https://arm.sputniknews.ru/20220630/aghvan-hvovsepjany-ksharunaki-mnal-kalanqi-tak-datarany-hraparakec-vorvoshumy-44477197.html
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը
Sputnik Արմենիա
Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T15:34+0400
2022-06-30T15:34+0400
2022-06-30T15:57+0400
աղվան հովսեփյան
կալանք
միջնորդություն
դատարան
գրավ
պաշտպան
https://cdn.am.sputniknews.ru/img/909/35/9093567_0:0:1600:901_1920x0_80_0_0_4620be26b8a67cd6092826fbbe88e56f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։Հայտնել էինք, որ Հովսեփյանի պաշտպանական խումբն այսօր ընթացող արտահերթ դատական նիստի ժամանակ միջնորդեց, որ Հովսեփյանի կալանքը փոխվի գրավով։ Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր` գրավի չափը թողնում են դատարանի հայեցողությանը, սակայն պատրաստ են վճարել առնվազն 80 մլն դրամից սկսած։ Փաստաբանի խոսքով` Հովսեփյանը մայիսի 30-ից առայսօր գտնվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտում։ Բուժման շրջանում Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում։Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի պարագայում նման որոշումը կանխատեսելի էր։ Նա հայտնեց, որ այսօր իսկ միջնորդություն են ներկայացնելու, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն նշանակվի Հովսեփյանի առողջական վիճակը զննելու համար։ Միջնորդելու են նաև, որպեսզի այս հարցով հրատապ նիստ անցկացվի։ Բացի այդ, Հովսեփյանի պաշտպանները Վերաքննիչում բողոքարկելու են այսօրվա որոշումը։Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին, ժամը 11։30-ին։Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ և իր որդիների միջոցով։ Իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է:Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունըԲացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերին, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանի նկատմամբ, նրան դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքը ևս օրինականացրել է:Մեղադրական եզրակացության մեկ այլ դրվագով Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը ևս օրինականացրել է:2017 թվականի ապրիլի 10-ին էլ իր հետ մտերիմ Վրեժ Մարկոսյանին համոզել է վատնել նրան վստահված 3 հեկտար մակերեսով, 672 400 000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը։Նշենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 4-ին մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նոյեմբերի 2-ին Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվել է ևս երկու ամսով, ինչից հետո մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։Մայիսի 5-ին դատարանը քննության է առել խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, հաջորդ օրն էլ որոշել է կալանքն անփոփոխ թողնել։ Այդ որոշումը վերաքննության կարգով փաստաբանները բողոքարկել են։ Հունիսի 10-ին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել էր հիվանդանոց` վիրահատության։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/909/35/9093567_164:0:1583:1064_1920x0_80_0_0_318478a334de748bd75ed7c7439b4c84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղվան հովսեփյան, կալանք, միջնորդություն, դատարան, գրավ, պաշտպան
աղվան հովսեփյան, կալանք, միջնորդություն, դատարան, գրավ, պաշտպան
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը
15:34 30.06.2022 (Թարմացված է: 15:57 30.06.2022) Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։
Հայտնել էինք, որ Հովսեփյանի պաշտպանական խումբն այսօր ընթացող արտահերթ դատական նիստի ժամանակ
միջնորդեց, որ Հովսեփյանի կալանքը փոխվի գրավով։ Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր` գրավի չափը թողնում են դատարանի հայեցողությանը, սակայն պատրաստ են վճարել առնվազն 80 մլն դրամից սկսած։ Փաստաբանի խոսքով` Հովսեփյանը մայիսի 30-ից առայսօր գտնվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտում։ Բուժման շրջանում Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում։
«Դատարանը որոշեց Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժել` անհիմն լինելու պատճառով։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու պահից 10-օրյա ժամկետում»,- ասաց Մարտիրոսյանը։
Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի պարագայում նման որոշումը կանխատեսելի էր։ Նա հայտնեց, որ այսօր իսկ միջնորդություն են ներկայացնելու, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն նշանակվի Հովսեփյանի առողջական վիճակը զննելու համար։
Միջնորդելու են նաև, որպեսզի այս հարցով հրատապ նիստ անցկացվի։ Բացի այդ, Հովսեփյանի պաշտպանները Վերաքննիչում բողոքարկելու են այսօրվա որոշումը։
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին, ժամը 11։30-ին։
Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ և իր որդիների միջոցով։ Իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերին, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանի նկատմամբ, նրան դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքը ևս օրինականացրել է:
Մեղադրական եզրակացության մեկ այլ դրվագով Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը ևս օրինականացրել է:
2017 թվականի ապրիլի 10-ին էլ իր հետ մտերիմ Վրեժ Մարկոսյանին համոզել է վատնել նրան վստահված 3 հեկտար մակերեսով, 672 400 000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը։
Նշենք, որ Աղվան Հովսեփյանը
կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 4-ին
մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նոյեմբերի 2-ին Աղվան
Հովսեփյանի կալանավորումը երկարացվել է ևս երկու ամսով, ինչից հետո մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Մայիսի 5-ին դատարանը քննության է առել խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, հաջորդ օրն էլ որոշել է կալանքն անփոփոխ թողնել։ Այդ որոշումը վերաքննության կարգով փաստաբանները բողոքարկել են։ Հունիսի 10-ին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել էր հիվանդանոց` վիրահատության։