https://arm.sputniknews.ru/20220630/honor-y-dadarecrel-e-smartfvonneri-matakararumy-rd-ev-gvortsynkerner-e-pntrum-hhum-zlm-44451263.html
«Honor»-ը դադարեցրել է սմարթֆոնների մատակարարումը ՌԴ և գործընկերներ է փնտրում ՀՀ–ում. ԶԼՄ
«Honor»-ը դադարեցրել է սմարթֆոնների մատակարարումը ՌԴ և գործընկերներ է փնտրում ՀՀ–ում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Չինական ընկերությունը ուղիներ է փնտրում, որպեսզի կարողանա իր արտադրանքը ներմուծել ՌԴ։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T09:38+0400
2022-06-30T09:38+0400
2022-06-30T09:51+0400
ռուսաստան
չինաստան
սմարթֆոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44450829_0:0:3071:1728_1920x0_80_0_0_5d7ad9fb150b2c493c2cafc23161035a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող չինական «Honor» ընկերությունը դադարեցրել է իր արտադրանքը մատակարարել Ռուսաստան, թեև այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը։Պարբերականի աղբյուրներից մեկը պնդել է, որ մատակարարումները դադարեցվել են դեռևս մարտին։«ԱՊՀ երկրներում մատակարարների ցանցի ընդլայնումը վկայում է, որ «Honor»-ը պատրաստվում է վերսկսել ռուսաստանյան մատակարարումները», - ասել է թերթի զրուցակիցը:Ավելի վաղ չինական մեկ այլ ընկերություն՝ «Huawei»-ը (որին նախկինում պատկանել է նաև «Honor»- ը) սկսել էր փակել Ռուսաստանում իր պաշտոնական առևտրային կետերը:Չինաստանի իշխանությունները մեկնաբանել էին «Huawei»-ի մի քանի խանութների փակման մասին հաղորդագրությունները՝ հայտարարելով, որ Չինաստանը հավատարիմ է ռուս-չինական տնտեսական և առևտրային փոխշահավետ համագործակցության զարգացմանը և պաշտպանում է չինական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունը Ռուսաստանում՝ շուկայական սկզբունքներին համապատասխան:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44450829_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1dad01cce438aa36c1d3719413e33749.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, չինաստան, սմարթֆոն
ռուսաստան, չինաստան, սմարթֆոն
«Honor»-ը դադարեցրել է սմարթֆոնների մատակարարումը ՌԴ և գործընկերներ է փնտրում ՀՀ–ում. ԶԼՄ
09:38 30.06.2022 (Թարմացված է: 09:51 30.06.2022) Չինական ընկերությունը ուղիներ է փնտրում, որպեսզի կարողանա իր արտադրանքը ներմուծել ՌԴ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող չինական «Honor» ընկերությունը դադարեցրել է իր արտադրանքը մատակարարել Ռուսաստան, թեև այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: Այս մասին գրում է
«Վեդոմոստի» թերթը։
Պարբերականի աղբյուրներից մեկը պնդել է, որ մատակարարումները դադարեցվել են դեռևս մարտին։
Մեկ այլ աղբյուր էլ ասել է, որ էլեկտրոնիկայի չինական արտադրողը շուկայից չի հեռացել և գործընկերներ է փնտրում
Հայաստանում և Վրաստանում, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել Ուզբեկստանում՝ սմարթֆոնները զուգահեռ ներմուծման միջոցով Ռուսաստան մատակարարելու համար:
«ԱՊՀ երկրներում մատակարարների ցանցի ընդլայնումը վկայում է, որ «Honor»-ը պատրաստվում է վերսկսել ռուսաստանյան մատակարարումները», - ասել է թերթի զրուցակիցը:
Ավելի վաղ չինական մեկ այլ ընկերություն՝ «Huawei»-ը (որին նախկինում պատկանել է նաև «Honor»- ը) սկսել էր փակել Ռուսաստանում իր պաշտոնական առևտրային կետերը:
Չինաստանի իշխանությունները մեկնաբանել էին «Huawei»-ի մի քանի խանութների փակման մասին հաղորդագրությունները՝ հայտարարելով, որ Չինաստանը հավատարիմ է ռուս-չինական տնտեսական և առևտրային փոխշահավետ համագործակցության զարգացմանը և պաշտպանում է չինական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունը Ռուսաստանում՝ շուկայական սկզբունքներին համապատասխան: