքը ևս օրինականացրել է:Մեղադրական եզրակացության մեկ այլ դրվագով Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը ևս օրինականացրել է:2017 թվականի ապրիլի 10-ին էլ իր հետ մտերիմ Վրեժ Մարկոսյանին համոզել է վատնել նրան վստահված 3 հեկտար մակերեսով, 672 400 000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը։Նշենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 4-ին մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նոյեմբերի 2-ին Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվել է ևս երկու ամսով, ինչից հետո մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։Մայիսի 5-ին դատարանը քննության է առել խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, հաջորդ օրն էլ որոշել է կալանքն անփոփոխ թողնել։ Այդ որոշումը վերաքննության կարգով փաստաբանները բողոքարկել են։ Հունիսի 10-ին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել էր հիվանդանոց` վիրահատության։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/657/33/6573363_129:0:1549:1065_1920x0_80_0_0_174d786544286e965335f55616e69f9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղվան հովսեփյան, դատարան, գրավ, միջնորդություն, էրիկ ալեքսանյան
աղվան հովսեփյան, դատարան, գրավ, միջնորդություն, էրիկ ալեքսանյան
Կվճարենք 80 միլիոն դրամից սկսած. Աղվան Հովսեփյանի գործով դատավորը գնաց որոշում կայացնելու
14:47 30.06.2022 (Թարմացված է: 15:01 30.06.2022) Աղվան Հովսեփյանի փաստաբանը հայտնեց, որ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատթարացել է։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբն այսօր ընթացող արտահերթ դատական նիստի ժամանակ միջնորդեց, որՀովսեփյանի կալանքը փոխվի գրավով։
Նշենք, որ դատական նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, իսկ Աղվան Հովսեփյանը ներկա չէ նիստին։ Երեկ Ալեքսանյանը հայտնել էր` Հովսեփյանը մայիսի 30-ից առայսօր գտնվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտում։ Բուժման շրջանում Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում։
Այսօրվա նիստին դատավորը հայտնեց, որ դատարանին տեղեկացրել են` Հովսեփյանն առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ներկայանալու դատական նիստին։ Դատարան են ներկայացվել նաև հիվանդանոցից տեղեկանքներ, որոնք նկարագրում են Հովսեփյանի առողջական վիճակը։
Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ պաշտպանյալի առողջական վիճակը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ վատթարացել է` նա շաքարային դիաբետ ունի, ինչպես նաև այլ խնդիրներ։ Փաստաբանը նաև անվանի բժիշկ Արմեն Չարչյանի էպիկրիզները փոխանցեց դատարանին` ասելով, որ իրավիճակը նույնանման է։ Այսինքն` եթե ժամանակին պրոֆեսոր Չարչյանին ազատել են կալանքից, քանի որ այն անհամատեղելի է եղել պրոֆեսորի ունեցած հիվանդությունների հետ, նույնը նաև Հովսեփյանի պարագայում պետք է արվի։
«Այս ամենը հաշվի առնելով` միջնորդում եմ դատարանին, որպեսզի Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավով։ Գրավի չափը թողնել դատարանի հայեցողությանը, սակայն պատրաստ ենք վճարել առնվազն 80 մլն դրամից սկսած։ Հարգելի դատարան, խնդրում եմ այս գործով ուշացած արդարադատություն թույլ չտալ»,- ասաց փաստաբանը։
Գործով մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդությունը` ասելով, որ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ է եզրակացություններ մասնագետների կարծիքների հիման վրա։
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու. Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15։30-ին։
Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ և իր որդիների միջոցով։ Իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերին, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանի նկատմամբ, նրան դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքը ևս օրինականացրել է:
Մեղադրական եզրակացության մեկ այլ դրվագով Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը ևս օրինականացրել է:
2017 թվականի ապրիլի 10-ին էլ իր հետ մտերիմ Վրեժ Մարկոսյանին համոզել է վատնել նրան վստահված 3 հեկտար մակերեսով, 672 400 000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը։
Նշենք, որ Աղվան Հովսեփյանը
կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 4-ին
մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նոյեմբերի 2-ին Աղվան
Հովսեփյանի կալանավորումը երկարացվել է ևս երկու ամսով, ինչից հետո մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Մայիսի 5-ին դատարանը քննության է առել խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, հաջորդ օրն էլ որոշել է կալանքն անփոփոխ թողնել։ Այդ որոշումը վերաքննության կարգով փաստաբանները բողոքարկել են։ Հունիսի 10-ին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել էր հիվանդանոց` վիրահատության։