https://arm.sputniknews.ru/20220628/ynddimutjany-mandatneric-zrkel-chzrkelu-veraberjal-2-kartsiq-ka-qp-um-alen-simvonjan-44336370.html
Ընդդիմությանը մանդատներից զրկել-չզրկելու վերաբերյալ 2 կարծիք կա ՔՊ-ում. Ալեն Սիմոնյան
Ընդդիմությանը մանդատներից զրկել-չզրկելու վերաբերյալ 2 կարծիք կա ՔՊ-ում. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ ընդդիմության շարքերում ներկա պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլ են տալիս նրանց մանդատներից զրկելու հարցով դիմել... 28.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-28T15:28+0400
2022-06-28T15:28+0400
2022-06-28T18:51+0400
հայաստան
ալեն սիմոնյան
ընդդիմություն
մանդատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0b/26418538_0:41:1600:941_1920x0_80_0_0_b63eb296b2f1b10dff7e684f1dde795b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ընդդիմության մանդատների հարցը իշխող քաղաքական ուժը կքննարկի առաջիկա օրերին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հայտարարությանը, թե հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չկա։Նա հայտնեց, որ ներկա պահին կա երկու կարծիք` մի մասը համարում է, որ ընդդիմությունն արդեն ինքն իրեն զրկել է մանդատներից, երկրորդ կարծիքը, ըստ Սիմոնյանի, այն է, որ հարկավոր է մինչև վերջ «մաշեցնել» այն, ինչ ընդդիմությունն արդեն սկսել է։Սիմոնյանի խոսքով` ԱԺ ընդդիմության շարքերում ներկա պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլ են տալիս նրանց մանդատներից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Սիմոնյանը նշեց` այդ շարքում է եղել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել։ ԱԺ նախագահը չբացառեց, որ Վանեցյանը հենց այդ գործընթացից խուսափելու համար էլ որոշել է նախօրոք հրաժարվել մանդատից։Նա նշեց, որ հնարավոր է` իշխանությունը վտանգավոր շեմն անցած ոչ բոլոր պատգամավորների հարցով դիմի ՍԴ։Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների բացակայությունների թույլատրելի սահմանը հատելու վերաբերյալ որոշում դեռ չկա։Նա հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ գոյություն ունի ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, ինչի հիմքում դրված է 1 նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայելը։ Ըստ Փաշինյանի` եթե ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, ապա հարկ կլինի դիմել ՍԴ` վերջնական որոշում կայացնելու համար։Մայիսի 1-ից, երբ մայրաքաղաքում սկսվեցին «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաները, ընդդիմադիր պատգամավորները գրեթե չեն մասնակցել ԱԺ նիստերին։Գնդակն ընդդիմության դաշտում է. ի՞նչ կլինի, եթե մյուսներն էլ հետևեն Վանեցյանի օրինակին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0b/26418538_123:0:1543:1065_1920x0_80_0_0_0942c0230efd4ab774949e9f9d9709c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, ընդդիմություն, մանդատ
հայաստան, ալեն սիմոնյան, ընդդիմություն, մանդատ
Ընդդիմությանը մանդատներից զրկել-չզրկելու վերաբերյալ 2 կարծիք կա ՔՊ-ում. Ալեն Սիմոնյան
15:28 28.06.2022 (Թարմացված է: 18:51 28.06.2022) Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ ընդդիմության շարքերում ներկա պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլ են տալիս նրանց մանդատներից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ընդդիմության մանդատների հարցը իշխող քաղաքական ուժը կքննարկի առաջիկա օրերին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած
հայտարարությանը, թե հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չկա։
«Մի հատ խմբակցությունով կքննարկենք, հետո վարչությունով` արդյոք արժե՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժե, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է»,- նշեց Սիմոնյանը։
Նա հայտնեց, որ ներկա պահին կա երկու կարծիք` մի մասը համարում է, որ ընդդիմությունն արդեն ինքն իրեն զրկել է մանդատներից, երկրորդ կարծիքը, ըստ Սիմոնյանի, այն է, որ հարկավոր է մինչև վերջ «մաշեցնել» այն, ինչ ընդդիմությունն արդեն սկսել է։
Սիմոնյանի խոսքով` ԱԺ ընդդիմության շարքերում ներկա պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլ են տալիս նրանց մանդատներից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Սիմոնյանը նշեց` այդ շարքում է եղել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել։ ԱԺ նախագահը չբացառեց, որ Վանեցյանը հենց այդ գործընթացից խուսափելու համար էլ որոշել է նախօրոք հրաժարվել մանդատից։
Նա նշեց, որ հնարավոր է` իշխանությունը վտանգավոր շեմն անցած ոչ բոլոր պատգամավորների հարցով դիմի ՍԴ։
«Եթե քննարկենք դա, որոշ մարդկանց մասով գուցե ՍԴ չդիմելու քաղաքական որոշում կայացվի»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների բացակայությունների թույլատրելի սահմանը հատելու վերաբերյալ որոշում դեռ չկա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ գոյություն ունի ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, ինչի հիմքում դրված է 1 նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայելը։ Ըստ Փաշինյանի` եթե ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, ապա հարկ կլինի դիմել ՍԴ` վերջնական որոշում կայացնելու համար։
Մայիսի 1-ից, երբ մայրաքաղաքում սկսվեցին «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաները, ընդդիմադիր պատգամավորները գրեթե չեն մասնակցել ԱԺ նիստերին։